հետաքննություն
Իսպանական հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկու ալժիրցիներ են ձերբակալվել
Ըստ կատալոնյան ոստիկանության, զույգը, որ 2017 թվականից գտնվում էր հետախուզման մեջ, գործում էր միասին և պլանավորում հարվածել պայթուցիկ նյութերով կատալոնական երկրորդ խոշոր քաղաքին՝ Բարսելոնային։ Ոստիկանությանը հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել այն տարածքները, որտեղ նախատեսվում էր իրականացվել ահաբեկչությունը և կանխել գործողությունները։
Թրամփի զարմուհին թերթին տեղեկություններ է հայտնել նախագահի հարկերի մասին
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զարմուհի Մերի Թրամփն օգոստոսին գիրք կհրապարակի, որում, մասնավորապես, կպատմի, որ The New York Times-ին տեղեկություններ է փոխանցել, որոնք թերթն անցյալ տարի օգտագործել էր Դոնալդ Թրամփի հարկերի մասին նյութում: Հայտնի է, որ գիրքը վաճառքի է հանվելու օգոստոսի 11-ին, որում Թրամփի 55-ամյա զարմուհին «ցնցող և անպարկեշտ» դեպքեր կպատմի նրա կյանքից: Այս մասին հայտնում…
Սենատից երկու դեմոկրատ նախաձեռնել է նոր հետաքննություն Դոնալդ Թրամփի դեմ
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից և Սենատից երկու դեմոկրատ նախաձեռնել է նոր հետաքննություն նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նոր հետաքննությունը վերաբերում է մի շարք պաշտոնյաներին, այդ թվում՝ Պետդեպի ինսպեկտոր Սթիվ Լինիքին աշխատանքից հեռացնելու փաստին։ Կոնգրեսականները հայտնել են, որ նրանք հանդես են գալիս «ընդդեմ քաղաքապես մոտիվացված ազատմանը»։ Երկու դեմոկրատների կարծիքով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն անձամբ…
ՊԵԿ-ը բացահայտել է սևահողի ապօրինի վաճառքի դեպքեր
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է օրենքով արգելված գործունեության դեպքեր։ Մասնավորապես, վարչությանն Ազգային անվտանգության ծառայությունից օպերատիվ տվյալներ էին փոխանցվել, որ Արագածոտնի մարզի երկու բնակիչ զբաղվում են հողի բերրի շերտի վաճառքով։ Իրացնելով տեղեկությունները, ՊԵԿ հետաքննության և…
Մ. Մինասյանի ԶՊՄԿ-ում փայաբաժինը ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է, որ վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ «Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել…
Բացահայտվել է 22 մլն. ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնայների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտմենտում հարուցվել է քրեական գործ: «Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ…
Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է ծաղրել գլխի լուրջ վնասվածք ստացած մարդուն․ Կարիուս
Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակչում «Լիվերպուլը» «Ռեալին»պարտվել է 1-3 հաշվով։ «Բեշիքթաշի» դարպասապահ Լորիս Կարիուսը մեկնաբանել է իր սխալները։ «Այդ խաղն ինձ շատ բան սովորեցրեց: Ես գլխուղեղի ցնցում էի ստացել Սերխիո Ռամոսի հարվածից հետո, որն ինձ համար սահմանափակեց ավելի մեծ տարածության տեսողությունը: Դա ապացուցվել է հետաքննությամբ: Երբեք չեմ ցանկացել սա որպես արդարացում օգտագործել, բայց չեմ հասկանում՝…
ԱՄՆ Սենատը հետաքննություն է սկսել կորոնավիրուսի համավարակի առաջացման վերաբերյալ. Politico
ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության և կառավարության գործերով կոմիտեի նախագահ Ռոն Ջոնսոնը հայտնել է, որ իրենք պատրաստովում են հետաքննություն սկսել կորոնավիրուսի համավարակի առաջացման վերաբերյալ: Կոմիտեն ղեկավարելու է Ջոնսոնը և նրանք պատրաստվում են «ամբողջական» հսկողություն իրականացնել: Դեռևս հայտնի չէ, թե որքանով մանրակրկիտ կհետաքնի կոմիտեն երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դերը, քանի որ նրանք այժմ կենտրոնացած են ԱՀԿ-ի և…
ՊԵԿ-ը հայտնաբերել է 12 տոննա ապօրինի ներկրված ավտոյուղ
Օրերս պետական եկամուտների կոմիտեի և հետաքննության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի է ներմուծում։ Ստացված տվյալների հիման վրա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Միջոցառումների ընթացքում քաղաքացի Ա․Տ.-ի վարած բեռնատար ավտոմեքենան, գտնվել է օպերատիվ…
Հրազդանում 81-ամյա կնոջը դաժանաբար սպանել են
Կոտայքի մարզում մարտի 4-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի է հայտնաբերվել։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։ Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով…
Մեղադրանք է առաջադրվել Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարին
Բրիտանիայի Ներքին գործերի նախարարը մեղադրվում է գերատեսչության աշխատակցի նկատմամն հետապնդում իրականացնելու մեջ, այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ավելի վաղ BBC- ն հայտնել է, որ Ներքին գործերի նախարար՝ Փրիթի Փաթելը առանց պատճառի բղավել է իր օգնականի վրա և հետո նրան ազատել աշխատանքից։ Նա իր օգնականին հրամայել է «անհետանալ» և «կորել աչքից»: Հիշեցնենք, որ այս դեպքը…
Լոռու մարզում 2019 թվականին արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք
Լոռու դատախազությունում իրականացվել է ամփոփում, ըստ որի մարզում 2019 թվականին արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ի դեպքում հարուցվել է քրեական գործ,նշենք,որ բնապահպանության ոլորտում իրավախախտումների բացահայտման դրական դինամիկան կապված է քննությունների համակողմանիության ապահովման հարցում դատախազական գործառույթների հետևողականությամբ: Քանի որ 2018թվականին նման բնույթի դեպքերով հարուցվել էր 63 քրեական գործ,այսինքն 49,2 %ով պակաս։ Բարելավել է նաև…
Թուրքիայում հայամետ գործչին արդարացրած դատավորների դեմ հետաքննություն է սկսվելու
Թուրքիայում հետաքննություն կսկսվի այն դատավորների դեմ, որոնք Գեզի այգու գործով մեղադրյալների, այդ թվում՝ հայամետ գործիչ Օսման Քավալայի նկատմամբ արդարացրած վճիռներ են կայացրել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Հաղորդվում է, Թուրքիայի Դատավորների ու դատախազների խորհուրդը թույլտվություն է տվել հետաքննություն սկսել Գեզի այգու գործով որոշում կայացրած Ստամբուլի 30-րդ ծանր հանցագործությունների դատարանի նախագահ Գալիփ Մեհմեթ Փերքի, դատարանի…
Հանցավոր համաձայնություն ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղարի և Քաթարի շեյխի միջև․ լրագրողները ահազանգում են
Քաթարի շեյխի և ֆուտբոլային պաշտոնյայի նամակագրությունը վկայում է ՖԻՖԱ-ի կաշառման մասին՝ Քաթարում 2022-ի ԱԱ-ն անցկացնելու իրավունքը ստանալու համար։ Այս մասին ահազանգում են հետաքննող լրագրողները։ Mediapart-ը և Լրագրողական հետաքննությունների եվրոպական կոնսորցիումը (EIC) հրապարակել են նամակագրություններ, որոնք, ըստ լրագրողների, պատկանում են ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին և Քաթարի շեյխ Նասեր Ալ-Հելաիֆին։ Վերջինս «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի նախագահն…














