հայաստանի առաջնություն
Հունվարի 12-ից 23-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ կանանց առաջնությունում հաղթեց Մարիամ Մկրտչյանը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից՝ տղամարդկանց առաջնություն չեմպիոն հռչակվեց Մանուել Պետրոսյանը։ Նա 11 տուրերում վաստակեց 8 միավոր ու միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը՝ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Երկրորդ…
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։ Այս մասին ներկայանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նիստի օրակարգում է եղել նաև «Սևան» ֆուտբոլային ակումբի հարցը, որը անհարգելի պատճառով չի ներկայացել 2 խաղի։ Հաստատվել է, որ «Սևանը» թույլ է տվել կարգապահական խախտում ու որոշվել է ակումբին հեռացնել VBET Հայաստանի Պրեմիեր…
Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի՝ հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց…
Կայացել են սամբոյի Հայաստանի պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Պատանիների առաջնությանը մասնակցել է շուրջ 170 մարզիկ-մարզուհի՝ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից: Լավագույն արդյունքը գրանցել են Լոռու մարզը ներկայացնող սամբիստները, որոնք 10 քաշային կարգից 5-ում դարձել են հաղթող և արժանացել լավագույն թիմի համար նախատեսված գավաթին: Պատանիների առաջնությունում ըստ քաշային կարգերի չեմպիոն են դարձել հետևյալ սամբիստները. Տղաներ` 48…
Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է կարատեի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են Երևանից, Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի մարզերից և Արցախից 44 մարզիկ-մարզուհիներ՝ կատա և կումիտե ձևերից։ Ըստ քաշային կարգերի մրցանակակիրներ են դարձել հետևյալ մարզիկները՝ Կումիտե՝ տղաներ -60կգ 1. Գոռ Նալբանդյան 2. Կառլեն Մաթևոսյան 3. Էրիկ Խաչատրյան 3. Գևորգ Մնացականյան Կումիտե՝ տղաներ -67կգ…
Աշոցքում անցկացվեց դահուկավազքի ՀՀ առաջնությունը: Մասնակցեցին 30 մարզիկներ: Դասական , ազատ ոճերում և արագավազքւմ հաղթեցին և ՀՀ բացարձակ չեմպիոնի պատվին արժանացան տանտերեր Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը: Հավելենք, որ համապետական ստուգատեսն անցկացվում է երկու փուլով: Երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 7-9-ը: ՀՀ առաջնությունը վարկանիշային է և այն ընդգրկված է դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Այս մասին…
Հայաստանի տղամարդկանց առաջնությունում տեղի ունեցավ 7-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում Սամվել Տեր-Սահակյանը առավելության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ: Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ, Հայկ Մարտիրոսյանը միավորը բաժանեց Մամիկոն Ղարիբյանի հետ պարտիայում: Զավեն Անդրիասյանը հաղթանակ տոնեց Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ, իսկ Արման Միքայելյանը ուժեղ գտնվեց Արամ Հակոբյանից: 7-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով գլխավորում է…
Հայաստանի կանանց առաջնությունում կայացավ 7-րդ տուրը, որում սպիտակներով հանդես եկող բոլոր շախմատիստները առավելության հասան իրենց մրցակիցների նկատմամբ. Մարիա Գևորգյանը հաղթեց Աստղիկ Հակոբյանին, Մարիա Կուրսովան՝ Աննա Խաչատրյանին, Սուսաննա Գաբոյանը առավելության հասավ Մարիամ Ավետիսյանի նկատմամբ, Նարե Առաքելյանը՝ Սիրանուշ Ղուկասյանի, իսկ Վերոնիկա Խաչատրյանը ուժեղ գտնվեց Թերեզա Ամբարջյանից: 7-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 6 միավորով գլխավորում է աղյուսակը, Սուսաննա…
Հայաստանի տղամարդկանց 80-դր առաջնությունում կայացավ 5-րդ տուրը։ Մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Արամ Հակոբյանի հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը կարևոր հաղթանակ տոնեց գործող չեմպիոն Արման Փաշիկյանի նկատմամբ և միավորոներով հավասարվեց առաջատար Սամվել Տեր-Սահակյանին։ Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյան – Զավեն Անդրիասյան և Մամիկոն Ղարիբյան – Հովհաննես Գաբուզյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։ 5-րդ…
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց առաջնության 4-րդ տուրի պարտիաները։ Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց մրցաշարի առաջատար Սուսաննա Գաբոյանի պարտիայում։ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթեց Մարիամ Ավետիսյանին, Սիրանուշ Ղուկասյանը առավելության հասավ Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ, Նարե Առաքելյանը հաղթեց Մարիա Կուրսովային, իսկ Աննա Խաչատրյանը հաղթեց Թերեզա Ամբարջյանին։ 4-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե…
Երեկ տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց 80-րդ առաջնության 4-րդ տուրը։ Մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Հայկ Մարտիրոսյանի հետ։ Հաշտություն կնքեց նաև 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը։ Ոչ-ոքիներ գրանվեցին նաև Արամ Հակոբյան – Շանթ Սարգսյան, Զավեն Անդրիասյան – Մամիկոն Ղարիբյան պարտիաներում։ Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը․ նրա մրցակիցն էր Հովհաննես Գաբուզյանը։ 4-րդ տուրից հետո աղյուսակը 3…
Հունվարի 12-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի առաջնություն։ Կանանց պայքարի առաջին տուրում Հակոբյան Աստղիկը հաղթեց Ավետիսյան Մարիամին, Գաբոյան Սուսաննան՝ Գևորգյան մարիային, իսկ Առաքելյան Նարեն՝ Ամբարջյան Թերեզային։ Աննա Խաչատրյան – Ղուկասյան Սիրանուշ, Խաչատրյան Վերոնիկա – Կուրսովա Մարիա պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի։ Առաջնության 2-րդ տուրը կկայանա հունվարի 13-ին։․
Այսօր՝ հունվարի 12-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկենց շախմատի Հայաստանի առաջնությանը։ Տղամարդկանց պայքարում գրանցվեցին հետևյալ արդյունքները․ Արման Փաշիկյանը հաղթեց Արամ Հակոբյանին, Հայկ Մարտիրոսյան՝ Հովհաննես Գաբուզյանին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Զավեն Անդրեասյանին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյան – Մամիկոն Ղարիբյան և Արման Միքայելյան – Շանթ Սարգսյան պարտիաներն ավարտվեցին խաղաղ ելքով։ Վաղը՝ հունվարի 13-ին, կկայանա առաջնության 2-րդ տուրը։ Հիշեցնենք, որ…
Դեկտեմբերի 27-ին մեկնարկում է PRO EVOLUTION SOCCER (PES2020) համակարգչային խաղի Հայաստանի առաջին պաշտոնական առաջնությունը: Առաջնությունը կազմակերպում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան KONAMI ընկերության և UEFA-ի կողմից տրված բացառիկ իրավունքով: Առաջնություն անցկացվելու է դեկտեմբերի 28-ին և 29-ին՝ Cyberstars գեյմ-զոնում (Իսահակյան 18, Աբովյան 11/55): Առաջնության հաղթողներից ձևավորվելու է PES համակարգչային խաղի Հայաստանի հավաքականի կազմը (4 մասնակից), ովքեր հնարավորություն…
Դեկտեմբերի 3-ին և 4-ին կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով 8 քաշային կարգերում հայտնի են դարձել այս տարվա չեմպիոններն ու մրցանակակիրները: Ընդհանուր առմամբ, առաջնությանը 82 ըմբիշ է մասնակցել Հայաստանից և Արցախից: 55 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցել են Ռուդիկ Մկրտչյանն ու Նորայր Հախոյանը. վերջինս 1:5 հաշվով պարտություն է կրել ու…