հեղեղում
Ուայ գետի հեղեղումները մեքենաներ են քշում դեպի ծով, տարհանումներ Մեծ օվկիանոսի ճանապարհին
Վիկտորիայի Ուայ գետի մոտ տեղի ունեցած ուժեղ հեղեղումները, որոնք առաջացել են ավելի քան 170 մմ անձրևից, ստիպել են հարյուրավոր մարդկանց տարհանվել, մեքենաներ են քշվել ծով, և փակվել են Մեծ օվկիանոսի ճանապարհի հատվածները՝ համայնքներին թողնելով արագ ավերածությունների և անբավարար վաղ նախազգուշացումների հետ առերեսված։
Հեղեղումներ Էկվադորում․ կա 10-ից ավել զոհ
Էկվադորում գրանցվել է վերջին 19 տարիների ամենաառատ տեղումները։ Վերջինիս հետևանքով մայրաքաղաք Կիտոյում հեղեղումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ տեղումների հետևանքով հեղեղվել է էական ճանապարհներից մեկը, որի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Ասվում է նաև 32 տուժածների մասին։
ԱՄՆ-ում փոթորիկն ու անձրևները հեղեղումներ և ավերածություններ են առաջացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան շրջանները պատել են հուժկու փոթորիկներն ու տեղատարափ անձրևները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ անձրևների հետևանքով առաջացել են հեղեղումներ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ ՃՏՊ-ների։ Փոթորիկն էլ իր հերթին վնասներ է հասցրել տարբեր ենթակառուցվածքների։ Նյու Յորքում էլ արդեն իսկ հայտարարվել է արտակարգ դրություն, քանի որ որոշ հատվածներում աղետալի իրավիճակ…
Հեղեղումների ու սողանքներ Հնդկաստանում․ կան տասնյակ զոհեր
Հնդկաստանում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, որի հետևանքով երկրի որոշ ափամերձ հատվածներ ու այդտեղի տասնյակ բնակիչներ խիստ տուժել են։ Կերալա նահանգի մի քանի շրջաններում մարդիկ ամբողջությամբ զրկվել են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ հեղեղումների ու սողանքների հետևանքով 25 մարդ է մահացել, կան տուժածներ անհետ կորածներ։ Ըստ կանխատեսումների՝…
Չինաստանում հեղեղումներ են․ տարհանվել են հազարավոր մարդիկ
Չինաստանի Լյաոնինի նահանգում հորդառատ տեղումների հետևանքով հեղեղումներ են առաջացել։ Այս մասին տեղեկացնում է Xinhua գործակալությունը։ Նշվում է, որ դրանց արդյունքում հազարավոր բնակիչներ են տարհանվել՝ անվտանգության նկատառումներով։ Ըստ աղբյուրի՝ հեղեղման պատճառ է հանդիսացել նահանգի ջրամբարներում ջրի մակարդակի կրիտիկական շեմից բարձրացումը։ Զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Գերմանիայում 19 մարդ Է զոհվել հեղեղման հետևանքով. Bild
Bild թերթի հաղորդմամբ՝ Գերմանիայի արևմուտքում առնվազն 19 մարդ Է զոհվել հեղեղման հարուցած հետևանքներից։ Զոհերի մարմինները հայտնաբերվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի և Ռայնալնդ Պֆալցի Դաշնային երկրամասերի տարբեր բնակավայրերում: Շուրջ 70 մարդ համարվում Է անհայտ կորած: Ոստիկանական ուղղաթիռներ են գործի դրվել նրանց որոնման համար։ Շուրջ 200 հազար բնակիչներ մնացել են առանց Էլեկտրականության: Միայն Ռայնանդ Պֆալցում մեկ օրում…
Հնդկաստանում մոլեգնած ցիկլոնը դարձել է հեղեղումների ու ավերածությունների պատճառ
Հնդկաստանում մոլեգնել է «Տաուկտաե» հզոր ցիկլոնը, որը հանգեցրել է ճանապարհների հեղեղման ու բազմաթիվ ավերածությունների։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ նախնական տեղեկություններով 16 մարդ մահացել է, իսկ 127-ը անհետ կորած են համարվում։ Տուժածների կոնկրետ թվեր չեն ասվում։ Երկրի օդերևութաբանները կանխատեսում են, որ ցիկլոնը կթուլանա մոտ օրերս։
Ուժեղ կարկուտն ու անձրևը հեղեղել են Ստամբուլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մի շարք լրատվամիջոցներ տեսանյութ են հրապարակել Թուրքիայում տեղացող ուժեղ կարկտից ու հեղեղումից: Ռուսական НТВ-ն կից գրառում է արել՝ ասելով՝ տեղատարափը հեղեղում է Ստամբուլը: https://www.facebook.com/ntvofficial/videos/356982788979917/?t=0&v=356982788979917
Ֆրանսիայում հեղեղումներ են․ կան զոհեր
Ֆրանսիայի հարավ-արևելքում հեղեղումից զոհվածների թիվը հասել է չորսի: Այս մասին հաղորդում է BMF հեռուստաալիքը՝ հղում անելով Վարի դեպարտամենտի պրեֆեկտուրային։ Անցյալ երկու օրերին Վարի և Ծովամերձ Ալպերի դեպարտամենտների մի շարք շրջաններում տեղացել է անձրևների երկամսյա, և նույնիսկ եռամսյա նորման: Դա հանգեցրել է գետերի, այդ թվում՝ Կաննի և Նիսի ափերից դուրս գալուն, սողանքների, փողոցների ջրածածկման: Վարի դեպարտամենտում…
Վենետիկում թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքները
Վենետիկում նոյեմբերի 18-ից բացվել են թանգարաններն ու դպրոցները, որոնք փակվել էին քաղաքը պատուհասած հեղեղման պատճառով։ Այս մասին հաղորդում է TGCOM-24 հեռուստաալիքը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, ջրային տրամվայները ևս կվերսկսեն իրենց աշխատանքը։ Դրանք վենետիկում հիմնական փոխադրամիջոցն են: Նոյեմբերի 17-ին քաղաքում ջրի մակարդակը հասել է 150 սանտիմետրի նշագծին, ինչից հետո սկսել Է իջնել: Ընդ որում, ինչպես հայտնել…
Փրկարարական բաճկոնով երեխայի գրաֆիտին ջրի տակ է անցնում Վենետիկում
Վենետիկում կիսով չափ ջրի տակ է անցել բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի՝ փրկարարական բաճկոնով երեխայի գրաֆիտին: Այս մասին հաղորդում է CNN-ը: Գրաֆիտին Կամպո Սանտա-Մարգերիտայի տներից մեկի պատին է: Ջրի տակ անցած ստեղծագործության լուսանկարն արել է Անտոնիո Ռեննան, որը հեռուստաալիքին հայտնել է, որ ջրի մակարդակը հասել է 153 սմ-ի: Վերջին կես դարի ընթացքում ծովի մակարդակի մինչ 187 սանտիմետր…
Վենետիկում դարձյալ հեղեղումներ են սպասվում
Ենթադրվում է, որ Վենետիկի շրջանում ծովի մակարդակը կհասնի 125 սանտիմետրի, ինչը նոր հեղեղման պատճառ կդառնա քաղաքում: Այս մասին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տեղեկատվության ծառայությունը: Վերջին կես դարի ընթացքում ծովի մակարդակի մինչև 187 սանտիմետր առավելագույն բարձրացումից հետո, ինչը նոյեմբերի 13-ին հանգեցրեց կղզային Վենետիկի տարածքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի տաճարը, ջրի մակարդակն իջել…
Կանադայում հազարից ավելի տներ են ջրածածկ եղել
Կանադայի Քվեբեկ նահանգում հազարից ավելի տներ են ջրածածկ եղել: Տեղի իշխանությունների տեղեկություններով` Շոուդյե գետի մակարդակն ամեն ժամ բարձրանում է շուրջ 20-25 սանտիմետր: Շոուդյե գետի այտ տարվա վարարումը աննախադեպ է համարվել: Հեղեղված շրջաններից բնակչության տարհանման աշխատանքներին ներգրավվել է նաև բանակը: 600 զինծառայող և հատուկ տեխնիկայի մի քանի տասնյակ միավոր է ներգրավված աշխատանքներին: Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին…
Ինդոնեզիայում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Տարերային աղետների կանխման գործակալության տեղական ստորաբաժանման ղեկավարին: Նրա տվյալներով՝ ևս 25 մարդ անհետ կորած է համարվում, տեղի 3 հազարից ավելի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Ավելի վաղ տեղեկացվել էր 30 զոհվածների և 24 անհետ կորածների մասին:…















