Հրաչյա Սարգսյան

  • Փոխքաղաքապետը հանդիպել է նոր ավտոբուսների գնման մրցույթի հայտատուների հետ

    Փոխքաղաքապետը հանդիպել է նոր ավտոբուսների գնման մրցույթի հայտատուների հետ

    Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ նախորեին քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հեռավար նախամրցութային հանդիպում է ունեցել Երևանի նոր ավտոբուսների գնման մրցույթի 56 հայտատուների հետ։ «Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրեցին գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորիշներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին: Երևանի ավտոբուսային ծրագիրն…

  • Երևանում ասֆալտապատման հետ կապված խնդիրներ կան․ փոխքաղաքապետ

    Երևանում ասֆալտապատման հետ կապված խնդիրներ կան․ փոխքաղաքապետ

    Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման և գծանշումների աշխատանքների մասին։ Նա նշեց, որ այս պահին ասֆալտապատման հետ կապված խնդիրներ կան, որոնց մասին քաղաքապետարանը հավելյալ կտեղեկացնի։ Սարգսյանի խոսքով՝ գծանշումներն իրականացվում են ՀՀ ոստիկանության կողմից։ «Քաղաքապետարանն ասֆալտապատումից հետո ոստիկանությանը տրամադրում է փողոցների ցանկը, ինչից հետո իրականացվում են գծանշումները», – հավելեց քաղաքապետի…

  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի և Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի և Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի և տեղակալ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը: Թեմա` արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտի և մանկապարտեզների աշխատանքի վերսկսման հատուկ պայմանները, և քաղաքային այլ խնդիրները: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1641227926025248/

  • 2020-ին Հայաստան կհասնեն ավտոբուսների առաջին խմբաքանակները. տրանսպորտի հարցը լուծվում է

    2020-ին Հայաստան կհասնեն ավտոբուսների առաջին խմբաքանակները. տրանսպորտի հարցը լուծվում է

    Արդեն դոնոր կազմակերպությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մասնագետներ ներգրավեն և կարողանանք Երևանի տրանսպորտային խնդրի կարգավորման համար ավտոբուսների ձեռքբերման համար մրցութային փաթեթներ պատրաստել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: «Եթե ամեն ինչ հարթ գնա, փետրվարին մրցույթ կհայտարարենք, որը թույլ կտա ձեռք բերել ավտոբուսներ: Իհարկե, գիտեք, որ…

  • Ավտոբուսներ արտադրող լեհական ընկերությունը հետաքրքրված է երևանյան շուկայով

    Ավտոբուսներ արտադրող լեհական ընկերությունը հետաքրքրված է երևանյան շուկայով

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի առևտրի և ներդրումների ներգրավման գործակալության արևելյան շուկաների տարածքային կառավարիչ Դավիդ Ցեցուդայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ավտոբուսների արտադրությամբ զբաղվող լեհական Autosan ընկերության նախագահ Էուգենուշ Շիմոնիկը: Խոսելով Երևանի տրանսպորտային համակարգի, առկա խնդիրների և բարեփոխումների ծրագրի ընթացքի մասին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ տրանսպորտային նոր ցանցում գերակշռող են…

  • Քննարկվել են Երևանի և Կալիֆորնիայի քաղաքների միջև գործնական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

    Քննարկվել են Երևանի և Կալիֆորնիայի քաղաքների միջև գործնական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ: Կարևորելով համագործակցության ընդլայնումը Կալիֆորնիայի քաղաքների հետ՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայազգի գործիչներն իրենց հերթին կնպաստեն երկուստեք կապերի ամրապնդմանն ու գործնական ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ադրին Նազարյանը և…

  • Շվեյցարիայի ETH տեխնիկական համալսարանի ուսանողները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում

    Շվեյցարիայի ETH տեխնիկական համալսարանի ուսանողները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի ETH տեխնիկական համալսարանի ուսանողներին: Երիտասարդների խումբը Երևանում է հասարակական տրանսպորտի խնդիրներին ու ոլորտում նախատեսվող փոփոխություններին տեղում ծանոթանալու նպատակով: «Տրանսպորտային ցանցի նոր հայեցակարգը նոր մոտեցումներ է ենթադրում, և մենք պետք է ոչնչից ստեղծենք արդյունավետ ու հարմարավետ համակարգ: Ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է, և այսօր արդեն համայնքը քայլեր…

  • Երևանի ոռոգման համակարգի խնդիրների և նախատեսված ծրագրերի մասին

    Երևանի ոռոգման համակարգի խնդիրների և նախատեսված ծրագրերի մասին

    Երևանի ոռոգման համակարգը շուրջ 470 կմ երկարություն ունի: Խորհրդային տարիներին կառուցվածը գրեթե սպառել է իրեն: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով այժմ իրականացվում է գույքագրում: «Այս պահի դրությամբ 7 վարչական շրջաններում գույքագրումն ավարտված է և մենք շարունակում ենք մնացած 5 վարչական շրջաններում աշխատանքը: Դա մեզ հնարավորություն կտա արդեն ընդհանուր պատկեր կազմել, թե ինչ ոռոգման ցանց ունենք…

  • Քաղաքապետարանը միայն մի դեպքում կարող է խզել Սանիթեքի հետ պայմանագիրը. Կարապետյան

    Քաղաքապետարանը միայն մի դեպքում կարող է խզել Սանիթեքի հետ պայմանագիրը. Կարապետյան

    Օգոստոսի 9-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդրի մասին նշեց. «Սանիթեքի» կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման» Կարապետյանը նշեց, որ համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի» համար, քաղաքապետարանը այդ դուռը երբեք չի էլ փակել: Նա հիշեցրեց, որ 2-3 շաբաթ առաջ հանդիպում…

  • Երևանի պոլիկլինիկաներում կանցկացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ

    Երևանի պոլիկլինիկաներում կանցկացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ

    Երևանի պոլիկլինիկաներում էներգաարդյունավետության միջոցառումների հնարավորություններն են քննարկվել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ընդգծելով քաղաքային ծրագրերում նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը` Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում իրականացվում են մի շարք ծրագրեր: Ձեռք բերված պայմանավորվածությամբ` պոլիկլինիկաներում կիրականացվեն էներգաարդյունավետության ոլորտի ուսումնասիրություններ, իսկ տարեվերջին կընտրվի դրանց ցանկը: Հանդիպման ընթացքում…

  • Հանդիպում՝ ավտոբուս արտադրող ՄԱԶ ընկերության ներկայացուցիչների հետ

    Հանդիպում՝ ավտոբուս արտադրող ՄԱԶ ընկերության ներկայացուցիչների հետ

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՄԱԶ-ի (Մինսկի ավտոմոբիլային գործարան) ավտոտեխնիկայի ԱՊՀ երկրների վաճառքի ղեկավար Սերգեյ Պապկովիչի հետ: Հակիրճ ներկայացնելով Երևանի տրանսպորտային համակարգի խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ փաթեթն ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկայում: Նաև հավելել է, որ համակարգն ամբողջությամբ փոխվելու է, և ծրագրի իրականացման համար քաղաքապետարանին անհրաժեշտ են լինելու…

  • Քննարկում՝ մայրաքաղաքի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակի ուսումնասիրության վերաբերյալ

    Քննարկում՝ մայրաքաղաքի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակի ուսումնասիրության վերաբերյալ

    Երևանի ուղղահայաց շարժունակության և անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ միջազգային ընկերությունն իրականացրել է մայրաքաղաքի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակի ուսումնասիրություն: Սեմինարի ընթացքում ներկայացվել է խորհրդատուների հաշվետվությունն ու նախանշվել են հիմնական հնարավորությունները և խոչընդոտները, որոնք կարող են ազդեցություն ունենալ վերելակների փոխարինման հետագա ծրագրի և դրա կառուցվածքի վրա: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին…

  • Բացվել են նոր աղբավայրի նախագծման և կառուցման մրցութային փաթեթները

    Բացվել են նոր աղբավայրի նախագծման և կառուցման մրցութային փաթեթները

    Մայիսի 24-ին բացվել են «Նոր աղբավայրի նախագծում և կառուցում, առկա հին աղբավայրերի փակում և առկա ու նոր աղբավայրերի շահագործում» մրցույթի փաթեթները: Նախքան փաթեթների բացումը հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հույս է հայտնել, որ մրցույթի վերջնարդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը և Երևանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր: Մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան…

  • Իտալացի գործարարները հունիսի 10-ին կծանոթանան Երևանի ներդրումային հնարավորություններին

    Իտալացի գործարարները հունիսի 10-ին կծանոթանան Երևանի ներդրումային հնարավորություններին

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները: Զրուցակիցները մասնավորապես արծարծել են հունիսի 10-ին Երևանում տեղի ունենալիք հայ-իտալական առաջին գործարար համաժողովի հետ կապված հարցեր: Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակում…

  • Բնապահպանական թեմաներով դասընթացներ` համայնքային և քաղաքացիական ծառայողների համար

    Բնապահպանական թեմաներով դասընթացներ` համայնքային և քաղաքացիական ծառայողների համար

    Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակից կմասնակցի բնապահպանական թեմաներով դասընթացներին և կվերապատրաստվի: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրով: Վերապատրաստումը մայիս-սեպտեմբերին կանցկացվի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Քաղաքապետարանի մասնագետները կծանոթանան բնապահպանական կառավարման, կայուն քաղաքների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, շրջանաձև տնտեսության, ինչպես նաև քաղաքային տնտեսության բնապահպանական…