հարցուպատասխան

  • Փելոսիի ասուլիսի թարգմանված ամբողջական հարցուպատասխանը

    Փելոսիի ասուլիսի թարգմանված ամբողջական հարցուպատասխանը

    Հանրային հեռուստաընկերություն, Անուշ Մուրադյան – Վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաներն ընդունել են այն փաստը, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտատարել է իր նպատակի մասին՝ ՀՀ տարածքով միջանցք ստանալու մասին: Ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ադրբեջանական նպատակի վերաբերյալ, եւ եթե ընդունում եք, որ Ադրբեջանը ներխուժել է ՄԱԿ-ի…

  • Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների ու ՀԿ-ների հարցերին

    Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների ու ՀԿ-ների հարցերին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ից Facebook-յան ուղիղ եթերի միջոցով կպատասխանի լրագրողների ու հասարակական կազմակերպությունների հարցերին։ Այս մասին Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում։ Վարչապետի նշել է, որ ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները կարող են իրենց հարցերն ուղարկել այսօր՝ մինչև ժամը 20:00-ն, press@gov.am էլելկտրոնային փոստին։ Փաշինյանը հայտնել է նաև, որ հարցուպատասխանի տևողությունը լինելու է…

  • Գործողությունները համարժեք են․ Տոնոյան

    Գործողությունները համարժեք են․ Տոնոյան

    Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց հրադադրի խոխտումների մասին։ Նա ասաց, որ Հուլիսյան գործողությունների համեմատաբար դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են։ Տոնոյանի խոսքով՝ իրենք հուսով են, որ ՀՀ ԶՈւ համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին։ ՊՆ ղեկավարը նշեց նաև, որ գործողությունները համարժեք են։

  • ՍԴ-ի շուրջ ձևավորված ճգնաժամը վերջացել է․ Փաշինյան

    ՍԴ-ի շուրջ ձևավորված ճգնաժամը վերջացել է․ Փաշինյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Նա ասաց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված ճգնաժամը վերջացել է, փակվել է։ Փաշինյանի խոսքով՝ առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել կարևոր մի բան։ Միաժամանակ վարչապետը նշեց, որ սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան։ Վերջում Փաշինյանը…

  • Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է․ Մնացականյան

    Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է․ Մնացականյան

    ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Jerusalem Post-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Հարց. Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել: Զոհրաբ Մնացականյան. Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և…

  • Վերջին սրացումը խաղաղ գործընթացը վերադարձրեց 2016թ․ ապրիլի դրության․ ԱԳՆ խոսնակ

    Վերջին սրացումը խաղաղ գործընթացը վերադարձրեց 2016թ․ ապրիլի դրության․ ԱԳՆ խոսնակ

    ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Коммерсантъ պարբերականի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Հարց. Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել: Աննա Նաղդալյան. Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր.…

  • Մհեր Գրիգորյանը խոսել է չձևակերպված աշխատողներին օժանդակելու մասին

    Մհեր Գրիգորյանը խոսել է չձևակերպված աշխատողներին օժանդակելու մասին

    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է չձևակերպված աշխատողներին օժանդակություն ցույց տալու հարցին։ Նա նշել է, որ այն խնդիր է հանդիսանում, երբ կառավարությունը ցանկանում է նույնականացնել անձին ու ցուցաբերել օժանդակություն։ «Այնուամենայնիվ, մի քանի միջոցառումներով իրենց ևս օժանդակություն ցույց տվեցինք, մասնավորապես՝ 9-րդ միջոցառմամբ ու կոմունալ վճարումների երեք միջոցառումներով», – ասել է Գրիգորյանը:

  • ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար․ ԱԳ նախարար

    ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար․ ԱԳ նախարար

    Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե միջազգային իրավունքը պարտավորեցնում է, որ Թուրքիան չխոչընդոտի Հայաստանի մուտքը դեպի ծո: Նախարարի խոսքով՝ սա չափազանց սուր հարց է…

  • «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը

    «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը

    ԱԺ ԲՀԿ խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ. զեկուցողը փոխվարչապետ Ավինյանն է: Ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա ներողություն խնդրեց փոխվարչապետից և ԼՀԿ-ից թեմայից շեղվելու համար և հայտարարեց, որ արդեն երկու օր է՝ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն՝…

  • Սրբի տեղ մի՛ դրեք ձեզ․ Զոհրաբ Մնացականյանը՝ ադրբեջանցի լրագրողին

    Սրբի տեղ մի՛ դրեք ձեզ․ Զոհրաբ Մնացականյանը՝ ադրբեջանցի լրագրողին

    Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո։ Հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորը հարց է ուղղել Մնացականյանին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է միջազգային տրիբունալի գնալ Ադրբեջանի հետ միասին՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ…

  • Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

    Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

    Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումին: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցադրմանը: Նախարարը հիշեցրեց, որ յուրաքանչյուր դատապարտյալ իր դատապարտվելուց քսան տարի անց կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, և եթե…

  • Ադրբեջանին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

    Ադրբեջանին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

    Նոյեմբերի 4-5-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, մեկ-երկու անգամ ես նաև այս դահլիճում հարց եմ բարձրացրել, որ միգուցե ինչ-որ ձևաչափով մենք առաջարկենք, որ սահմանափակում լինի ստրատեգիական հարձակվողական զենքի մասով: Այս մասի երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՌԴ կողմից Ադրբեջանին զենք…

  • Պետք է հասնել նրան, որ Լարսը բեռների ազատ տեղաշարժն ապահովի ԵԱՏՄ տրամաբանությամբ. Փաշինյան

    Պետք է հասնել նրան, որ Լարսը բեռների ազատ տեղաշարժն ապահովի ԵԱՏՄ տրամաբանությամբ. Փաշինյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է հասնել նրան, որ Լարսի անցակետը բեռների ազատ տեղաշարժն ապահովի Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը համապատասխան: Այս մասին հոկտեմբերի 2-ին Փաշինյանն ասել է ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Լարսի խնդիրը բոլորս գիտենք: Դա երկար տարիներ շարունակվող խնդիր է: Մենք պետք է ԵԱՏՄ-ի շրջանակում…

  • Հնավայրերից գանձագողությունը կպատժվի օրենքով. նախարարությունն աշխատում է ոստիկանության հետ

    Հնավայրերից գանձագողությունը կպատժվի օրենքով. նախարարությունն աշխատում է ոստիկանության հետ

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն հնավայրերից, հուշարձաններից գանձագողության խնդիրը լուծելու նպատակով այս պահին ակտիվորեն աշխատում է Ոստիկանության հետ՝ առանձին օրենք ստեղծելու կամ Քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու համար: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցին: Պատգամավորը բարձրացրեց Հայաստանում…

  • Մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    ՀՀ Ազգային Ժողովում մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին Կառավարությունից ներկա չէ միայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը․ վերջինս գործուղման մեջ է գնտվում։ ՀՀ կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար հերթագրվել է 47 պատգամավոր։