Հուշարձան
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր…
Երևանում վանդալիզմի են ենթարկել Գանդիի հուշարձանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երևանում անհայտ անձինք այրել են հնդիկ քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշարձանը։ Վանդալիզմի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ֆեյսբուքի էջի փոխանցմամբ իրենք պայքար են սկսել հայատյաց գործչի արձանը մայրաքաղաքից հեռացնելու համար։ Մասնավորաբար, ըստ նրանց, Մահարթմա Գանդին հանդիսացել է Աթաթուրքի դաշնակիցը: Կարելի է ասել, որ վանդալիզմի տրամադրություններ ստեղծելու միտում է նկատվում…
Հայտնաբերվել է Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծողը
Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:…
Տավուշում գանձագողերն ավերել են հուշարձանի տարածքը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան Ռաֆիկ Մուրադյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Մարզի՝ Նավուր համայնքի (գտնվում է գյուղից 5 կմ հս-ամ, Նավուր-Իջևան ճանապարհից ձախ) միջնադարյան գերեզմանոցի տարածքում գանձախուզության, գանձագողության նպատակով անհայտ անձը կամ անձինք ավերել են հուշարձանի…
Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը
Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը: https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/photos/a.925951747757158/1316689015350094/?type=3
Ապահովվում է Աչաջուրից մինչև Մակարավանք ճանապարհի անցանելիությունը
Հ-87 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մակարավանքի հուշարձանի ճանապարհահատվածում առաջացել են ճանապարհածածկի դեֆորմացիա, մեծ տրամաչափի փքվածքներ, ցանցաձև ճաքեր և փոսեր, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով իրականացվում են ճանապարհի անցանելիության ապահովման, ժամանակավոր մեծածավալ փոսային նորոգման և վերականգնման աշխատանքներ: Ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի դեպի…
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը մարմին է ստանում․ քաղաքապետարան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կամաց-կամաց մարմին է ստանում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ «Մինչև այդ ավագանու անդամները հանդիպել են հեղինակին, հետաքրքրվել աշխատանքի ընթացքով», – ասված է գրառման մեջ: Քաղաքապետարանը նաև տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/YerevanCityHall/posts/3197693406946434?__cft__[0]=AZUGBZJ_djrbpzS8UTniHjFGe9j7Tv-zD66lvCBvPKRvSarKvFIQo_ThFfSwEdauTr-nsvXDh7UBmi_KbOZ1sQMyOFZOVS-Uuwnyc0621ld6gklnteHpva8Wz-W2V5mna6ezzjYhmIqV-rRF85ecrZeIut_zD1Azy8Y4-2eKLhDvyHwVyVJVoBl2ZvyRrJuC4w4&__tn__=%2CO%2CP-R
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մեկնաբանությունը Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում և անդրադարձել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի վնասման դեպքին: «ԱՄՆ ում ՀՀ դեսպանության մեկնաբանությունը Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարի վնասելու առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ: Մենք…
Աբովյան 32 հուշարձան շենքի աղավաղման մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ https://www.facebook.com/1405208089/videos/10219215697648998/
Տոկիոյի հուշարձաններից մեկն ու Skytree հեռուստաաշտարակը ներկվել են կապույտով
1964 թվականին Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով։ Սա արվել է ի պատիվ ամբողջ աշխարհի առողջապահության ներկայացուցիչների, ովքեր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այս օրերին օր ու գիշեր պայքար են մղում համաճարակի դեմ։ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ կապույտ գույնը խորհրդանշում է մոլորակը և համերաշխությունը։ Նշվում է, որ այս…
Հրդեհ Գյումրի քաղաքի Սև բերդ հուշարձանի մոտակայքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սև բերդ հուշարձանի մոտակայքում՝ տներից մեկի բակում, այրվում են խոտածածկ տարածք և կուտակած անիվներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են խոտածածկույթ՝ մոտ…
Հայտնի է, թե ով է հաղթել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի…
Եգիպտոսում 83 հին գերեզման է հայտնաբերվել
Եգիպտոսի հյուսիսում գտնվող Դակահլիա նահանգի Ումմ ալ Հալջան շրջանում պեղումների ժամանակ հնագիտական խումբը 83 հին գերեզման է հայտնաբերել: Այս մասին հայտարարություն է տարածել երկրի հնագույն հուշարձանների հարցերով նախարարությունը: Հնությունների հարցերով գերագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ Վազիրին հայտնել է, որ հայտնաբերված գերեզմաններից 80-ը պատկանում են մեր թվարկությունից առաջ չորրորդ հազարամյակի առաջին կեսի ժամանակաշրջանին: Նրա խոսքով՝ գերեզմանները…
Վան Դամի հուշարձանը՝ ադրբեջանական Վանդամ գյուղում
Աշնանը ադրբեջանական Վանդամ գյուղում տեղադրվել է Ժան-Կլոդ Վան Դամի բնական մեծությամբ հուշարձանը։ Գաղափարի հեղինակը Շաքիր Էմինբեյլին է, իսկ այն կյանքի է կոչել տեղի քանդակագործ Ազադ Ալիևը։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Իրականում գյուղի անունը ադրբեջանարենի տեղի բարբառից թարգմանաբար նշանակում է «մոխրե տանիք»: Դերասանը Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել և շնրհակալություն հայտնել արձանի համար։ https://www.facebook.com/JCVDworld/photos/a.197465085045/10162675865500046/?type=3














