ձնաբուք

  • Օնտարիոյ դպրոցական ավտոբուսների չեղարկումներ. ուժեղ բուքից դադարեցվել են երթուղիները Վաթերլուում և Սիմքոյում

    Օնտարիոյ դպրոցական ավտոբուսների չեղարկումներ. ուժեղ բուքից դադարեցվել են երթուղիները Վաթերլուում և Սիմքոյում

    Հզոր ձնաբուքը Օնտարիոյի հարավում հանգեցրել է դպրոցական ավտոբուսների լայնածավալ չեղարկումների Վաթերլուի և Սիմքոյի շրջաններում, իսկ Տորոնտոյի դպրոցները բախվել են զգալի ուշացումների: Վտանգավոր ճանապարհային պայմանները և ռեկորդային ձյան տեղումները ստիպել են իշխանություններին դադարեցնել տրանսպորտային ծառայությունները՝ ընտանիքներին կանգնեցնելով այլընտրանքների որոնման առաջ:

  • ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է առնվազն 57-ի

    ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է առնվազն 57-ի

    ԱՄՆ-ում ձնաբուքն առնվազն 57 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NBC լրատվամիջոցին: Ըստ իշխանությունների՝ փոթորկի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ճանապարհներից շատերը դեռ անանցանելի են: Նախօրեին հաղորդվել էր, որ առնվազն 50 ամերիկացի է մահացել ձյան տեղումների հետ կապված պատահարների հետևանքով: Մահվան դեպքերը գրանցվել են 12 նահանգներում, մասնավորապես՝ Կոլորադոյում, Իլինոյսում,…

  • Էլբրուսը բարձրանալիս լեռնագնացներ են զոհվել

    Էլբրուսը բարձրանալիս լեռնագնացներ են զոհվել

    Աշխարհի ամենաբարձր գագաթներից մեկը նվաճելիս ձնաբքի մեջ են հայտնել, այնուհետև զոհվել 5 լեռնագնացներ։ Այս մասին տեղեկանում ենք Բալկարիայի ԱԻՆ-ից։ Նշվում է, որ լեռը բարձրացող լեռնագնացների թիվը 19 է եղել։ Նրանք բոլորը հայտնվել են ձնաբքի մեջ ու օգնություն խնդրել։ Ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել միայն 14 լեռնագնացի, որոնք այժմ բուժօգնություն են ստանում հիվանդանոցում։ Նշվում է, որ…

  • Վաղարշակ Հարությունյանը այցելել է ձնաբքի պայմաններում ցրտահարված պայմանագրային զինծառայողին

    Վաղարշակ Հարությունյանը այցելել է ձնաբքի պայմաններում ցրտահարված պայմանագրային զինծառայողին

    Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով…

  • Գտնված զինծառայողներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել․ ՊՆ

    Գտնված զինծառայողներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել․ ՊՆ

    Ինչպես արդեն տեղեկացրել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից, սույն թվականի մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա. Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել…

  • Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

    Ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է: «Հարգելի հայրենակիցներ, ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր, Զանգեր-Սիսիան, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը և համապաստասխան կառույցների աշախատակիցներ: Հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։

  • Ձնաբքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է․ ՃՈ

    Ձնաբքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է․ ՃՈ

    Ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Մ2 ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հաղորդում է Ճանապահրային ոստիկանությունը: Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով»:

  • Ձնաբուք Վայոց ձորի մարզում, արգելափակումից դուրս է բերվել 24 ուղևոր

    Ձնաբուք Վայոց ձորի մարզում, արգելափակումից դուրս է բերվել 24 ուղևոր

    Մարտի 17-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-35-րդ կմ-ում կան արգելափակված ավտոմեքենաներ: Ժամը 22:07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ЗИЛ-131): Պարզվել է, որ այդ հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար…

  • ԱԻՆ-ը հորդորում է Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներով չերթևեկել

    ԱԻՆ-ը հորդորում է Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներով չերթևեկել

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ: Մարտի 1-ին ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներից արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի՝ ՊՆ թիվ…

  • ԱՄՆ-ում ձնաբուքն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 50 հազար մարդու

    ԱՄՆ-ում ձնաբուքն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 50 հազար մարդու

    Վաշինգտոն նահանգում ավելի քան 50 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Հոսաքագծերը վնասվել են ձյան առատ տեղումների ու բքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Էլեկտրամատակարարման խափանման պատճառը ձյան ծանրությունից կոտրված ու հոսանքալարերի վրա ընկած ծառերն են։ Սիեթլի շրջանում ձյան ծածկութի բարձրությունը հասնում է 20 սմ-ի։

  • Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ

    Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Քուչակ-Ապարան-Միրաք, Ռյա Թազա-Ալագյազ-Ջամշլու ճանապարհահատվածներում գետնաբուք է: Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ…

  • Հանրապետության որոշ ճանապահներին ձյուն է և բուք

    Հանրապետության որոշ ճանապահներին ձյուն է և բուք

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Վայքի, Ապարանի, Ախուրյանի, Թալինի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարանի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման…

  • Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

    Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային…

  • Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ՀՀ երեք մարզերում կտեղակայվեն ժամանակավոր հենակետեր՝ ձնաբքի ժամանակ օգնություն ցուցաբերելու նպատակով

    Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ՀՀ երեք մարզերում կտեղակայվեն ժամանակավոր հենակետեր՝ ձնաբքի ժամանակ օգնություն ցուցաբերելու նպատակով

    ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Փոխանցում է Infocom-ը։