համայնքապետարան

  • Սոթքում 1 բնակիչ է վիրավորվել. հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը

    Սոթքում 1 բնակիչ է վիրավորվել. հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը

    Սոթքում ադրբեջանական հրետանակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներ ու պատուհաններ էլ վնասվել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Համայնքապետի խոսքով, այս պահին էլ հակառակորդը կրակում է գյուղի ուղղությամբ։ Սևակ Խաչատրյանը հայտնեց նաև, որ քաղաքացիական բնակչության շրջանում կա 1 վիրավոր, նրա վիճակը բավարար…

  • Վարդենիսում կտեղադրվեն աղբամաններ․ համայնքապետարանը 120 հատ ձեռք է բերել

    Վարդենիսում կտեղադրվեն աղբամաններ․ համայնքապետարանը 120 հատ ձեռք է բերել

    Գեղարքունիքի մարզպետարանը հայտնել է, որ դեռևս 2021 թվականին Վարդենիսի համայնքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) համատեղ ջանքերով Վարդենիս համայնքում իրականացված 251.800.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մասշտաբային ծրագրի շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանը ձեռք է բերել ծրագրով նախատեսված թվով 120 հատ 600 լիտր տարողության, փականներով մետաղական աղբամաններ: «Ծրագիրը մեկնարկել էր մինչ համայնքների խոշորացումը, հետևաբար նախատեսվում էր աղբամանները…

  • Կաշառքի դեպքեր՝ Գյումրու համայնքապետարանում․ ԱԱԾ-ի բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կաշառքի դեպքեր՝ Գյումրու համայնքապետարանում․ ԱԱԾ-ի բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի հետ, Գյումրի համայնքի բնակչի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում…

  • Գորիսի ղեկավարի պաշտոնակատարին, տեղակալին ու ևս 2-ին մեղադրանք է առաջադրվել

    Գորիսի ղեկավարի պաշտոնակատարին, տեղակալին ու ևս 2-ին մեղադրանք է առաջադրվել

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ «Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է,…

  • Սիսիանի համայնքապետարանի 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    Սիսիանի համայնքապետարանի 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն հյատնում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական…

  • Այս գիշեր զոհված զինծառայողներից մեկը Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից էր (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Այս գիշեր զոհված զինծառայողներից մեկը Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից էր (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    ՀՀ ՊՆ-ն արդեն հայտնել է 3 հայ զինծառայողների անունները, ովքեր հերոսաբար զոհվել են հուլիսի 28-ի գիշերը՝ ադրբեջանական սադրանքին դիմակայելու ընթացքում։ Ինչպես հայտնում են Բերդի համայնքապետարանից, ահմահացած զինվորներից մեկը՝ Դավիթ Գառնիկի Քոչարյանը, Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից: «Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս…

  • Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ. Գնել Սանոսյան

    Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ. Գնել Սանոսյան

    Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնում է, որ պատրաստվում է լավ լուր հայտնել մարզի բնակիչներին: Այնուհետ տեղեկացրել է, որ Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ։ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է մի շարք փողոցների ասֆալտապատում՝ 700 գծամետր երկարությամբ եւ 3500 քառակուսի մետր մակերեսով։…

  • Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչ մասին լսում եմ. Արմեն Սարգսյանը այցելել է Գորիսի քաղաքապետարան

    Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչ մասին լսում եմ. Արմեն Սարգսյանը այցելել է Գորիսի քաղաքապետարան

    Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյան և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։ Նախագահ…

  • Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում յուրացումների ու վատնումների դեպքերով քրգործեր են հարուցվել

    Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում յուրացումների ու վատնումների դեպքերով քրգործեր են հարուցվել

    Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Ամասիայի բաժիններ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, այդ թվում նաև ԱԱԾ-ից, որ ՀՀ Շիրակի մարզի գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում,համայնքապետարանում թույլ են տվել ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխահտուցման նպատակով համայնքային բյուջեներից…

  • Բերդում առատ ձյուն է տեղացել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Բերդում առատ ձյուն է տեղացել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Բերդի համայնքապետարանի Facebook-ի էջում գրված է․ «Համայնքում առատ ձյուն է տեղացել: Վաղ առավոտից իրականացվում են երթևեկելի ճանապարհների մաքրման, աղի և ավազի խառնուրդի միջոցով ձյան հալեցման աշխատանքներ»: https://www.facebook.com/BerdMunicipality/posts/750268735919300

  • Ուժեղացված ստուգայցեր՝ համայնքապետարաններում, «Հայփոստի» բաժանմունքներում և դեղատներում․ ԱԱՏՄ

    Ուժեղացված ստուգայցեր՝ համայնքապետարաններում, «Հայփոստի» բաժանմունքներում և դեղատներում․ ԱԱՏՄ

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային կառույցները շարունակում են կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը: ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցով դիտարկել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքապետարանները, «Հայփոստի» բաժանմունքները, դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Հիմնական խախտումը դիտարկված գրեթե…

  • Տեղ համայնքում կարկուտը մեծ վնասներ է հասցրել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Տեղ համայնքում կարկուտը մեծ վնասներ է հասցրել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանի Facebook-ի էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է․ «Երեկ կեսօրին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղացած առատ անձրևին հաջորդել է կարկուտը, որը մեծ վնասներ է հասցրել։ Հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղական բնակավայրում դեռ չէին վերջացրել բերքահավաքը։ Կարկուտը փչացրել է գյուղի հասուն բերքն ու բարիքը։ Լուսանկարը՝ Սաթեն Իսունցի ՖԲ էջից»։…

  • Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատման շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել

    Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատման շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել

    Գյումրու համայնքապետարանը տեղեկացնում է, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել, և սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն։ «Հարգելի գյումրեցիներ, Ձեր ահազանգերին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում գտնվող «Հայ Ասպետ» հյուրատունը պատկանում է քաղաքացի Մարինա Բազաևային։ Տվյալ հասեցում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել,…

  • Գյումրիի հորդառատ անձրևից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել

    Գյումրու համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարտուտից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել: «Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարաններից թվով 6-ի բանալիների հանձնման արարողություն է տեղի ունեցել»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։

  • Հայկական Կարմիր խաչը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից առավել տուժած ընտանիքներին

    Հայկական Կարմիր խաչը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից առավել տուժած ընտանիքներին

    Գյումրու համայնքապետարանը գրառում է կատարել Facebook-ում: Համայնքապետարանը հայտնում է, որ հանդիպում է եղել «Հայկական կարմիր խաչ» ընկերության գլխավոր քարտուղարի հետ: «Այսօր՝ հուլիսի 28-ին, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին, աղետների կառավարման բաժնի վարիչ Սերգեյ Սահակյանին, Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանին: Այցի հիմքում Գյումրիում իրականացվելի ծրագիրն…