Հայաստանի ազգային հավաքական
Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան․Կամո Հովհաննիսյան
Արտերկրում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների առօրյան և կյանքը ևս օրերին սահմանափակվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ղազախական «Կայրաթում» հանդես եկող Կամո Հովհաննիսյանի հետ: Կամո Հովհաննսիյանը ասել է․ «Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝…
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսն արդեն Իսպանիայում է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն արդեն Իսպանիայում է: Այս մասին տեղեկացնում է Marca պարբերականը։ «Հայաստանում հայտարարել են արտակարգ դրություն, այդ պատճառով մենք վերադարձանք Իսպանիա։ Սպորտն այժմ կարևոր չէ։ Բոլորս պետք է պայքարենք կորոնավիրուսի դեմ և կարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Միասնականությունն ամենամեծ ուժն է»,- ասել է Կապառոսը։ Հիշեցնենք, որ Կապառոսը Երևան էր ժամանել…
Հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը. ՈՒԵՖԱ Ազգերի լիգա
Մարտի 3-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Տուր 1. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան, Սեպտեմբերի 5,…
Հենրիխը տարբերվում է բոլորից․ Լուչեսկու
Մխիթարյանը ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ: Այս մասին ասել է Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն՝ գովելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Մխիթարյանը յուրահատուկ խաղացող է: Իհարկե, իմ թիմում եղել են Վիլիան, Ֆերնանդինյո, Դուգլաս Կոստա, բայց Հենրիխը տարբերվում է բոլորից: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»,-ասել է Լուչեսկուն: Այս մասին հաղորդում է…
Սարգիս Ադամյանը խոսել է իր վնասվածքի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ աջ կոճի վնասվածք էր ստացել: Փետրվարի 25-ին Ադամյանը ենթարկվել է վիրահատության: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Սարգիս Ադամյանը խոսել է վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին. «Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ…
Մխիթարյանը Լեչչեի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստն է
Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լեչչե»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։։ Այդ խաղում հայ ֆուտբոլիստը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Քվեարկության արդյունքներով շրջանցել է «Ռոմա»-ի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովին և թուրք Չենգիզ Ունդերին։…
Ես շատ աշխատեցի, որ շուտ վերադառնամ․ Հենրիխ Մխիթարյան
Ցանկանում եմ ամեն ինչ անել թիմին օգնելու համար: Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստը ապաքինվել էր վնասվածքից: Ֆուտբոլիստը խոսել է նաև իր մարզավիճակի մասին: «10 խաղում խփած 4 գոլ: Սա բավարար չէ: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, ցանկանում եմ…
Աբրահամ Խաշմանյանը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում: ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում, հայտնում է…
Հայազգի ֆուտբոլային մեկնաբանը հանդիպել է Մխիթարյանի հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Матч ТВ հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ու հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հանդիպումը կայացել է «Ռոմա»-ի մարզաբազայում։ Այս մասին տեղեկանում ենք մեկնաբանի Instagram-ի էջից։ «Buongiorno»,- գրել է Առուստամյանը` բարի օր մաղթելով: https://www.instagram.com/p/B74C_MrqfHB/?utm_source=ig_embed
Ռոման և ՈՒԵՖԱ-ն ևս շնորհավորել են Մխիթարյանին
«Ռոման» և ՈւԵՖԱ-ն շնորհավորել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը։ 🎂 Oggi @HenrikhMkh compie 31 anni! 🎉 Tanti auguri! #ASRoma pic.twitter.com/lbJLcUPwXK — AS Roma (@OfficialASRoma) January 21, 2020 Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի ավագին շնորհավորել էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Լոնդոնի «Արսենալը», որին էլ պատկանում են…
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Վահան Ադիլխանյանը, որը մինչ այդ կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Ֆեդերացիայի նախագահի ներկայացրած մարզչական կազմը արժանացավ մարզչական խորհրդի հավանությանը, որից հետո գործկոմը հաստատեց այս տարվա հավաքական թիմերի մարզիչներին: Հավաքականում Վահան Ադիլխանյանին կօգնի ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը:…
Հենրիխի ճանապարհը կրկնելը դժվար կլինի ցանկացածի համար. Պետրոս Ավետիսյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Տոբոլի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ArmSport-ի հետ զրույցում արդեն պատմել է ղազախական ակումբ տեղափոխության մասին: Հայ ֆուտբոլիստը նաև խոսել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության, Ազգային հավաքականում ամրապնդվելու հեռանկարների ու ՀՖՖ-ի կողմից «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» կոչման հավակնորդների թվում ընդգրկվելու մասին. «Մխիթարյանի հետ համեմատությո՞ւնը. դա միշտ հաճելի է, բայց յուրաքանչյուր խաղացող…
Ժետիսուն հաղթել է ադրբեջանական թիմին․ Գոռ Մալաքյանը մասնակցել է հանդիպմանը
Ղազախական «Ժետիսուն» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանական «Սաբայիլ»-ի դեմ խաղում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը, որը փորձաշրջան է անցնում ղազախական ակումբում։ Այս խաղին «Սաբայիլ»-ի կազմում մասնակցել է նաև «Չելսի»-ի լեգենդ Մայքլ Էսիենը: 37-ամյա գանացի ֆուտբոլիստը կարիերայի մայրամուտին հանդես է գալիս ադրբեջանական թիմում: Հիշեցնենք՝ հավաքի առաջին խաղում «Ժետիսուն»…
Արսենալը չի համաձայնել վաճառել Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը
«Ռոման» գոհ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղից։ Իտալաան աումբը ցանկանում է վարձակալական իրավունքի ավարտից հետո ձեռք բերել կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը, սակայն առաջարկը չի գոհացրել «Արսենալին»: Այս մասին հաղորդում է Forza Roma-ն: Ինչպես փոխանցում է աղբյուրը, «Ռոման» 10 միլիոն եվրոյի առաջարկ է ներկայացրել լոնդոնյան ակումբին, ինչը լոնդոնցիները մերժել են: «Արսենալը» Հենրիխի տրանսֆերի…
Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել MLS
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը խաղում է «Կայսար»-ում կարող է տեղափոխվել MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելեքսի»։ Այս մասին հաղորդում է Kursiv.kz-ը: Ամերիկյան այլ ակումբներ ևս հետաքրքրված են հայ ֆուտբոլիստի ծառայություններով: Բարսեղյանն այժմ ԱՄՆ-ում է, որտեղ անցկացնում է արձակուրդը: Հավելենք, որ նա դեռևս չի երկարաձգել պայմանագիրը «Կայսար»-ի հետ։ Պայմանագիրն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի…















