հյուպատոսություն
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը դատապարտել է ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր Հյուպատոսությունը հայտարարություն է տարածել Facebook-ում: Հյուպատոսությունը անդրադարձել է հայ-ադրբեջանական միջադեպին: «Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ս.թ. հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը: Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես…
Ընդհարում ադրբեջանցիների հետ Լոս Անջելեսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների: Հայտնենք, որ բողոքի ցույցերը մեկնարկել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առաջ, որտեղ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Ավելի մանրամասն կարող եք տեսնել տեսանյութում: Տեսանյութը` a1plus-ի:
Հուլիսի 20-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ հուլիսի 20-ին՝ ժամը 11։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։ «Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք,…
Հուլիսի 11-ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Icelandair ավիաընկերության Boeing 767 օդանավով հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք՝ 1 կանգառով տեխնիկական սպասարկման համար։ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկում օդանավը կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունը կլինի 15 ժամ։ Օդանավում առկա է…
Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի
Դոնի Ռոստովի հյուպատոսությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվւմ է, որ Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի: «Հունիսի 14-ին ժամը 17։19 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։ ԲԱՐԻ ԹՌԻՉՔ ՀԱՅՐԵՆԻՔ, ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/ConsulateGeneralofArmeniainRostovonDon/posts/1447546805447032
Լոս Անջելեսից հերթական չվերթով ՀՀ կվերադառնա 33 քաղաքացի
ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գրառում է կատարել Facebook-ում: Հյուպատոսությունը հայտնում է, որ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա 33 ՀՀ քաղաքացի։ «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ-ԱՄՍՏԵՐԴԱՄ-ՄԻՆՍԿ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Հունիսի 6-ին Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց ևս 59 ՀՀ քաղաքացի։…
Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադաձել 70 քաղաքացի
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ երեկ` հունիսի 1-ին Լոս Անջելեսից ՀՀ է վերադարձել 70 ՀՀ քաղաքացի: «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ-ԱՄՍՏԵՐԴԱՄ-ՄԻՆՍԿ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՈՎ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Մայիսի 30-ին, LAX օդակայանից, Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց 70 ՀՀ քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր…
Սանկտ-Պետերբուրգից ՀՀ է վերադարձել 225 քաղաքացի
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսարանը հայտնում է, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին ՌԴ ժամանակով ժամը 16.05-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: «Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են,…
Զորակոչի ենթակա քաղաքացիները տվյալները կուղարկեն էլ-փոստով․ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Facebook-ի էջում գրառում է կատարե։ Հյուպատոսությունը հայտնել է, որ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն հետևյալ…
Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ անհապաղ օգնության կարիք ունեն
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի ՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։ «Հարգելի հայրենակիցներ, Լոս Անջելեսում ՀՀ…
Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը նոյեմբերի 19-ին կլինի Հայաստանում․
Ռուսաստանում ՀՀ դեսպանության Facebook-յան պաշտոնական էջում գրված է․ «Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»: Հավելենք, որ Արման Մարգարյանը Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած 4 երեխաների հայրն է։ Դեպքը տեղի է…
Ոստիկանություն-դեսպանատուն համագործակցություն. hարցազրույց ԱՄՆ հյուպատոսի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է: Դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կա սահմանված համապատասխան հոդված: Այս հանցատեսակի դեմ ոստիկաններն ամենօրյա պայքար են մղում: Թվում է, թե բոլորը գիտեն, որ փաստաթուղթ կեղծել պարզապես չի կարելի, բայց ինչպես պարզվում է, ոչ բոլորն են գիտակցում, որ դա հանցագործություն է՝ քրեորեն պատժելի…
Պակիստանում ձերբակալվել են Չինաստանի հյուպատոսության վրա հարձակումը համակարգողները
Պակիստանի իրավապահները ձերբակալել են են Կարաչի քաղաքում Չինաստանի հյուպատոսության վրա հարձակման երկու կասկածյալի, հայտնում է aysor.am-ը: Նրանք ծագումով Կարաչիից և Շահդադփուրից են: Ենթադրվում է, որ նրանցից մեկը հարձակումից առաջ կապի մեջ է մտել ահաբեկիչների հետ։ Կասկածյալներին հարցաքննում են։ ՉԺՀ-ի հյուպատոսության վրա հարձակումը տեղի էր ունեցել նախօրեին։ Երեք մարդ հյուպատոսության շենքի մոտ կրակահերթ էր բացել և …













