հետաձգում

  • ՄՕԿ-ի որոշմամբ՝ հետաձգվել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

    ՄՕԿ-ի որոշմամբ՝ հետաձգվել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

    Միջազգային օլիմպիական կոմիտեի և «Տոկիո – 2020» -ի կազմկոմիտեի որոշմամբ հետաձգվել է նաև կրակի փոխանցավազքը, որը պետք է սկսվեր այսօր ՝ մարտի 26-ին։ Կազմկոմիտեն փոխանցավազքի նոր ժամկետների վերանայման մասին կհայտարարի, երբ կհստակեցվի 32 –րդ օլիմպիական խաղերի նոր ժամանակացույցը։ Միջոցառման անցկացման համար կսկսվեն նախապատրաստական նոր աշխատանքներ, կհավաքագրվեն ջահակիրներ և այլն։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական…

  • Հոկեյի աշխարհի առաջնությունը հետաձգվեց

    Հոկեյի աշխարհի առաջնությունը հետաձգվեց

    Կորոնավիրուսի տարածման հետևանքով հետաձգվեց նաև Հոկեյի աշխարհի առաջնությունը։ Այն պետք է կայանար մայիսի 8-ից 24-ը՝ շվեյցարական Լոզան քաղաքում։ Բայց, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հաղորդմամբ, առաջնությունը հետաձգելու անհրաժեշտություն է առաջացել։ Դեռևս հայտնի է չէ՝ այն կկայանա՞ այս տարի, թե՞ ոչ։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական…

  • Varks.am-ը չի ընդառաջում իր հաճախորդներին՝ հետաձգելու վարկերի մարումը․ օգտատերեր

    Varks.am-ը չի ընդառաջում իր հաճախորդներին՝ հետաձգելու վարկերի մարումը․ օգտատերեր

    Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում մի շարք բանկեր հետաձգել են իրենց հաճախորդների վարկերի մարումը։ Սակայն, սոցիալական ցանցերում օգտատերերը հրապարակումներ են անում՝ տեղեկացնելով, որ Varks.am ֆինանսական կազմակերպությունը (ֆինանսավորումը՝ ՀՀ Կենտրոնական բանկ) չի ընդառաջում իր հաճախորդներին՝ հետաձգելու վարկերի մարումը։ Խնդիրը հատկապես օրակարգային է օրավարձով աշխատող քաղաքացիների համար, որոնք, սակայն, կարանտինային օրերին մնալու են տանը։ Ֆինանսական կազմակերպությանը դիմելու…

  • Ֆուտզալ. Բուլղարիա-Հայաստան հանդիպումները հետաձգվել են

    Ֆուտզալ. Բուլղարիա-Հայաստան հանդիպումները հետաձգվել են

    Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փուլի՝ ապրիլի 8-ին և 14-ին նախատեսված հանդիպումները Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև հետաձգվել են անորոշ ժամկետով: Հանդիպումների անցկացման վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերն է: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

  • Հայաստանում անցկացվելիք ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը հետաձգվել է

    Հայաստանում անցկացվելիք ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը հետաձգվել է

    Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը տարբեր երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հայաստանում ապրիլի 16-ին 23-ը անցկացվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը հետաձգվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հետաձգվել էին ՀՖՖ հովանու ներքո գործող բոլոր մրցաշարերը։

  • ԿԳՄՍՆ խորհրդակցություն է հրավիրել, կայացվել են մի շարք որոշումներ

    ԿԳՄՍՆ խորհրդակցություն է հրավիրել, կայացվել են մի շարք որոշումներ

    ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է. «Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը: Հիշեցնեմ, որ ուսումնական հաստատություններում դասերը հետաձգված են առնվազն մինչև մարտի 23-ը: Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական հաստատություններում ախտահանման…

  • ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշաշերը հետաձգվում են

    ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշաշերը հետաձգվում են

    Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալն և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության կոչը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET…

  • Նորվեգիան դադարեցնելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունները

    Նորվեգիան դադարեցնելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունները

    Այս տարի ՆԱՏՕ-ի զորավարժությունները տեղի են ունենալու Նորվեգիայում: Մանևրները, որոնք պետք է տևեին մարտի 2-18-ը, պետք է ամենաինտենսիվ փուլ մտնեին մարտի 12-ին: Սայան Նորվեգիան որոշել է դադարեցնել ՆԱՏՕ-ի զորավարժությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է Reuters-ը: «Մենք ցանկանում ենք պահպանել արդյունավետ աշխատելու մեր ունակությունը»,- ասել է գեներալ-լեյտենանտ Ռունե Յակոբսենը՝ հայտարարելով զորավարժությունների վաղաժամ ավարտի մասին: Հիշեցնենք, որ…

  • Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել

    Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել

    Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար տարբեր սցենարներ կան: Խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցումները երկու տարով հետաձգելն ավելի ճիշտ լուծում է, քան չեղարկումը: Այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է խաղերի կազմկոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին: Ըստ նրա, օլիմպիական խաղերը չեղարկելու կամ առանց հանդիսականների անցկացնելու դեպքում ֆինանսական ծախսերը…

  • Չեղարկվել է սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը

    Չեղարկվել է սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը

    Սամբոյի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով հետաձգել է Բուլղարիայում ապրիլի 9 – 13 –ը նախատեսված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Պատճառը դարձյալ աշխարհում տարածվող կորոնավիրուսն է: Նախօրերին Երևանում անցկացվեցին ՀՀ սամբոյի 2020թ. պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան, մարզչական խորհդի հետ համատեղ , առաջնության արդյունքներով կազմավորեցին տարիքային երկու խմբերի հավաքականները, որոնք պետք է մասնակցեին վերը…

  • Հետաձգվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան․ պատճառը դարձյալ կորոնավիրուսն է

    Հետաձգվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան․ պատճառը դարձյալ կորոնավիրուսն է

    Կորոնավիրուսի տարածման պատճառով  գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի պրեմիերան ապրիլ ամսից տեղափոխվել է նոյեմբեր: Այս մասին նշվում կինոնկարի՝ Twitter-ի, պաշտոնական էջում։ «MGM և Universal կինոստուդիաները, ինչպես նաև Բոնդի մասին ֆիլմերի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը և Բարբարա Բրոքոլին այսօր հայտարարել են, որ իրադրության հանգամանալի ուսումնասիրությունից և համաշխարհային կինոշուկայի համակողմանի վերլուծություն անցկացնելուց հետո «Մեռնելու ժամանակը չէ»…

  • Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց

    Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց

    Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, և քրեական գործի վարույթը կարճելու պաշտպանների միջնորդության լուծումը հետաձգվեց մինչև դրանում առկա էական հանգամանքների պարզաբանումը: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը: Նախորդ դատական նիստերին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես էին եկել ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Սեյրան…

  • Յուվենտուս – Ինտեր հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

    Յուվենտուս – Ինտեր հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

    Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ա Սերիայի պաշտոնական կայքին: Բացի դրանից՝ հաղորդվում է ևս 4 խաղի հետաձգման մասին, որոնք պետք է տեղի ունենային 26-րդ տուրի շրջանակներում: Խոսքը հետևյալ հանդիպումերի մասին է. «Ուդինեզե»-«Ֆիորենտինա», «Միլան»-«Ջենովա», «Սասուոլո»-«Բրեշիա», «Պարմա»- «ՍՊԱԼ»: Աղբյուրը…

  • 2020-ի Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել Կորոնավիրուսի պատճառով․ The Guardian

    2020-ի Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել Կորոնավիրուսի պատճառով․ The Guardian

    Չինաստանը պատուհասած, երկու հազարից ավելի մարդու կյանք խլած և երեք տասնյակ երկրում տարածված կորոնավիրուսը կարող է խոչընդոտել հուլիսին Ճապոնիայում Օլիմպիական խաղեր անցկացումը։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը: Միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ վարակի ներկայացրած վտանգի պատճառով առավել հավանական է, որ Խաղերի անցկացումը կչեղարկվի, քան կհետաձգվի կամ այլ վայրում կանցկացվի:…

  • Բրազիլիան չի չեղարկի կառնավալը կորոնավիրուսի պատճառով

    Բրազիլիան չի չեղարկի կառնավալը կորոնավիրուսի պատճառով

    Բրազիլիայի առողջապահության նախարարությունն չի պատրաստվում չեղարկել փետրվարի վերջին անցկացվելիք հայտնի կառնավալը կորոնավիուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի առողջապահության նախարար Էնրիկե Մանդետտան: «Կառնավալը մշակութային իրադարձություն է, որը ձևավորում է մեր ինքնությունը: Նման ենթադրություն անելու որևէ հիմք չկա, հույս ունենք, որ այդ ընթացքում մարդիկ կզվարճանան և կվայելեն տոնը»,- Twitter-ում Առողջապահության նախարարությունը մեջբերում է նախարարի խոսքերը:…