հաղթանակ
Մանկական եվրատեսիլի հաղթանակը կրկին Լեհաստանինն է․ Հայաստանը 9-րդն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ ավարտվեց Մանկական եվրատեսիլ 2019 երգի մրցույթը։ Այս անգամ հաղթանակը կրկին Լեհաստանի մասնակիցը տոնեց։ Ներկայացուցիչը Վիկի Գաբորն է՝ իր Superhero երգով։ Նշենք, որ անցյալ տարի ևս Լեհաստանի ներկայացուցիչն էր գրավել առաջին տեղը։ Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը ելույթ ունեցավ 15-րդ համարի ներքո և գրավեց 9-րդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցեց 19 երկրի ներկայացուցիչ` Ավստրալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հյուսիսային…
Ֆուտզալի Սուպերլիգա․ Լեոն հաղթել է 50 գնդակի առավելությամբ
Նոյեմբերի 23-ին կայացան Հայաստանի ֆուտզալի Սուպերլիգայի 7-րդ տուրի հանդիպումները: «Լեոն» սեփական հարկի տակ հաղթեց «Սիրիուսին» 51:1 հաշվով, իսկ «Արարատ-ՖԶ»-ն Եղվարդում պարտության մատնեց համանուն թիմին 12:7 հաշվով: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Բետիս – Վալենսիա խաղի հաղթողը որոշվեց ավելացված 4-րդ րոպեին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բետիսը» սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիային»։ Հանդիպման հաշիվը բացվեց 32-րդ րոպեին․ աչքի ընկավ հյուրերի ֆուտբոլիստ Մաքսիմիլիանո Գոմեսը։ խաղի հաշիվը հավասարվեց 5 րոպե անց․ հաջողության հասավ Խոակին Սանչեսը։ 2-րդ խաղակեսի հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին ու հանդիպման ելքը որոշվեց միայն մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին․ Սերխիո Կանալեսը գոլի շնորհիվ կարողացավ կամային հաղթանակ պարգևել…
Լա Լիգա․ Բարսան հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրի շրջանակներում «Լեգանեսը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»։ Խաղի առաջին գոլը հեղինակեցին տան տերերը․ Յուսեֆ Էն-Նեսիրին 12-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին։ Բայց կատալոնական ակումբը կարողացավ 2-րդ կեսում հաղթանակ կորզել։ Նախ 53-րդ րոպեին Լուիս Սուարեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 79-րդ րոպեին Արտուրո Վիդալը հաղթանակ պարգևեց «Բարսային»։ Այս պահին «Բարսելոնական» 28 միավորով գլխավորում…
Չգիտեի, որ արդեն մի քանի տարի չեմ հաղթել Նովակին․ Ֆեդերեր
Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը արդեն երկար ժամանակ է չէր կարողանում հաղթել Նովակ Ջոկովիչին։ Նա 2015 թվականից ի վեր պարտվում էր սերբ թենիսիստին։ Սառույցը կոտրվեց Լոնդոնում ընթացող ATP-ի տարվա ամփոփիչ առաջնությունում․ Ֆեդերերը հաղթեց Ջոկովիչին 2 սեթում՝ համապատասխանաբար 6-4 և 6-3 հաշիվներով։ Խաղից հետո շվեյցարացին նշել է, որ չգիտեր պարտությունների այդ շարքի մասին։ «Ես չգիտեի, որ…
A Լիգա․ Ուրարտու ՎԲեթ-ը մեծ առավելությամբ հաղթեց ՖԻՄԱ-ին
Շարունակվում է բասկետբոլի ՎԲեթ A Լիգայի կանոնավոր առաջնությունը։ 4-րդ տուրում միմյանց ուժերն են չափել «Ուրարտու ՎԲեթ»-ն ու ՖԻՄԱ-ն։ Խաղը կայացել է Օլիմպավանում։ «Ուրարտու ՎԲեթ»-ին հաջողվել է հաղթանակ տանել 30 միավորի առավելությամբ։ Հանդիպումն ավարտվել է 101-71 հաշվով։ Չնայած սրան, հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձել է Թայրեն Ջոնսը (27 միավոր), ով ներկայացնում է ՖԻՄԱ-ն։ Մրցավեճից հետո «Ուրարտու ՎԲեթ»-ը…
Մեկնել էի հաղթանակով վերադառնալու համար․ Դավիթ Օվասապյան
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Օվասապյանը (130 կգ) լրագրողների հետ զրույցում ամփոփել է իր ելույթը: «Լավ էի պատրաստվել այս առաջնությանը, մեկնել էի հաղթանակով վերադառնալու համար, բայց ինչ-որ բան չբավականացրեց: Պետք է էլ ավելի կատարելագործվել», – ասաց ըմբիշը: Խոսելով կիսաեզրափակչում իր մրցակից, վրացի Զվիադի Պատարիձեի մասին՝…
Լիվերպուլը պայքարելու շնորհիվ է կարողանում վերջին րոպեներին հաղթել.Գվարդիոլա
ԱՊԼ-ում «Լիվերպուլի» հաղթանակների մասին կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որի թիմը հաղթանակների է հասել խաղերի վերջին րոպեներին: «Երբ «Լիվերպուլը» վերջին րոպեներին հաղթանակ է կորզում, տղաս ու աղջիկս ասում են, որ նրանք հաջողակ են: Ես նրանց ասում եմ, որ դա այդպես չէ: Նախորդ և այս մրցաշրջանում «Լիվերպուլի» հաճախակի հաղթանակները վերջին րոպեներին խոսում…
Ջոկովիչը եզրափակչում հաղթեց Շապովալովին. ATP Փարիզ
Փարիզում ավարտվեց ATP Մասթերս 1000 շարքի տարվա վերջին մրցաշարը։ Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Նովակ Ջոկովիչը և Դենիս Շապովալովը։ Ջոկովիչը խնդիրներ չունեցավ նաև եզրափակչում։ Սերբ թենիսիստը հաղթեց երկու սեթում 6-3, 6-4 հաշվով և նվաճեց կարիերայի հերթական Մասթերսը։ Ողջ մրցաշարի ընթացքում Նոլեն ոչ մի սեթ այդպես էլ չպարտվեց։ Շապովալովի համար սա կարիերայի առաջին Մասթերսի եզրափակիչն էր։…
Այսպիսի պահերի համար է պետք ապրել, կեցցե՛ս, Սիմո՛ն. Գևորգ Լոռեցյանի արձագանքը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին արդեն կրկնակի աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ: «ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ !!! Այսպիսի պահերի համար է պետք ապրել։ Պահ, երբ հպարտանում ես, որ հայ ես։ Այսպես են հաղթում։ Կեցցե՛ս, Սիմո՛ն։ Ու թող մեկն ասի, որ հաճելի չէր հետևել, թե ինչպես են մյուսներն…
Ջոկովիչը խոսել է հայ մարզիկ Խաչանովի հաղթանակի մասին
Օրեր առաջ ռուսաստանաբնակ հայ մարզիկ Կարեն Խաչանովին հաջողվեց Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակչում հաղթել Նովակ Ջոկովիչին և դառնալ այդ մրցաշարի հաղթող: Ջոկովիչը պարտությունից հետո ATP-ի հետ խոսել է Խաչանովի հաղթանակի մասին. «Կարևոր է ասել, որ Խաչանովը հիանալի է խաղացել ամբողջ շաբաթվա ընթացքում: Նա ամբողջովին արժանի էր այս հաղթանակին: Գովեստի խոսքեր ու ծափահարություններ նրա հասցեին: Խաչանովը երիտասարդ մարզիկ է, ով…
Հայ մարզիկը հաղթել է Փարիզի «Մասթերս»-ում
Այս տարվա նոյեմբերի 4-ին ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ Կարեն Աբգարի Խաչանովը դարձել է Փարիզի «Մասթերս» մրցաշարի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին: Պայքարը տևել է 1 ժամ 38 րոպե, որի ընթացքում Խաչանովին հաջողվել է առաջին սեթում հաղթել 7:5, իսկ երկրորդում՝ 6:4 հաշվով: Խաչանովը խաղի ընթացքում դարձել է 9 էյսի հեղինակ, ինչպես նաև թույլ է տվել…












