fbpx
Աշխարհ

Դեն Քոութսը լքում է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը

Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը հրաժարական է ներկայացնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նախագահը նաև նշել է, որ մտադիր է այդ պաշտոնում նշանակել տեքսասցի հանրապետական կոնգրեսական Ջոն Ռաթքլիֆին: Նշվում է, որ Քոութսը պաշտոնը կազատի օգոստոսի 15-ին:

Հանրապետական Քոութսը 2017 թվականին է նշանակվել Ազգային հետախուզության տնօրեն, սակայն, ամերիկյան լրատվական գործակալությունները նշում են, որ անցած երկու տարվա ընթացքում մշտապես ընդհարումներ է ունեցել Թրամփի հետ:

Նա հաճախ է հայտնել իր անհամաձայնությունը Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանի նկատմամբ նախագահ Թրամփի վարած քաղաքականությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ