հասան ռոհանի
Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման նպատակ է ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման հարցը, որ նպաստի սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հնարավոր հանդիպման կազմակերպմանը։ Դա ստիպել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին վճռականորեն դեմ հանդես գալ նման քայլին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Օվալաձև կաբինետում կայացած հանդիպումից հետո ֆինանսների նախարար Սթիվեն…
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական առաջատար լրատվամիջոցների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Երևան այցելած իրանական առաջատար լրատվամիջոցների՝ մասնավորապես Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB), «Press TV» հեռուստաալիքի, Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության, «Etemad» և «Donya-e Eghtesad» օրաթերթերի լրագրողներին: Հարցազրույցի ընթացքում երկրի ղեկավարը գնահատել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների…
ԱՄՆ-ն տանուլ է տվել, իսկ մենք հաղթանակ ենք տարել․ Ռոհանի
ԱՄՆ նախագահի սպասումները, թե Իրանը կտապալվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, չարդարացան: Այս պնդմամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդես է եկել օգոստոսի 22-ին երկրում Պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված արարողությանը: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Թրամփը սպասում էր, որ Իրանը կտապալվի ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց երեք ամիս անց:…
Իրանը ներկայացրել է Բավար-373 զենիթահրթիռային համալիրը
Թեհրանն օգոստոսի 22-ին ներկայացրել է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն Իրանում ավելի զարգացած համակարգ է համարվում, քան S-300-ը: Համալիրն օգոստոսի 22-ին՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը, պաշտոնապես ներկայացվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից: Դա հետևում է այն հաղորդագրությունից, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում: Համալիրն արդեն փորձարկումներ է անցել 2017 թվականին: «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը մշակվել և…
Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը․ Ռոհանի
Պարսից և Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում և հազիվ թե իրագործվեն: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասն իրականացվի, այն չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է Ռոհանին կառավարության նիստի ժամանակ՝ հավելելով, որ հայտարարություններն արվում են ձևի…
Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ռոհանիի կարծում է, որ իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների փոխայցերն արդյունավետ գործիք են հարաբերությունների ընդլայնման համար: Նախագահը նաև հույս է հայտնել, որ կարագանան երկու երկրների միջև համաձայնագրերի կատարման…
Հետաձգվել է Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որ նախատեսված էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվել է. այն կկայանա ավելի ուշ»,- ասել է նա: Այս ձևաչափով առաջին անգամ գագաթնաժողով…
Ռոհանին ԱՄՆ-ից պահանջել է փոխել մոտեցումը Մերձավոր Արևելքի նկատմամբ
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ էլ Թանիի հետ զրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի տարածաշրջանի նկատմամբ իր սխալ քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ծրագրում է միջազգային կոալիցիա ստեղծել՝ Իրանի և Եմենի մերձակայքի ջրերը պարեկավորելու համար։ «Թեհրանը վստահ է, որ լարվածության…
Մակրոնը Ռոհանիին չի հրավիրել G7 գագաթնաժողովին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին չի հրավիրել որպես պատվավոր հյուր մասնակցելու Բիարիցում օգոստոսի 24-26-ը անցկացվելիք G7 գագաթնաժողովին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, TACC-ին հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից՝ հերքելով նախկինում տարածված տեղեկությունը: «Ոչ, նա չի հրավիրել: Առայժմ կարող ենք այսքանն ասել»,- նշել է գործակալության զրուցակիցը: Նա նաև ընդգծել է, որ այժմ…
Խաղաղություն՝ խաղաղության դիմաց և նեղուց՝ նեղուցի դիմաց․ Ռոհանի
Թեհրանի համար այլ երկրների հետ փոխգործակցության գլխավոր սկզբունքը անվտանգությունն է անվտանգության դիմաց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Անվտանգություն՝ անվտանգության դիմաց, նավթ՝ նավթի դիմաց, խաղաղություն՝ խաղաղության դիմաց և նեղուց՝ նեղուցի դիմաց։ Անկարելի է Հորմուզի նեղուց մուտքի թույլտվություն պահանջել բրիտանական նավերի համար և միևնույն ժամանակ փակել Ջիբրալթարն իրանական նավերի համար,-ասել է…
Ռոհանին ներկայացրել է աշխարհի ամենամեծ ձեռագործ կարպետը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել է աշխարհի ամենամեծ ձեռագործ կարպետը Թավրիզ քաղաքում ընթացող կարպետների տոնավաճառի ժամանակ: Կարպետն ունի 600 քառ. մետր մակերես: Մոտավորապես 6 տարի է պահանջվել այն գործելու համար: Նշվում է, որ կարպետների տոնավաճառը կշարունակվի մինչև օգոստոսի 4-ը: Միջոցառման ընթացքում իրենց կարպետներն են ներկայացնում տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Ռոհանին մանկամտություն է համարել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները Իրանի ԱԳ նախարարի դեմ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մանկամտություն է համարել ԱՄՆ իշխանությունների սահմանած պատժամիջոցները Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: «Մենք կարող ենք այդ պատժամիջոցները մանկամտություն անվանել, ես այլ մեկնաբանություն չունեմ: Նրանք ամեն օր հայտարարում են, որ ցանկանում են Իրանի հետ բանակցել, որ մտադիր են իրանական կառավարության հետ բանակցություններ վարել առանց…
Իրանը պատրաստ է բանակցելու, բայց ոչ հանձնվելու. Ռոհանի
Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ անձնատուր լինելու: Այս մասին չորեքշաբթի ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում։ «Մենք միշտ պատրաստ ենք արդարացի և օրինական բանակցությունների, բայց ոչ հանձնվելու երկխոսության կամ բանակցային գործընթացի անվան տակ»,-ասել է Ռոհանին։ Պետության ղեկավարը նաև մեղադրել է Սաուդյան Արաբիային ու Իսրայելին Գործողությունների համապարփակ և համատեղ ծրագրի (ԳՀՀԾ)…
Փաշինյանն-Ռոհանին հեռախոսազրույցը էներգահամակարգի վթարից ժամեր անց. հնարավոր պատճառները
«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են երկկողմ օրակարգի, նաև ԵՏՄ-Իրան գործակցության հետ կապված հարցեր, նաև ռեգիոնալ զարգացումներ: Անկասկած է, որ Հայաստանի և Իրանի ղեկավարների հեռախոսազրույցը ինքնին արդեն իրականություն է, սակայն առավել քան հետաքրքիր է, որ դա…











