fbpx
Մարզեր

Հայկական Կարմիր խաչը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից առավել տուժած ընտանիքներին

Գյումրու համայնքապետարանը գրառում է կատարել Facebook-ում: Համայնքապետարանը հայտնում է, որ հանդիպում է եղել «Հայկական կարմիր խաչ» ընկերության գլխավոր քարտուղարի հետ:

«Այսօր՝ հուլիսի 28-ին, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին, աղետների կառավարման բաժնի վարիչ Սերգեյ Սահակյանին, Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանին: Այցի հիմքում Գյումրիում իրականացվելի ծրագիրն էր, որի շրջանակներում նախատեսվում է օգնություն (դրամական աջակցություն, անկողնային պարագաներ, հագուստ և կոշիկ ձեռք բերելու համար վաուչերներ) տրամադրել հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով առավել տուժած ընտանիքներին:

Հանդիպման սկզբում Սամվել Բալասանյանը ներկայացրել է օրեր առաջ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած խնդիրները, մինչ այս կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: Համայնքի ղեկավարը ողջունել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության կողմից իրականացվելիք ծրագիրը, միաժամանակ պատրաստակամություն հայտնել համագործակցության: «Հայկական կարմիր խաչ» ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա մանրամասն ներկայացրել ծրագիրը, խոսել դրա իրականացման համար անհրաժեշտ մի շարք հարցերի մասին»,-ասվում է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2424541204517658?__xts__[0]=68.ARC1EiCkC3V7Y0ajtM2JcQNy4upQXJmiSDJ1jjaR9sO0GUQj-aY4qzB6cAzg1NjX7QgZoGNHq8QutS6xopnypR0eWPXzGjwKPtPzrpo5lygVdvyTJ8SJjebtD0Gv9u5nSDgNV_wvVjamYGVFGBtMR_vPyoccDosy7PctpsYNYDUKmyrLdhDcGn8HmJqGp0osGEGwXIwPR4lm8vMUAd1I_D6Ad6eMRgekMfRoU-fyfhCKQgjrIqR6vqA7asqA2wWNTi3L-7KmqwCjCC6JoF3B2qlqU3scbzFvZ0h-XvNw9UYH0jkGbNetCyjeDIli9eOroTJ9tRFnnQMwzgqfDxMgZWzEqOC0&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ