հասարակություն
Հասարակության սպասելիքներն իշխանության կերպարից ուրիշ են
«Մարդիկ պատկերացում ունեն, թե ոնց պետք է պահեն իրենց նոր իշխանավորները: Մեծ քննադատական ալիք կա, ասում են՝ ինչո՞ւ եք ձեզ պահում այնպես, ինչպես հներն էին պահում: Սա նշանակում է՝ սպասելիքներն իշխանության կերպարից ուրիշ են»: «ԳԱԼԱ»-ի տաղավարում հյուրընկալվել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ով խոսել է երկրի ներկա քաղաքական, հասարակական խմորումներից։ Մանրամասները՝ տեսանյութում.
Հունաստանում ֆերմերները փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը
Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում: https://www.youtube.com/watch?v=rRVEsLgYxbo
Երևանի քաղաքապետարանի «թեժ գծի» համարը կփոխվի
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Թեժ գիծ» ծառայությունը համալրվել է նոր եռանիշ հեռախոսահամարով: Կարճ եւ հեշտությամբ մտապահվող 1-05–ը բաժանորդների համար արդեն հասանելի է: Այն անվճար է հեռախոսակապի բոլոր օպերատորների բաժանորդների համար: «Թեժ գծի» 1-05 հեռախոսահամարին զուգահեռ տեւական ժամանակ կշարունակի գործել (011) 514-000 հեռախոսահամարը: 1-05-ն աշխատելու է նույն ժամանակացույցով. յուրաքանչյուր…
Անցյալ դարի համեմատ՝ ամերիկացիների միջին քաշը ավելացել է 14 կգ-ով
Չափահաս ամերիկացիների մարմնի քաշը, 1960-ականներից սկսած, ավելացել է 14 կիլոգրամով, իսկ հասակը գրեթե չի փոփոխվել։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Առողջության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի զեկույցում՝ գրում է tass.ru-ն։ Ըստ նրանց տվյալների՝ ԱՄՆ-ում տղամարդիկ արդեն տառապում են ավելորդ քաշից, և ընդամենը մի քանի կիլոգրամը բաժանում է նրանից, որ չկարողանան պայքարել ճարպակալման դեմ: Մասնագետները մարմնի քաշի…
Հայաստանում աղքատների կեսն իրեն աղքատ չի համարում
«Հետքը » գրում է՝«Պարզվում է՝ Հայաստանում վիճակագրորեն սահմանված չափանիշներով աղքատ համարվող քաղաքացիներիուղիղ կեսն իրեն բոլորովին էլ աղքատ չի համարում։ Եթե 2017 թվականին պաշտոնական տվյալներով աղքատէ Հայաստանի բնակչության 25.7%-ը, ապա ըստ քաղաքացիների սուբյեկտիվ գնահատականների՝ իրենաղքատ է համարում բնակչության ընդամենը 13.1%-ը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, ըստ Վիճակագրական կոմիտեի, 2017 թվականին աղքատության մակարդակըՀայաստանում կազմել է 25.7%: Սա նշանակում է, որ աղքատ է համարվում երկրի ամեն չորրորդ բնակիչը։Նշված 25.7%-ից 1.4%-ը ծայրահեղ աղքատներն են։ Աղքատությունը բազմաբնույթ է։ Այն կարող է չափվել և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ մոտեցումներով: Վիճկոմիտեին այն չափում է ըստ սպառման և հետևյալ…
«Մենք պետք է հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ կոնկրետ մարդկանց կյանքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն», – Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջ խնդիր է դրել յուրաքանչյուր օր քննարկման դնել քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը վերաբերող որոշումներ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց կառավարության նիստում: «Կառավարության այսօրվա նիստի հարցերի քննարկումն առանձնանում էր նրանով, որ մենք կոնկրետ որոշումներ կայացրեցինք, որի արդյունքում կարող ենք արձանագրել, որ այդ որոշումների արդյունքում ՀՀ-ի հազարավոր քաղաքացիների կյանքում լինելու է կոնկրետ…
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական եւ եթերային քաղաքականության որոշ դրսեւորումների կապակցությամբ: Ինչպես հայտնում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից, սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Ուրվագիծ» եւ «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետեւողականորեն եւ անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին, օգտագործելով քարոզչական…
Դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը փակ կլինեն փողոցներ. ոստիկանություն
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում։ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված` դեկտեմբերի 21-ից, ժամը 18.30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը…
ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքներն ընդունում են և ՀՀ քաղաքացիները, և ընտրություններին մասնակցած, անգամ պարտված ուժերը, և միջազգային հանրությունը: …
«Ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին», – դատավորների միություն
ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի…
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
«Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարել են իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ: «Իշխանափոխությունը» Հայաստանի վերջին 25 տարվա քաղաքական պատմության կենտրոնական գաղափարն ու նպատակն է եղել: Մինչ այժմ եղած բոլոր շարժումների նպատակն իշխանափոխությունն է եղել: Ֆրոյդի պսիխոանալիզի «կրկնվող երազներին» նվիրված տեսության հիմքում այն տեսակետն է, որ կպչուն նպատակներից ազատվելու համար պետք է…
Նախընտրական շրջանն ունի իր տրամաբանությունը
Փաստ» օրաթերթը գրում է. ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն արդեն ուրվագծում է ընտրապայքարի հիմնական ճանապարհը: Թեև այն դե յուրե մի քանի օր է, ինչ մեկնարկել է, բայց առկա իրավիճակը վերլուծական դաշտին թույլ է տալիս որոշակի գնահատականներ տալ: Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ևս իր գնահատականն ունի: «Երկու ուժ պայքարում են միմյանց դեմ, և այնպիսի…
Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել
Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել, պատճառը վերասարքավորումն է (ղեկը փոխելը)։ Այս մասին ասված է «Ղեկը աջ» նախաձեռնության հայտարարության մեջ: «Մեքենան դեպքից ժամեր առաջ էր վերասարքավորվել։ Կառավարությունը չպետք է թույլ տա, որպեսզի մեր հասարակությունը նման վտանգի ենթարկվի»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։ Ըստ նախաձեռնության՝ ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել իրենց զգուշացումները, որի հետևանքով նմանատիպ դեպքերը անխուսափելի են…













