Հովհաննես Բաչկով
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի
Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է ևս մեկ մարզիկով: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրի է արժանացել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը: Հայաստանը մինչ այս պահն ունի 14 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր…
Բաչկովի մենամարտը հետաձգվել է
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը փետրվարի 27-ին չի անցկացնի պրոֆեսիոնալ ռինգում իր երկրորդ մենամարտը, քանի որ այն հետաձգվել է։ Այս մասին մարզիկը ահյտնել է սոցցանցում։ Նա նշել է, որ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով ճանապարհները դեպի Ղազախստան փակ են, որտեղ էլ պետք է կայանար մենամարտը։ Բաչկովը նշել է, որ հանդիպման օրվա ու վայրի մասին կտեղեկացնի ավելի ուշ։
Կառավարությունն ամեն ինչ կանի, որ մարզիկները աջակցություն զգան․ պարգևատրում նախագահի նստավայրում
Այսօր՝ փետրվարի 21-ին, Նախագահական նստավայրում պարգևատրվեցին 2019 թվականի արդյունքներով «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում ընդգրկված մարզիկները՝ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը,մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը: 2019 թվականի տասը լավագույն մարզիկներին պարգևատրեց անձամբ վարչապետը: Հիշեցնենք, որ…
Հովհաննես Բաչկովը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ևս միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին։ Բաչկովն իր հերթին մարտահրավեր է ուղարկել արտերկրում բնակվող 3 հայ մարզիկների՝ Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին և Ազատ Հովհաննիսյանին։ Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական…
Բաչկովի մենամարտը կասկածելի էր․ բողոքարկեցինք՝ չընդունվեց․ Վահան Ադիլխանյան
«Կասկածելի պարտություն էր»․Աղբյուրի հետ զրույցում Աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկների մի քանի մենամարտի մասին ասում է հավաքականի մարզիչ Վահան Ադիլխանյանը։ Մեր երկիրը Եկատերինբուրգում անցկացվող այս մրցաշարին ներկայացված էր 8 մարզիկով, նրանցից մեդալ նվաճեց միայն մեկը՝ Հովհաննես Բաչկովը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Բայց հենց սա կասկածելի մենամարտերից այն մեկն էր, որի համար մեր թիմի ներկայացուցիչները բողոքարկեցին ու․․․ կասկածելի…
Բռնցքմարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր. ԱԱ
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր: Կիսաեզրափակիչում Եվրոպական խաղերի չեմպիոնը 1:4 հաշվով պարտվեց ամերիկացի Քեյշոոու Դեւիսին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցեց 8 բռնցքամարտիկով:
Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է. Բռնցքամարտի ԱԱ
Հովհաննես Բաչկովը (63 կգ) հաղթեց Եկատերինբուրգում շարունակվող է բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում: Եվրոպայի գործող չեմպիոնը 5։0 հաշվով պարտության է մատնել Դե Լոս Սանթոսին (Դոմինիկյան Հանրապետություն) և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) և Արման Դարչինյանը (75 կգ) քառորդ եզրափակիչում պարտվել են Ղազախստանի ներկայացուցիչներին և լքել պայքարը:
Բաչկովը հաղթանակ տարավ կոլումբիացու նկատմամբ . Բռնցքամարտի ԱԱ 1/4 եզրափակիչ
Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: Այսօր հաղթանակ էր տարել նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը առավելության էր հասել ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ:
Բռնցքամարտի աշխարհի առաջնություն․ Բաչկովն ու Հովհաննիսյանը մեկնարկեցին հաղթանակով
Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում 5։0 հաշվով հաղթեց հորդանանցի Մոհամադ Ալղարաղիրին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էլ 4։1 հաշվով առավելության հասավ թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի նկատմամբ և նույնպես…
Հայ բռնցքամարտիկները այսօր կսկսեն պայքարը աշխարհի առաջնությունում
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթանում է Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ Սեպտեմբերի 14-ին ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ: Ռինգ դուրս կգան Եվրոպայի չեմպիոններ՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Պայքարի մեջ կմտնի նաեւ 75 կգ քաշային Արման Դարչինյանը և կանցկացնի իր 2-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկները հաղթանակի դեպքում դուրս կգան 1/8 եզրափակիչ:…
Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն է․ Հովհաննես Բաչկով
Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովը (64 կգ) պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին: «Հպարտություն է լինել Եվրոպական խաղերի չեմպիոն: Այս հաղթանակս տարիների իմ անցած ճանապարհն է: Սա ևս մեկ ուղի է դեպի նորանոր հաջողություններ: Ունեմ նպատակներ, որոնց հասնելու համար պետք էր այս հաղթանակը: Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն…
Եվրոպական խաղեր․ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։ Եզրափակիչ մենամարտում Բաչկովի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիան էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթեց 3։2 հաշվով։ Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն է, այնպես որ՝ Հովհաննես Բաչկովը դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն։ Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 5։0 հաշվով վստահ…
Եվրոպական խաղեր․ Հովհաննես Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել երկրորդ Եվրոպական խաղերի եզրափակիչ։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Բաչկովը կիսաեզրափակիչում մենամարտեց հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տարավ։ Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Բաչկովը մրցելու է Լյուկ Մակկորմակ (Մեծ Բրիտանիա) – Սոֆիան Ումիա (Ֆրանսիա) կիսաեզրափակիչ մենամարտի հաղթողի հետ։ Հիշեցնենք,…
Եվրոպական խաղեր. Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակիչում Բաչկովը մենամարտեց Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ։ Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ Բաչկովն ապահովեց Եվրոպական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 28-ին, Բաչկովի մրցակիցը հոլանդացի Էնրիկո Լակրուսն է։ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8…
ԵԱ-ում կամ ԱԱ-ում բարձր արդյունք ցույց տված բռնցքամարտիկները նախապատրաստություն կանցնեն ԱՄՆ-ում
Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում բարձր արդյունք ցույց տված բռնցքամարտիկները ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի աջակցությամբ նախապատրաստություն կանցնեն արտերկրում, մասնավորապես բռնցքամարտի երկրում՝ ԱՄՆ-ում` մարզվելով լավագույն մարզիչների և աշխարհահռչակ մարզիկների հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք` այս օրերին Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը շարունակում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարերին նախապատրաստվել ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում են նաև հայ…















