Մայիսի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համար մեկ առաջնահերթությունը անվտանգությունն է, և որ ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ներդրում ու ներգործություն դիտարկում են հենց այդ պրիզմայով:
«Եթե կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան, եթե ստեղծվում են մեխանիզմներ, այդ մեխանիզմները պետք է աշխատեն նաև պատերազմական կամ արտակարգ իրավիճակում, մենք պարտավոր ենք այդպես անել», – ասաց նա։
Մարզպետը նաև նշեց, որ շուտով կգործարկվի Տավուշի ռադիոն ու հեռուստատեսությունը:
