հասարակություն
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել լիցենզիայից
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի քաղաքացիներ, Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից: 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում…
Իրանը բյուջեից գումար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար․Tasnim
Իրանի տարեկան բյուջեի 20 տոկոսը հատկացվել է կորոնավիրուսի դեմ պայքարին` հավելելով, որ Իրանում առողջապահական համակարգը, չնայած արտասահմանյան պատժամիջոցներին, ուժեղ է և լավ սարքավորված, այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Երկրի նախագահը ասել է․ «Սա կարող է զարմանալի լինել աշխարհի համար` ինչպես կարող է պատժամիջոցների տակ գտնվող երկիրն իրեն թույլ տալ լավ հագեցած հիվանդանոցներ…
Ի՞նչ էր պետք մարդկանց կյանքն արժևորելու համար. Նարեկ Այվազյան
Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է. Ի՞նչ էր պետք մարդկանց պահելու տարրական հիգիենան Ի՞նչ էր պետք մարդկանց պահպանելու անձնական տարածքը Ի՞նչ էր պետք մարդկանց հետևելու մասնագետների ցուցումներին Ի՞նչ էր պետք մարդկանց ձգտելու ինքնակրթության Ի՞նչ էր պետք մարդկանց սնվելու առողջ Ի՞նչ էր պետք մարդկանց չաղտոտելու բնությունը Ի՞նչ էր պետք մարդկանց ապրելու համերաշխ Ի՞նչ էր…
Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել
Սիրելի հայրենակիցներ. Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել: Միաժամանակ…
Կորոնավիրուսով վարակված 77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հասցեագրված իր ուղերձում հայտնեց, որ այժմ Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 249 ՀՀ քաղաքացի: Նրանից մեկի` 77 ամյա մի քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 4-ի վիճակը` ծանր: Վարչապետի խոսքով՝ վարակակիրների շրջանում 65 տարեկանից բարձր 11 անձ կա, 70-ից բարձր՝ 5 անձ, իսկ 80-ից բարձր տարիքի պացիենտներ չկան։ 30 հոգի հիմա…
ՊԵԿ-ը պարտաճանաչ տնտեսվարողներին խրախուսում է հավաստագրերով
ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր է շնորհում հեռահար եղանակով Պարտաճանաչ տնտեսվարողների խրախուսումը շարունակվում է Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կասեցվել Հայաստանում հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների խրախուսումը: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերը հարկ վճարողներին շնորհվում են հեռահար եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 8 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկել փոստային կապով` պահպանելով անվտանգության կանոնները: 2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման…
Անչափ ոգևորիչ է ժողովրդի ինքնակազմակերպվածությունը. Գարեգին Միսկարյան
Քաղաքացու որոշում ՍԴԿ-ի անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ում գրել է. «Աղջիկս երեք առարկա է պարապում՝ անհատական։ Էսօր երեք առարկան էլ անցան օնլայն ուսուցման ռեժիմի՝ Վայբեր, վաթսափ, էլփոստ։ Արդյունավետությունը գուցե էդքան էլ լավ չի, ինչքան անձնական շփումների մակարդակում (իսկ գուցե և լավ է՝ ժամանակը ցույց կտա), բայց որ ժողովուրդն սկսում է ինքնակազմակերպվել՝ անչափ ոգևորիչ է։ Կառավարությունը էսօր…
Փակվելու է «Մեկ պատուհան» գրասենյակը. Երևանի քաղաքապետարան
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Երևանի քաղաքապետարանը մարտի 17-ից փակելու է «Մեկ պատուհան» գրասենյակը։ «Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։ Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների…
Եվս 3 հաստատված դեպք. Առողջապահության նախարարություն
«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ…
Կորոնավիրուսի ևս 3 նոր դեպք. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրել է. «ԹԱՐՄԱՑՈՒՄ 14:00, 15.03.2020թ. Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան…
Հասարակության մի մեծ զանգվածի համար, քաղաքականությունը պատկերվում է նրանց կերպարով. Գագիկ Քամալյան
Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայաստանյան քաղաքական համակարգի չկայացվածության հետևանքով է, որ երեսուն տարի շարունակ պարտություն կրած քաղաքական գործիչները շարունակում են կուսակցություններ ղեկավարել, ասուլիսներ տալ, խոսել մեծամասնության անունից, մի խումբ անշեղ հետևորդների միջոցով աղմուկ բարձրացնել… Ա‘յ, երբ մի օր այս բոլոր անհաջողակ, թափբալ ու խառնակիչ գործիչների ձայնը լսելի չի դառնա քաղաքական օրակարգեր ձևավորելիս,…
Քննարկման առարկա դարձնենք խնդիրները, այլ ոչ թե անձերին. նախագահի ուղերձը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները: Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական զարգացում և երկրի անվտանգությունը, ունենալ…
Վրաերթ Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում․ կա զոհ
Մայիսի 2-ին, ժամը 11.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գր.Լուսավորչի և Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա Գարեգին Նալբանդյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մայիսի 2-ին, ժամը 13.40-ին, «Նիսան»-ի 25-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Մայիսի 3-ին, ժամը 02.00-ին, Գարեգին Նալբանդյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության…
Կառավարությունը նպատակ չունի ամեն կերպ պահել իշխանությունը․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը և հասարակությունը գործընկերներ են: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը և հանրությունը գործընկերներ են, որոնք ընդհանուր խնդիրը ձևակերպում են քաղաքական մակարդակում և կատարում են աշխատանքի բաժանում: Ինձ համար, օրինակ` վարչապետի կարգավիճակը նույնպիսի աշխատանք է, ինչպիսին ֆակուլտետի դեկանի, ռեկտորի աշխատանքը, ընկերության մենեջերի կամ առաքիչի աշխատանքը: Դա ընդամենը…














