Ղրղզստան

  • Ժապարովը պաշտոնապես ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը

    Ժապարովը պաշտոնապես ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը

    Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նա երդման արարողության ընթացքում խոստացել է աշխատել հանուն ժողովրդի բարօրության ու համբուրել է Ղրղզստանի դրոշը։ Նշենք, որ Ղրղզստանի նախագահի վաղաժամ ընտրություններն անցկացվել են հունվարի 10-ին։

  • Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական տվեց

    Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական տվեց

    Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հեռացավ զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ ժեենբեկովն իր հրաժեշտի խոսքում նշել է, որ ինքը իշխանությունից չի կառչում ու չի ցանկանում պատմության մեջ մնալ որպես նախագահ, որը կրակել է սեփական քաղաքացիների վրա։ Նա նոր վարչապետին կոչ է արել Բիշքեկից դուրս բերել իրենց համակիրներին։

  • Ռուսաստանը վերսկսում է 4 երկրների հետ ավիահաղորդակցությունը

    Ռուսաստանը վերսկսում է 4 երկրների հետ ավիահաղորդակցությունը

    Ռուսաստանի կառավարությունը հայտնում է, որ երկիրը վերսկսում է 4 երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հարավային Կորեայի հետ ավիահաղորդակցությունը: Թռիչքները կատարվելւ են աբաթական 1 անգամ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ՌԴ-ն մարտի 27-ից դադարեցրել էր միջազգային ավիահաղորդակցությունը:

  • Ռուսաստանը ավիահաղորդակցությունը կվերսկսի ևս չորս երկրների հետ

    Ռուսաստանը ավիահաղորդակցությունը կվերսկսի ևս չորս երկրների հետ

    «ՌԻԱ Նովոստի»,-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 21-ից Ռուսաստանը վերսկսելու է ավիահաղորդակցությունը Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ: Այս մասին նշել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ «Փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթները Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Չվերթները նշված պետություններ ազմակերպվելու են փոխադարձ հիմունքներով՝ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, հստակեցրել են շտաբում։ Ավելի…

  • Azat TV

    Ղրղզստանը բացում է սահմանը 31 երկրի, այդ թվում՝ Հայաստանի, քաղաքացիների առաջ

    Ղրղզստանը բացել է երկրի սահմանները 31 երկրների քաղաքացիների համար, որոնց թվում է նաև Հայաստանը։ Այս մասին հայտնում է Akchabar-ը։ Ցուցակում հայտնված երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Բելգիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Թուրքիան, Շվեյցարիան, Քաթարը, ԱՄԷ-ն, Չինաստանը, Մալայզիան, Հարավային Կորեան, Պակիստանը, Սլովենիան, Քուվեյթն ու…

  • Հայ ֆուտբոլիստները այլևս չեն համարվի լեգեոներներ ՌՊԼ-ում

    Հայ ֆուտբոլիստները այլևս չեն համարվի լեգեոներներ ՌՊԼ-ում

    Ռուսաստանի սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչևը հաստատեց տեղեկությունները, որ հաջորդ մրցաշրջանից հայ, ղազախ և ղրղզ խաղացողները կդադարեն լեգեոներ համարվել Ռուսաստանի առաջնությունում: «Սպորտի նախարարի կարգադրությունը, ըստ որի՝ Եվրասիական միության մեջ մտնող երկրների քաղաքացիները դադարում են համարվել լեգեոներներ, ստորագրվել է անցյալ տարի: ՌՊԼ-ում այն ​​ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: Այսպիսով, նոր մրցաշրջանը կսկսվի հաշվի առնելով…

  • ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

    ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ղրղզստանի նախագահը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների առողջությամբ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը և Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի…

  • Ղրղզստանի նախագահն առաջին անգամ խոսել է Աթամբաևի մասին

    Ղրղզստանի նախագահն առաջին անգամ խոսել է Աթամբաևի մասին

    Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովն առաջին անգամ խոսել է այն գործընթացների մասին, որ տեղի են ունենում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի շուրջ: Նրա խոսքը փոխանցել է Sputnik-Ղրղզստանը։ Ժեենբեկովը նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու պահից ինքը ոչ մի անգամ չի արձագանքել իր նախորդի հրապարակային դիտողություններին: «Ինքներդ կտաք գնահատականը: Եղան երկրի բաժանման, իշխանության զավթման կոչեր»,- պատմել…

  • Քննարկվել են Հայաստանի ու Ղրղզստանի կամավոր Ազգային զեկույցների պատրաստման հարցերը

    Քննարկվել են Հայաստանի ու Ղրղզստանի կամավոր Ազգային զեկույցների պատրաստման հարցերը

    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավթանդիլ Ալիբաևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ղրղզստանի ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահը, երկրի նախագահի գրասենյակի, կառավարության աշխատակազմի և Ղրղզստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները։ Ղրղզստանի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված և դեկտեմբերի 2-ից 5-ն ընթացող աշխատաժողովին, որը նվիրված է…

  • Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունները

    Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունները

    Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները: «Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված…

  • Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է

    Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է

    Նոյեմբերի 27-ից 28-ը Բիշքեկում կկայանա կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանը: Դրան մասնակցելու նպատակով Ղրղզստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։  

  • Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 27-ին կմեկնի Ղրղզստան

    Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 27-ին կմեկնի Ղրղզստան

    ՀՀ ԱԳՆ Facebook-յան պաշտոնական էջում գրված է․ «Նոյեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Բիշքեկ (Ղրղզստանի մայրաքաղաք – խմբ․)՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Նոյեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության…

  • Խաղաղ ցույց Բիշքեկում. նրանց նպատակն է հասնել ուժային կառույցնների ղեկավարների հրաժարականներին

    Խաղաղ ցույց Բիշքեկում. նրանց նպատակն է հասնել ուժային կառույցնների ղեկավարների հրաժարականներին

    Բիշքեկի կենտրոնում Ղրղզստանի քաղաքացիները սկսել են հանրահավաք անցկացնել՝ ուղղված կոռուպցիայի դեմ։ Նրանց նպատակն է հասնել ուժային գերատեսչությունների ղեկավարների հրաժարականներին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին։ Հանրահավաքին մասնակցում է մոտ 300 մարդ։ Այն տեղի է ունենում Ղրղզստանի մայրաքաղաքի «Ալա Թոո» կենտրոնական հրապարակում։ Ցուցարարների պահանջն է ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ և ձերբակալել անօրեն պաշտոնյաներին։ Բողոքի ակցիաները կազմակերպվել…

  • Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

    Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

    Նոյեմբերի 26-ից 28-ը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ: Այս մասին տեղեկանում են ԱԽ քարտուղարի Facebook-ի էջից: Բիշքեկում Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին: https://www.facebook.com/armengrigoryanSC/photos/a.795088860696586/1147901998748602/?type=3&theater

  • ՀԱՊԿ երկրների ղեկավարները Բիշքեկում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

    ՀԱՊԿ երկրների ղեկավարները Բիշքեկում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Նշվում է, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում Ղրղզստանի ղեկավարի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ…