համերգներ

  • 50 Cent-ը, Զազը և Լեդ Զեփելին համերգներով հանդես կգան Հայաստանում

    50 Cent-ը, Զազը և Լեդ Զեփելին համերգներով հանդես կգան Հայաստանում

    «Հայա» լայնամասշտաբ երաժշտական փառատոնի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր Զազը, Led Zeppelin Symphonic-ը և 50 Cent-ը։ 2022-ի հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա սիրված երգչուհի Զազի մենահամերգը, երգչուհի, որին մեծանուն Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգարվեստի երկրորդ Պատրիսիա Կաաս է համարել: Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կկազմակերպվի հանրահայտ ռեփեր 50 Cent-ի համերգը: Հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում…

  • Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի Հայաստանյան համերգների մասին. Քերոբյան

    Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի Հայաստանյան համերգների մասին. Քերոբյան

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում հայտնել է գերաստղերի հայաստանյան համերգների մասին։ Գրիգորյանն ու Օվերչուկը խոսել են տարածաշրջանում կոմունիկացիաների վերականգնումից Այսպիսի ծրագիր իրագործելը մեծ պատիվ է, իսկ արդյունքը՝ բեկումնային․ Քերոբյան (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։…

  • Կամերային նվագախումբը մեկ հարթակում կհնչեցնի հայ և օտարազգի հռչակավոր կոմպոզիտորների գործեր

    Կամերային նվագախումբը մեկ հարթակում կհնչեցնի հայ և օտարազգի հռչակավոր կոմպոզիտորների գործեր

    Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ մեկ համերգային ծրագրի շրջանակում կկատարի Անտոնիո Վիվալդիի, Արամ Խաչատրյանի, Յոհան Շտրաուսի, Սերգեյ Պրոկոֆևի, Ժորժ Բիզեի ստեղծագործությունները: Հայաստանի պետական կամերային նվագախումբ և չորս դաշնամուր» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի մենակատարներն են դաշնակահարներ Էլիան Ռեյեսը՝ Բելգիայից, Քեյ Սաոթոմէն՝ Ճապոնիայից, Լող…

  • Սիմֆոնիկ նվագախումբը համերգ կնվիրի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին

    Սիմֆոնիկ նվագախումբը համերգ կնվիրի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին

    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 hամերգաշրջանի փակման համերգային երեկոն կնվիրի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։ Համերգը տեղի է ունենալու հուլիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 դո մինոր, երկ 37-ը (մենակատար՝ դաշնակահար Դմիտրի Իշխանով), Էդվարդ Միրզոյանի Քնարական պատկեր «Շուշանիկ», Սիմֆոնիա…

  • Առցանց ջազ համերգներ՝ Գյումրու թանգարանների բակերում

    Առցանց ջազ համերգներ՝ Գյումրու թանգարանների բակերում

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մանուկյան ընկերությունը» Ջազի հայկական ասոցիացիայի և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: Սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում հանդես կգա «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում՝ «Մալխաս ջազ բենդը», սեպտեմբերի 11-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Վահագն Հայրապետյան տրիոն», սեպտեմբերի 12-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահի…

  • Շակիրան համաշխարհային շրջագայության  կմեկնի

    Շակիրան համաշխարհային շրջագայության կմեկնի

    Հայտնի երգչուհի Շակիրան հաջորդ տարի համաշխարհային շրջագայության կմեկնի: Այս մասին հայտնել է տոմսերի վաճառքով զբաղվող Ticketmaster կայքը: Քառասուներեքամյա երգչուհու շրջագայության համերգների տոմսերն արդեն հասանելի են նախնական ամրագրման համար: «Շակիրան մտադիր է հաջորդ տարի համաշխարհային շրջագայության մեկնել և ցանկանում է վստահ լինել, որ բոլոր երկրպագուները տոմսեր գնելու հնարավորություն կունենան»,-նշված է կայքի հայտարարությունում: Աղբյուրը հիշեցնում է, որ…

  • Հոբելյանական համերգներ՝ նվիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին

    Հոբելյանական համերգներ՝ նվիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող համերգը: Հանդես կգան Արցախի պետական ջազ նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի…

  • Ճապոնիայում կարգելվի վերավաճառել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը

    Ճապոնիայում կարգելվի վերավաճառել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը

    Ճապոնիայում ուժի մեջ է մտել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը վերավաճառելն արգելող օրենք: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Օրինախախտները կտուգանվեն 9.5 հազար դոլար և կարող են դատապարտվել մինչև մեկ տարվա ազատազրկման: Բոլոր տոմսերը պաշտպանված կլինեն QR ծածկագրերով և գնորդի տվյալներով: Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարզական կենտրոններ մուտք գործելիս պարտադիր կստուգեն…

  • Փարիզում տեղի կունենան «Փարոս» կամերային երգչախմբի և «VOX SIRENIS» ֆրանսիական երգչախմբի համատեղ համերգները

    Փարիզում տեղի կունենան «Փարոս» կամերային երգչախմբի և «VOX SIRENIS» ֆրանսիական երգչախմբի համատեղ համերգները

    Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում` ս. թ. հունիսի 17-23-ը, Փարիզում տեղի կունենան «Փարոս» կամերային երգչախմբի և «VOX SIRENIS» ֆրանսիական երգչախմբի համատեղ համերգները: Հայկական և ֆրանսիական երգչախմբերի համատեղ համերգները կկայանան Փարիզի լավագույն համերգասրահներում: Հանդիսատեսը նրանց կատարմամբ հաղորդակից կլինի հայ և օտարերկրյա դասական կոմպոզիտորների ստեղծագործություններին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։