հասան ռոհանի
Իրանի նախագահը եռօրյա այցով ժամանել է Իրաք
Իրաքի նախագահի և վարչապետի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եռօրյա պաշտոնական այցով այսօր ժամանել է Իրաք. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: Բաղդադ մեկնելուց առաջ նա հույս է հայտնել, որ այցը նպաստելու է բոլոր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: Անդրադառանալով վերջերս ԱՄՆ նախագահի իրաքյան այցին`Ռոհանին նշել է, որ Իրաքի հետ Իրանի հարաբերությունները համեմատության որևէ…
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի. «Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև…
Հայաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական գազի տարանցման հարցում․ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական գազի տարանցման հարցում: Ինչպես հաղորդում է իրանական Irna գործակալությունը, այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ իրեն ուղեկցող պատվիրակության կազմում ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու կառավարության անդամների ներկայությունը վկայում է Իրանի հետ հարաբերությունների կարևորության մասին: Ընդգծելով Իրանում…
Իրանի նախագահը չի ընդունել արտգործնախարարի պաշտոնից Զարիֆի հրաժարականը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է ուղարկել արտաքին գործերի՝ հրաժարական ներկայացրած նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ու տեղեկացրել, որ նրա հրաժարականը չի ընդունում, քանի որ դա նպատակահարմար չէ։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում։ «Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության հրաժարականին և այն համարում եմ երկրի շահերի տեսանկյունից աննպատակահարմար», – նամակում ասել է Ռոհանին։…
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել…
Ռոհանին ու Ասադը պայմանավորվել են շարունակել համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Այս մասին հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի»ն։ Ըստ հաղորդագրության՝ Ռոհանին ու Ասադը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում և պայմանավորվել շարունակել համակարգումը…
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ահաբեկչական ակտ են. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ի պատժամիջոցներն ահաբեկչական ակտ է անվանել. հայտնում է Haqqin.az-ը` Tasnim-ին հղումով: «Երբ ԱՄՆ պաշտոնական անձինք, ի հեճուկս միջազգային իրավունքի, սպառնում են տուգանել Իրանի հետ համագործակցող բանկին կամ ընկերությանը, նրանք փաստացի վախեցնում են բանկային և կոմերցիոն սեկտորները և տնտեսական ահաբեկչական ակտ են իրականացնում»,-ասել է նա:
Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին և…
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման լուրից, որը մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և բարեկամ Իրանի ողջ ժողովրդին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ: Խնդրում եմ իմ սփոփանքի խոսքերը փոխանցել…
Իրանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը և կզարգացնի հրթիռային ծրագիրը. Ռոուհանի
Թեհրանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը եւ կզարգացնի հրթիռային ծրագիրը: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հանդես գալով Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնական միջոցառումներից մեկի ժամանակ: «Մենք կշարունակենք մեծացնել ռազմական հզորությունը: 40 տարվա ընթացքում եւ հատկապես վերջին հինգ տարում այդ բնագավառում մեր հնարավորություններն ապշեցնում են ամբողջ աշխարհին»,-ասել է Ռոուհանին: Նա հավելել է, որ…
Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում․ Ռոհանի
Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում, հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Այսօր մեր երկիրը գտնվում է ճնշման և տնտեսական պատժամիջոցների տակ, որոնք ծանրագույնն են վերջին 40 տարվա ընթացքում: Այսօր մենք ճնշման ենք ենթարկվում Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից: Եվ դրանում չկա բարեխիղճ կառավարության և իսլամական համակարգի մեղքը», –…
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:Հիշեցնենք, որ երեկ, Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռ էր կործանվել՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի։














