Վարչապետն Ալմաթիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

Ամենադիտվածներ

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակությանը

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքից:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուլուկբեկ Մարիպովին Ղրղզստանի վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջող գործունեություն։ Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Ղրղզստանն սերտ համագործակցություն ունեն երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինտեգրացիոն միավորումների շրջանակում, և Հայաստանը հետաքրքրված է գործընկերային կապերի խորացմամբ։

Ղրղզստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ իր երկիրը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերության սերտացմանը։ Նրա խոսքով՝ երկու երկրներին կապում են ավանդական ջերմ հարաբերությունները, և պետք է աշխատել առևտրատնտեսականից մինչ մշակութային-հումանիտար ոլորտներ գործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը:

Նիկոլ Փաշինյանը և Ուլուկբեկ Մարիպովը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության զարգացման շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման և ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին, ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։ Կողմերը փոխանակվել են կորոնավիրուսի համավարակի հաղթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ և պայմանավորվել ինտենսիվացնել բարձր մակարդակի փոխադարձ շփումները՝ համաճարակային իրավիճակի կայունացմանը զուգահեռ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();