Հայաստան

  • Հայաստանի հավաքականը քամբեքի միջոցով փառահեղ հաղթանակ տարավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով: Հանդիպումը անցավ բավականին լարված մթնոլորտում ու խաղի 10-րդ րոպեին Ջիբրալթարի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ, բայց նրանց ուրախությունը երկար չտևեց: 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, որից հետո Ջիբրալթարի հավաքականը քանդվեց և մեր տղաները դարձան անկասելի ու իրար ետևից խփեցին 4…

    Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով
  • ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցավորության աճն ու ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությում 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր։ Եթե ժամանակագրական առումով քիչ ավելի հետ նայենք, ապա կտեսնենք, որ 2016 թվականին այդ թիվը 12 հազար…

    «ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ»,-Արփինե Հովհաննիսյան
  • Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը: Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ, այդ թվում ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ: Վերջիններն իրենց գրավոր պարտավորությունն են…

    Մայրապետյանի փաստաբանը չի հանձնվում
  • Մեքսիկացի ձեռնարկատեր Խոսե Անտոնիո դել Վալյեն հայց է ներկայացրել Coca-Cola-ի դեմ՝ գազավորված ըմպելիքների խոշորագույն արտադրողին մեղադրելով արտադրական սեփականության գողության մեջ: Խոսքը Gaba նյութը պարունակող ըմպելիքի իրավունքի մասին է, որը, որոշ պնդումների համաձայն, բարելավում է ուղեղի աշխատանքը: Մեխիկոյի դատախազությունը, եկել է եզրակացության, որ Coca-Cola-ն պետք է փոխհատուցի գործարարին պատճառած 344.5 մլն դոլարի վնասը: Առաջիկա շաբաթներին դատախազությունը…

    Խոսե Անտոնիո Դել Վալյեն Coca-Cola-ին մեղադրում է գողության մեջ
  • Վաշինգտոնի շրջանային դատարանը կարգադրել է Սպիտակ տանը ժամանակավոր վերականգնել CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը: Այդպիսով, դատարանը բավարարել է հեռուստաընկերության միջնորդությունը: Նշենք, որ CNN-ը դիմել է դատարանին նաև հարցով, թե որքանով է սահմանադրական ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության որոշումը՝ հեռուստաընկերության լրագրողին զրկելու մշտական անցագրից: ԱՄՆ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ երկրի ղեկավարին հարց…

    Ի՞նչ է կատարվել Դոնալդ Թրամփի և CNN-ի լրագրողի միջև
  • ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հաղորդել է ֆուտբոլիստն իր Instagram-ի միկրոբլոգում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Աղբյուր՝ armsport.am

    Կիլիան Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ
  • «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան սատարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին. «Ես հասկանում եմ, որ չեմ խաղում մարզչի ընտրած մարտավարության պատճառով: Էշլի Յանգը հիանալի է խաղում իմ դիրքում, այնպես որ պետք է հարգեմ Մոուրինյուի որոշումը: Միակ բանը որ կարող եմ անել, դա մարզվելն է և իմ հնարավորությանը սպասելը»: Հիեցնենք, որ պորտուգալացի մարզիչը լարված հարաբերությունների…

    Վալենսիան փորձում է լավ հարաբերություններ պահպանել Մոուրինյուի հետ
  • Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և…

    «Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը», – Նիկոլ Փաշինյան
  • Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք կառուցված են հավասար իրավունքների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա,  ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, այնպես էլ մյուս բազմակողմ հարթակներում: «Դուք շատ…

    «Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը հագեցած է»,-Զոհրաբ Մնացականյան
  • «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ ամփոփվել է օգոստոսին մեկնարկած եւ Հայաստանում առաջին անգամ իրականացվող Inspired by Her (IBH) Academy նախագիծը: Մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարների հիման վրա ստեղծված գործարար նախագծերը, իսկ լավագույն մասնակիցը ստացել է հատուկ մրցանակը։ Բացի Հայաստանից՝ ծրագիրն իրականացվել է նաեւ Աֆղանստանում, Պակիստանում եւ շուտով կմեկնարկի Մեծ Բրիտանիայում։ Նախագիծն իրականացվել է երեք փուլով։ Առաջին փուլում…

    Ամփոփվել են Inspired By Her Academy նախագծի արդյունքները
  • Facebook-ը կստեղծի անկախ մարմին, որը կօգնի ընտրել, թե սոցիալական ցանցի որ հրապարակումներն է պետք հեռացնել: Այս մասին հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա նշել է, որ անկախ մարմինը կօգնի գտնել այն հրապարակումները, որոնք խախտում են Facebook-ի կանոնները: Անկախ մարմինը թեստային տարբերակով կսկսի գործել 2019թ. սկզբին եւ կզբաղվի օգտատերերի բողոքների ուսումնասիրությամբ: Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ նորաստեղծ մարմինը կունենա…

    Facebook-ի ստեղծած անկախ մարմինը կորոշի, թե որ կոնտենտը ջնջել
  • Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին, ով Հայաստան է ժամանել՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը, որի արդյունքում 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին ներկայացվելու է համապարփակ զեկույց: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները,…

    Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հանդիպել է Կլեման Նյալեցոսի Վուլեի հետ
  • Վերջին 20 տարիներին ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է մոտ 5,9 տրիլիոն դոլար: Այդ մասին են վկայում Բրաունովյան համալսարանի պրոֆեսոր Նետա Քրաուֆորդի հետազոտության տվյալները: Զեկույցում ասվում է, որ այդ գումարի մեջ մտնում են ոչ միայն Պենտագոնի ծախսած փողերը, այլև պետդեպի ծախսերը` կապված պատերազմների հետ: Հետազոտությունում նաև վիճակագրություն է առկա, համաձայն որի` 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ի…

    ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է մոտ 5,9 տրիլիոն դոլար
  • «Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես է եղել, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծը սկսվել է ամենադյուրին հատվածներից։ Այդպես էլ չենք կարողանում որևէ հստակ պատասխան ստանալ, թե ինչու չի սկսվել, օրինակ, հարավային ուղղությամբ՝ լեռնային տարածքներում տեղակայված դժվարանցանելի հատվածներից»,-այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ «Մեծ միջոցներ են ծախսվել՝ կառուցելու ճանապարհահատվածներ,…

    «Հյուսիս-Հարավ» ճանապարհ
  • ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության և կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է: Վկայակոչելով ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության թվիթերի միկրոբլոգը, այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի ռեժիմի խախտումների թիվն էլ նվազում: Մենք…

    «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է»,- Ալեքսանդր Լուկաշևիչը