ՀՀ ԿԳՆ
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և ղեկավարներ, համալսարանական պրոֆեսորներ…
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն մայիսի 31-ին հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիին։ Երկու նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի մատակարարման վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի…
Կինոգործիչների միությունում մայիսի 30-ին կազմակերպվել է սցենարիստների միավորման անդամների հետ հանդիպում, որը նախաձեռնել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Նա ներկայացրել է ՀՀ կառավարության հանձնարարականը` բիզնես հմտությունների զարգացման, ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման, հասարակության շրջանում գործարարությամբ զբաղվելու գրավչությունը բարձրացնելու վերաբերյալ: Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է Հայաստանում…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայիսի 21-ին տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը: Աշակերտներին շնորհավորել և դիպլոմները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Իրականում ինձ համար մեծ պատիվ է տարբեր առարկաներից լավագույն ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետ և ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում առաջնային են լինելու կրթությունը…
ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին, որն անց է կացվել Գիտությունների ազգային ակադեմիայում: Գիտաժողովի ընթացքում նախարարն ընդգծել է. «Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել, ենթադրում եմ, որ դա հետագայում կշտկվի: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ առաջ իմացա, որ…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են եղել ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին: Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ֆրանսիական հանրահայտ «Դասո գրուպ»-ի («Dassault Group») կազմում գործող նորարարական «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչները, ներկայացնելով կազմակերպության գործունեությունը,…
ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին: «Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իմ վերջին օրն է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում ծառայությանս 3 տարիների ընթացքում փորձել եմ մասնագիտական և մարդկային կարողություններս ծառայեցնել պետական կառույց-զանգվածային լրատվամիջոցներ առավել մատչելի…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելու համար Ուսուցման ազգային հիմնադրամին երաշխավորելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2019 թվականի ապրիլի 30-ի N 424-Ա/2 հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:
ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Գրիշա Թամրազյանը, ՀՀ բուհերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակից օտարերկրյա 5 բուհերի ներկայացուցիչներ, թվով՝…
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝ -Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային…
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Ներկայացնելով համակարգը`…
ՀՀ ԿԳՆ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է եղանակային պայմանների և դպրոցների ջեռուցման խնդրին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև դպրոցների ջեռուցման վերաբերյալ ստացվող ահազանգերը` տեղեկացնում ենք, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է: ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպտերանների…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում: «Ուրախ էի նախարարի հետ քննարկել մեր ամուր համագործակցությունը կրթական, մասնավորապես, անգլերենի խորացված ուսուցման, ներառական կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի ոլորտներում, որոնք միտված են Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը»,- ասել…