ղեկավար
Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք
Սեպտեմբերի 4-ին տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք։ Համայնքապետարանում մարզի ղեկավարը նախ կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են նաև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարը և մարզպետարանի պատասխանատուներ։ Քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման ու սոցիալական աջակցության խնդիրներով։ Մարզպետին հանդիպել են նաև 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցիների հարազատներն ու քննարկել…
Մեղադրանք է առաջադրվել Քասախի ղեկավարին
Օգոստոսի 31-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն…
Զովաբերում համայնքի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի համապատասխան որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Եսայանը։ Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը հայտնել է, որ Զովաբերում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը պայմանավորված է համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի վաղաժամ մահվամբ։ «Խաչիկ Բաղդասարյանը Զովաբեր համայնքի ղեկավար…
Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Օգոստոսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ջրաձոր համայնքի ղեկավարը, 2010-2016թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ապօրինի, շահադիտական դրդումներով…
Ի՞նչ հոդվածներով են ձերբակալվել Գորիսի քաղաքապետը, փոխքաղաքապատները և 2 աշխատակիցները
Օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, թե ինչ հոդվածներով են ձերբակալվել է Գորիսի քաղաքապետը, փոխքաղաքապատները և 2 աշխատակիցները։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գորիսի համայնքապետարանում առերևույթ կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալի կողմից համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:…
Մեղրիի նախկին ղեկավարին ու տեղակալին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական…
Տաթև համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Օգոստոսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 62-ամյա բնակիչը, 2016թ-ից 2021թ. փետրվար…
Հայտնի է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը
Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 2-ին մեկնարկում է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հրապարակվել է առաջին նիստի օրակարգը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը…
Հայկական կողմին պատկանող տարածքից ադրբեջանական կողմին հող չի զիջվել․ Տեղի համայնքապետ
Iravaban.net կայքն այսօր՝ հուլիսի 20-ին, գրել է, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում հայ-ադրբեջանական նոր սահման է գծվել։ Iravaban.net-ի այս լուրը հերքել է Տեղի համայնքապետը և նշել, որ հայկական կողմին պատկանող տարածքից ադրբեջանական կողմին հող չի զիջվել։ Կայքը հղում էր արել Տեղի համայնքապետ Ներսես Շադունցին, որը հայտնել էր, թե երեկ եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել և տեղում…
Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին
Հուլիսի 16-ին ՀՀ Դատախազությւոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել…
Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանը կալանավորվեց
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդութոյւնը։ Հիշեցնենք, որ Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործով փաստական…
Առինջ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ
Հուլիսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Առինջ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: ՔԿ-ն պարզաբանել է իր աշխատակցի…
Քարահունջի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը դատարանը քննում է
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Քարահունջի ղեկավարին կալանավորելու քննիչի միջնորդությունը: Ի պաշտպանություն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանի դատարանի բակում բողոքի ակցիա է իրականացվում, այնտեղ է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե…
Պարզաբանեմ, թե ինչ է կատարվել հունիսի 21-ի հանրահավաքում․ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը
Արցախի նախկին ՄԻՊ, ներկայումս ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել հունիսի 21-ի հանրահավաքում, որի ժամանակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ «Քանի որ այս թեմայի շուրջ արդեն շատերն են հարցեր տվել, իսկ ոմանք՝ հավատացել կեղծ լուրին, պարզաբանեմ, թե…
Կադիրովը ՌԴ մարզերի ամենահարուստ ղեկավարն է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանի մարզերի 2020 թվականի ամենահարուստ ղեկավարների վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել: Հայտնի է, որ նրա եկամուտը համեմատելի է լավագույն տասնյակի մյուս բոլոր ղեկավարների ընդհանուր վաստակի հետ: Ղեկավարը իր ունեցվածքի մասին հայտնել է մայիսի 1-ին, Կադիրովը հայտարարագրել է 381,1 միլիոն ռուբլի, սակայն չի նշել եկամտի աղբյուրները: Լրատվամիջոցը նշում է, որ տարածաշրջանի բոլոր…