ղեկավար
Օրակարգում կա նման հարց․ Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին, հայտնել է, որ oրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի: Հրայր Թամրազյանի դիտարկմանը, թե Մակունցը հրաշալի տիրապետում է անգլերեն լեզվին, սակայն ունի…
Մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր կյանքի 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։ Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»։ https://www.facebook.com/Avdalyan.Said/posts/3909906509043149
ՄԻՊ ներկայացուցիչները ՁՊՎ-ում առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները այսօր Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալվածներին պահելու վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգման ենթարկել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկումն է կանխատեսել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նոբելյան մրցանակի համաժողովի ընթացքում նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը: «Համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները հսկայական են, և դրանք շարունակում են ուժեղանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն հասցվել է։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ ռեցեսիայի առջև»,…
Ախուրյանի ղեկավարը հերքում է՝ վարչապետի հրաժարականի պահանջին միանալու մասին լուրը
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՅԴ Շիրակի ֆեյսբուքյան էջում 2020 դեկտեմբերի 7-ին արված հայտարարությունը չի եղել Ախուրյան համայնքի ազգաբնակչության, վարչական ղեկավարների, ավագանու անդամների և համայնքապետարանի աշխատակազմի անունից»: Ավելի վաղ՝ ՀՅԴ Շիրակի Facebook-ի էջում հայտարարություն էր տարածվել, թե վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջին միացել է նաև Ախուրյանի համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի…
Մարտակերտի գրեթե բոլոր բնակավայրերում վերաբացվել և գործում են դպրոցները
Արցախի Մարտակերտի շրջանում առաջնահերթ խնդիրներից է բնակարանային ապահովման լուծումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը: «Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության հետևանքով մասամբ կամ ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի բնակֆոնդի 70-80 տոկոսը: Ընդ որում՝ հիմնովին ավերված բնակարանների թիվը համեմատաբար փոքր է: Մեծամասամբ վնասվել են բնակելի շենքերի ու առանձնատների տանիքներն ու…
Աղավնոյի ղեկավարը մնում է իր համայնքում․ Արման Ղարիբյան
Աղավնոյում գտնվող լրագրող Արման Ղարիբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար լիբանանահայ Անդրանիկ Չավուշյանը մնում է իր հանայնքում՝ կնոջ և 5 երեխաների հետ։ Համայնքում կան այլ երեխաներ և կանայք ևս, ընդհանուր՝ 9 ընտանիք։ Ասում են՝ դուրս չեն գալու։ Երեխաներն այս պահին դպրոց չեն հաճախում, օնլայն էլ չեն կարող մասնակցել դասերին՝ ինտերնետ…
Արմեն Սարգսյանն ընդունել է Իմ քայլը խմբակցության մի խումբ պատգամավորների
Հանրապետության նախագահի կայքից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:
Սամվել Առաքելյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար
Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանն նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ 2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանը աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։ Իրավաբանական…
Վարչապետը աշխատանքից ազատել է Տաթև Անտոնյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամն Տաթև Անտոնյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Տաթև Անտոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային…
Թշնամու առգրավված հետևակի մարտական մեքենաներից մեկի զենք-զինամթերքների ցանկը հայտաբերվել է
Ալեն Ղուլյանը լուսանկար է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Թշնամու 181-րդ մոտոհրաձգային բրիդադի 2-րդ գումարտակից առգրավված հետևակի մարտական մեքենաններից մեկի զենք-զինամթերքների ցանկն է։ Տղերքը պատմում են, որ այս ՀՄՄ-2-ի անձնակազմը առանց մի կրակոց արձակելու է տեխնիկան թողել փախել ։ Փողը փայլում էր։ Հա, մեկ էլ տղեքը պատմեցին, որ ՀՄՄ-ի հրամանատար ենթասպա Խայալ Սալամովը ուժեղ…
30 տարվա մեջ առաջին անգամ չկա զգացողություն, որ ՀՀ ղեկավարը սուվերենություն է զիջում․ Արուսյակ Հայրապետյան
Արուսյակ Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ֆիքսենք, որ երեսուն տարվա մեջ թերևս առաջին անգամ է, որ չկա զգացողություն, որ ՀՀ ղեկավարը սուվերենություն է զիջում։ Առաջին անգամ է, որ չկա դասալիք, այլ երկրի շահն ավելի վեր դասող, վախկոտ, ծախու կամ թերի ղեկավարության զգացողություն։ Ֆիքսենք, որ ՊՆ փայլուն արդյունքներով հպարտանալու էս թանկ զգացողությունը համեմված չէ այլևս…
Դասընթացներ` ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար
Առողջապահության նախարարության հրավերով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) հյուրընկալել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ստրատեգիկ հարցերով խորհրդատու Լև Զոհրաբյանին և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանին: Այցի շրջանակներում ԻՀԱԿ-ի համաճարակաբանների և վիճակագիրների համար անցկացվել են դասընթացներ Գլոբալ հաշվետվության կազմման սկզբունքների, ցուցանիշների և որակյալ տեղեկատվության հավաքագրման պահանջների վերաբերյալ։ Դասընթացի շրջանակներում ներկայացվել…
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։














