Քաղաքականություն
14:02 05/08/2021

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Միշել Սթիլի հետ

Օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը հայտնել է, տեղի է ունեցել հեռավար հանդիպում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն և ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի միջև, որը ներկայացնում է Հարավային Կալիֆորնիայի Օրանջ մարզի ափամերձ շրջանով ձգվող 48-րդ կոնգրեսական ընտրաշրջանը։

Դեսպան Բայբուրդյանը շնորհավորել է կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և կոնգրեսական հայկական խմբին միանալու կապակցությամբ՝ բարձր գնահատելով Միշել Սթիլի շարունակական աջակցությունը հայկական խնդիրներին:

«Նա բարձր է գնահատել Միշել Սթիլի շարունակական աջակցությունը հայկական խնդիրներին: Նույնիսկ իր նախորդ կարգավիճակով, երբ նա Օրանջ մարզի կառավարիչ էր և Կառավարիչների խորհրդի նախագահ, Միշել Սթիլի նախաձեռնությամբ 2015 թվականից սկսած միաձայն ընդունվել են ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձևեր։

Դեսպան Բայբուրդյանը տեղեկացրել է Կոնգրեսի անդամ Սթիլին Ադրբեջանի ոտնձգությունների մասին՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության նկատմամբ։ Մարդկային զոհերով ավարտվող ՀՀ սահմաններին Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքների արդյունքները, ինչպես նաև անօրինական կերպով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիական անձանց ազատ արձակելուց հրաժարումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում են հանդիսանում։ Նա շեշտեց այս վայրագ գործողությունները դատապարտելու և մարդկության խաղաղ գոյակցության հիմնարար կանոնները պահպանելու ծառացած անհրաժեշտությունը։

Կոնգրեսական Սթիլը նշել է, որ հայկական խնդիրներին իր աջակցության հանձնառությունը մնայուն է։ Զրուցակիցները քննարկել են համագործակցության ու հետագա հանդիպումներ կազմակերպելու հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ