Ղրղզստան
Ղրղզստանում հեղաշրջման փորձ է կանխվել
Ղրղզստանի հատուկ ծառայությունները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, հայտնել են, որ հեղաշրջման փորձ են կանխել։ Այս մասին հայտնել է АКИpress հրատարակությունը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հարձակվողները պատրաստվում էին զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել, որին պետք է հաջորդեր իշխանության զավթումը։ Ծրագրի իրականացման համար խումբը հավաքել էր մոտ 1000 երիտասարդի։ Արդյունքում նոյեմբերի 26-ին քննիչները…
Տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկեր վերցնել ԵԱՏՄ բոլոր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից ՀՀ առևտուրը Ղազախստանի հետ աճել է գրեթե 90 տոկոսով․ Փաշինյան Նշվում է, որ նիստին մասնակցում…
ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկեր վերցնել ԵԱՏՄ բոլոր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները կկարողանան վարկի համար դիմել ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում ու բանկերն էլ, համապատասխանաբար, հնարավորություն կունենան վարկեր տրամադրել Միության անդամ բոլոր երկրների քաղաքացիներին։ Այս մասին երևանյան նիստում այսօր հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա նշեց, որ վարկառուները հավասար հնարավորություններ կստանան միության ողջ տարածքում։ Նրա խոսքով՝ շուտով երկրների Կենտրոնական բանկերը կհաստատեն վարկային պատմություններով…
ՀՀ առևտուրը Ղազախստանի հետ աճել է գրեթե 90 տոկոսով․ Փաշինյան
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունից։ Վարչապետն ասաց, որ 2021 թվակակնի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 12,8 տոկոսով։ Խոսելով արտահանումից, Փաշինյանը նշեց, որ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահաման ծավալներն աճել են 27,4 տոկոսով։ Նրա խոսքով՝ արտահանման…
Ղրղզստանի նախագահը հրամանագիր Է ստորագրել կառավարության հրաժարականի վերաբերյալ
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր Է ստորագրել երկրի կառավարության հրաժարականի վերաբերյալ: Այս մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ մարդիկ, որոնք զբաղեցնում են Ղրղզստանի նախարարների կաբինետի անդամների պաշտոնները, կշարունակեն իրենց պարտականությունների կատարել մինչև նախարարների կաբինետի նոր կազմի ձևավորումը։
Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին
Oգոստոսի 19-ին ՀՀ վարչապետի կայքից տեղեկացել ենք, որ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ ««Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետերին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է…
Հայաստանն ու Ղրղզստանը կակտիվացնեն տնտեսական կապերը
Օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետի կայքից տեղեկացել ենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ «Հայաստանի վարչապետի այցը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։ «Չոլպոն-Ատա» պետական համալիրում դիմավորումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի…
Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Վարչապետն այս պահին գտնվում է Չոլպոն-Ատա քաղաքում։ Նա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ով հանդիպումից լուսանկարներ է հրապարակել։
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
Օգոստոսի 18-ին ՀՀ վարչապետի կայքից տեղեկացել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: «ՀՀ վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է ՀՀ վարչապետին Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ…
Վարչապետն Ալմաթիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքից: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուլուկբեկ Մարիպովին Ղրղզստանի վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջող գործունեություն։ Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Ղրղզստանն սերտ համագործակցություն ունեն երկկողմ ու…
Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուլուկբեկ Մարիպովին Ղրղզստանի վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջող գործունեություն։ Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Ղրղզստանն սերտ համագործակցություն ունեն երկկողմ ու բազմակողմ…















