հայկ չոբանյան
Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել «Հայ-ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպության անդամ Ժոզ Միլենեղիի հետ։ Հանդիպման ընթացքում Ժոզ Միլենեղն առաջարկեց կրթության ոլորտում ֆրանսերեն լեզվի զարգացման համար քայլեր ձեռնարկել, ստեղծել մի խումբ, որտեղ ներգրավված կլինեն ֆրանսերենի ուսուցիչներ և դասախոսներ։ Ծրագրի նպատակն է վեր հանել և ներկայացնել մարզում ֆրանսերենի դասավանդման խնդիրները, իսկ «Հայ-ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպությունն իր…
Սեպտեմբերի 22-ին մարզպետ Հայկ Չոբանյանն այցելեց Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղ: Մարզպետը շրջայց կատարեց գործարանում և ծանոթացավ խաղողի մթերման աշխատանքներին: Խաղողի մթերման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 12-ից: Օրական մթերվում է շուրջ 250 տոննա բերք: Այս պահի դրությամբ մթերվել է 1500 տոննա խաղող: Բերդի տարածաշրջանում ամենաշատ մթերումը կատարել է Պառավաքարը: Գործարանն այս տարի ակնկալում է 4000-4100…
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում շարունակում է աջակցել զբոսաշրջության, գինեգործության, ՏՏ/ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներին, ինչպես նաև դուալ մասնագիտական կրթություն և ուսուցում կրթական համակարգի փորձարկմանը Հայաստանում՝ հատկապես կարևորելով մարզային զարգացումը: Նշված ոլորտներում իրականացված գործողությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ Տավուշի մարզում: Միջոցառումը մեկնարկել է Տավուշի պետական…
Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 և աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է՝ Տավուշի մարզպետարանը: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը, ՄԱԶԾ-ի (UNDP)…
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Իջևանի համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է դիմում` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Պատճառը չի նշել», – ասաց Չոբանյանը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա…
«Վեոլիա» ընկերության հետ քիչ առաջ պայմանավորվել եմ, հենց այսօր աշխատանքները կսկսվեն, ջուր կբերեն համայնք: Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը փակած արճիսցիների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Մենք պարտավոր ենք հրատապ խնդիր լուծել ձեզ համար, մինչև կլուծենք ֆունդամենտալ խնդիրը: Հասկանում եք, որ 100 մլն դրամի ծրագիրը ոչ երեք օրվա, ոչ երեք շաբաթվա ծրագիր ա: Զուգահեռ կքննարկենք նաև…
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Դեսպանը հետաքրքիր գիրք-նվերներով էր եկել ու համագործակցության պատրաստակամությամբ: Առաջին այցը ճանաչողական ներկայացումից սահուն անցավ հետաքրքիր զրույցի: Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, հանգամանալից ներկայացրեց Տավուշի մարզը, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ձեռնարկած տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը՝ գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրանքի մշակման, արդյունաբերության, մշակույթի ու կրթության, ոլորտներում: Խոսեցին երիտասարդության…
“Օne Family Mission” և “ABB-Helping Needy in Armenia” բարեգործական կազմակերպություններն օգնություն են տրամադրում Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին: Մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ՝ “Օne Family Mission” և “ABB-Helping Needy in Armenia” բարեգործական կազմակերպություններն այս անգամ օգնություն են տրամադրել Տավուշի մարզի անապահով և բազմազավակ մի քանի ընտանիքների: Վերը նշված ընտանիքները ստացել են ընտանի կենդանիներ՝ ոչխարներ և կով,…
Այսօր մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց Տավուշի մարզի ուժային կառույցների և բնապահպանության ղեկավարների՝ Բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի, «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանի, ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանի, Անտառտնտեսության տնօրեն Վարդգես Աթոյանի, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանի, Տավուշի մարզային վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և այլ համապատասխան կառույցների պաշտոնյաների հետ: Վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ…
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ: «Ընդամենը օրեր առաջ լուր ստացա, որ…
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ուղիղ տեսակապով անդրադարձել է Իջևանում տեղի ունեցած դեպքերին։ Նրա խոսքերով՝ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում իրենց համար բիզնես են ստեղծել: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/Armrealitynews/videos/409268469687398/?t=28
Գոշ, Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքների դպրոցներում բացվել են Վիքի ակումբներ։ Դեռ այս տարվա գարնանը սերտ համագործակցություն է սկսվել Տավուշի մարզպետարանի եւ Վիքիպեդիա Հայաստանի միջեւ։ Մարզպետ Հայկ Չոբանյանը «Վիքիպեդիա Հայաստանի» ղեկավար Սուսաննա Մկրտչյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարեւոր էր համարել այլընտրանքային կրթական համակարգերի ներդրումը Տավուշում՝ առաջարկելով համատեղ սերտ աշխատանք։ Հայկ Չոբանյանի առաջարկով մարտ ամսին Վիքիպեդիան…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսի 25-ին Իջևանում կայացած առաջին Աշխատանքի տոնավաճառից հետո աշխատանքային հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող զբաղվածության ակտիվ ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, դրանց լուծման հնարավոր ուղիները, զարգացման հեռանկարները և մարզում գործող այլ պետական և հասարակական…
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: Տիկին Օստը հիշեցրեց, որ ինքը ներկայացնում է ՄԱԿ-ի մի գործակալություն, որն առաջինը մուտք գործեց Հայաստան՝ լուրջ ներդրում ունենալով Ադրբեջանից տեղահանված փախստականներին աջակցություն ցուցաբերելու գործում: Տեղահանվածներ, ապաստան հայցողներ, փախստականներ, օրինական ու անօրինական միգրացիա, ինտեգրացիոն խնդիրներ, կենսական հիմնահարցեր, աշխատանքային ու կրթական…
Մայիսի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համար մեկ առաջնահերթությունը անվտանգությունն է, և որ ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ներդրում ու ներգործություն դիտարկում են հենց այդ պրիզմայով: «Եթե կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան, եթե ստեղծվում են մեխանիզմներ, այդ մեխանիզմները պետք է աշխատեն նաև պատերազմական կամ արտակարգ իրավիճակում, մենք պարտավոր ենք…