Բիշքեկի կենտրոնում Ղրղզստանի քաղաքացիները սկսել են հանրահավաք անցկացնել՝ ուղղված կոռուպցիայի դեմ։ Նրանց նպատակն է հասնել ուժային գերատեսչությունների ղեկավարների հրաժարականներին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին։
Հանրահավաքին մասնակցում է մոտ 300 մարդ։ Այն տեղի է ունենում Ղրղզստանի մայրաքաղաքի «Ալա Թոո» կենտրոնական հրապարակում։ Ցուցարարների պահանջն է ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ և ձերբակալել անօրեն պաշտոնյաներին։ Բողոքի ակցիաները կազմակերպվել են հասարակական ակտիվիստների կողմից, դրանց անցկացման մասին նախապես տեղեկացվել էր, բայց իշխանությունների հետ դրանք չեն համաձայնեցվել։
«Մենք պահանջում ենք Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավարի, ԱԱՊԿ հակակոռուպցիոն ծառայության, ՆԳՆ-ի և Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի պետական ծառայության ղեկավարների հրաժարականը»,-նշել է կազմակերպիչներից մեկը
Կազամակերպիչները, լսելով այս հայտարարությունը, կոչ են արել ցուցարարներին ցրվել, որ չտրվեն հնարավոր սադրանքների։ Այնտեղ, որտեղ տեղի են ունենում հանրահավաքները, հերթապահում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ցույցերը խաղաղ բնույթի են։
Հանրահավաքի առիթ է դարձել լրագրողների հետաքննությունը մաքսատան գորշ սխեմաների մասին։ Նրանց հավաստմամբ՝ այդ սխեմաներին մասնակցում են մի շարք նախկին և գործող պաշտոնյաներ։ Լրագրողների հաշվարկներով՝ կոռուպցիոն գործարքներից հասցված վնասը վերջին տարիներին միլիոնավոր դոլարներ է կազմել։

