համայնքապետարան
Վաղաշենի համայնքապետը կդադարեցնի պաշտոնավարումը
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գործող ղեկավար Ա. Սուվարյանը 2015-2017թթ. ընթացքում, ընդհանուր 85 աշխատանքային օր չհաճախելով աշխատանքի և գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար` յուրացնելով իրեն վստահված խոշոր չափերով…
Գյումրու անձրևից տուժած 3 ընտանիքներ սոցիալական բնակարաններ կստանան
Գյումրու համայնքապետարանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնում է, որ մ Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 15-ին, արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների լուծումն էր: «Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 15-ին, արտահերթ նիստ էր գումարել,…
Չարաշահումներ` Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնյաների կողմից
«hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ այդ շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Դիլիջան համայնքի Պարզ Լճի փողոց 24 հասցեում հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների…
Վարդենիս քաղաքում հիմնվում է նոր զբոսայգի
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետարանը հայտնել է, որ Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ: «Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ: Վարդենիսի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից, Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Ծառատունկ կատարվել…
Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք պահանջել ու ստացել են կաշառք․ ԱԱԾ-ի բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ…
ՊՎԾ-ն 80 մլն դրամի խախտումներ է արձանագրել Վայքի համայնքապետարանում
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված)…
Շարունակվում է համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը
ՀՀ մարզերում շարունակվում է համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը: Ներկայումս վերապատրաստումներն ընթանում են Արմավիրի և Կոտայքի մարզերում: Վերապատրաստումն իրականացվում է «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2019 թվականի մարտի 13-ի N 10-L հրամանով հաստատված ծրագրին համապատասխան: 2019 թվականի ընթացքում նախատեսվում է վերապատրաստել 780 համայնքային ծառայող, մինչ օրս վերապատրաստվել է 300…
Մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցները պետությանը պատճառել են մոտ 40 միլիոն դրամ վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրեական գործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված աշխատակիցների կողմից 2008 – 2018թթ կատարված.առերևույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39.022.782 ՀՀ դրամ, որից…
Մրգաշենում յուրացվել է 12 միլիոնից ավել դրամ․ հարուցվել է քրգործ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը,…
Վաղարշապատի համայնքապետարանին պատճառված վնասից փոխհատուցվել է շուրջ 26 միլիոն ՀՀ դրամ գումար
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ…
Սկսվել է Արգավանդի համայնքապետարանի և հարակից տարածքի վերանորոգումը
Արգավանդում սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է համայնքի մշակույթի տանը գտնվող համայնքապետարանի և հարակից տարածքի վերանորոգումը: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 16 մլն 260 հազար դրամ է: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30 տոկոս է կամ 4 մլն 878 հազար դրամ, իսկ համայնքի բյուջեից` 70 տոկոս կամ 11 մլն 382 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի…
Կոտայքի մարզպետը Գառնիում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակներում Գառնի համայնքում էր: Գառնիի համայնքապետարանում մարզպետը խորհրդակցություն է անցկացրել վեց համայնքների ղեկավարների մասնակցությամբ, նրանց հետ քննարկել սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հարցեր: Խորհրդակցությունից հետո Ռոմանոս Պետրոսյանն այցելել է նաև Գառնի համայնքի հայտնի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհահատված, որն այժմ վերականգնվում է: Շինարարության ավարտը նախատեսված է 2019 թվականի նոյեմբերի հինգին: Մարզպետը…
Հացավանի համայնքապետարանն իրազեկում է հանրային լսումների անցկացման մասին
Հացավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու 2019 թվականի մայիսի 07-ին ժամը 11:00-ին կայանալիք հանրային քննարկումներին: Օրակարգում 2019 թվականի սուբվենցիաների միջոցով Հացավան համայնքի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրային հայտի քննարկումն է: Համայնքապետարանը տեղեկացնում է, որ շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրային հայտերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են…
Անի համայնքի բնակիչները կրկին փակել են համայնքապետարանի մուտքը
Այսօր Անի խոշորացված համայնքի բնակիչները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները։ Նրանք կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցներից փոխանցեցին, որ առավոտյան ժամը 8։30-ից փակել են համայնքապետարանի մուտքն ու թույլ չեն տվել աշխատակիցներին ներս մտնել։ Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, հանդիպելով ցուցարարների դիմադրությանը, հեռացել է տարածքից և այլևս աշխատավայր չի վերադարձել։ «Վերսկսել ենք մեր…
Ջերմուկի համայնքապետարանը հորդորում է տանիքների տակ մեքենաներ չկայանել
Ջերմուկի համայնքապետարանը ձյունածածկ մեքենաների լուսանկարներ է տարածել՝ հորդորելով տանիքների տակ ավտոմեքենաներ չկայանել: «Հարգելի ջերմուկցիներ և հյուրեր, Ջերմուկի համայնքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում, զգուշացնում և հորդորում է անմիջապես տանիքների ներքևի հատվածում ավտոմեքենաներ չկայանել: Եղանակային պայմանների հետևանքով կուտակվող ձյունը վտանգավոր է թե՛ անցորդների, թե՛ մեքենաների համար: Հատկապես երեխաներին նշված տարածքներից զերծ պահեք: Տանիքների արգելապատնեշների ապամոնտաժման աշխատանքներն ընթացքի…














