մահ
Մահացել է Հայաստանի ամենատարեց ուսուցիչը
Կյանքին հրաժեշտ է տվել Հայաստանի ամենատարեց մանկավարժ, երաժշտագետ Մարիամ Տոնյանը։ Այս մասին տեղեկանում ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Facebook-ի էջից։ Նշենք, որ Տոնյանը ծնվել է 1919 թվականին՝ Թիֆլիսում։ Նա դասավանդում էր Չայկովսկու դպրոցում 1939 թվականից, այսինքն՝ շուրջ 82 տարի։ Հավելենք, որ Տոնյանը 2019 թվականին երախտագիտության մեդալի է արժանացել։
Կատարում քովիդից նորածին է մահացել
Կատարում ցավալի դեպք է տեղի ունեցել․ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է ընդամենը 3 շաբաթական երեխա։ Այս մասին հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեխան չի ունեցել ժառանգական ու այլ հիվանդություններ։ Ըստ աղբյուրի մահը վրա է հասել հենց քովիդից առաջացած բարդությունների հետևանքով։ Նշվում է նաև, որ սա Կատարում արդեն 2-րդ նորածնի մահվան դեպքն է՝…
Մոսկվայում վերելակ է վթարվել․ զոհվել են ՀՀ 2 քաղաքացիներ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում «Պրեզիդենտ-հոթել»-ի վերելակը վթար է ենթարկվել, որի հետևանքով մահացել են ՀՀ 2 քաղաքացիներ։ Ինչպես հայտնում են Մոսկվայի դատախազությունից, նախնական պատճառով՝ վերելակը ընկել է սարքավորումների վերանորոգման ժամանակ։ Մահացածները 2 տղամարդ են՝ 30 և 32 տարեկան։ Նրան Հայաստանի քաղաքացիներ են եղել։ Նշվում է, որ վերելակը նախատեսված է եղել աշխատակիցների համար։ Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները պարզվում…
Գրող Ռազմիկ Դավոյանի մահվան առթիվ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կյանքից հեռացել գրող, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։ Որոշման մասին փաստաթուղթը հրապարակվել է կառավարական e-gov.am պաշտոնական կայքում։ Դավոյանը 82 տարեկան էր։
Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
Այսօր կյանքին հրաժեշտ է տվել բանաստեղծ ու հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Այս մասին ArmenPress-ին հայտնել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ռազմիկ Դավոյանի 81-ամյակը լրացել էր հուլիսի 3-ին։ Դավոյանն իր կյանքի ընթացքում նաև հասցրել է լինել Գրողների միության վարչության նախագահ, ինչպես նաև ՀՀ նախագահի խորհրդական։ Նա 2007-ից 2018 թվականներին եղել է «Հ1» հեռուստաալիքի տնօրենի…
Մահացել է Եվրախորհրդարանի նախագահը
Իտալիայում, Ավիանո քաղաքի հիվանդանոցային կենտրոններից մեկում 65 տարեկան հասակում վախճանվել է հայտնի լրագրող, հայտնի քաղաքական գործիչ Դևիդ Սասոլին, ով Եվրոպական խորհրդարանի գործող նախագահն էր։ Մահվան մասին լուրը RaiNews24-ի եթերում ասել է Սասոլիի մամուլի խոսնակ Ռոբերտ Կուիլոն։ Նա նշել է, որ մահը վրա է հասել իմունային համակարգի դիսֆունկցիայի պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Աղբյուրը…
Համածառայակցի կրակոցից 19-ամյա զինծառայող է մահացել․ ևս 2-ը վիրավոր են
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնված 2002 թվականին): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ․ ՊՆ Հայաստան վերադարձած 10 գերիներից…
Հայ ժողովուրդը կորցրեց իր ամենաթանկագին բարեկամներից մեկին․ Միրզոյան
Դեկտեմբերի 5-ին 98 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԱՄՆ նախկին սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ջոզեֆ (Բոբ) Դոուլը։ Նրա մահվան կապակցությամբ Twitter-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վերջինս նշել է, որ հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին։ Միզոյանը գրել է, որ Դոուլը ոչ միայն մեծ ներդրում է…
Հյուսիսային պողոտայում դիակ է հայտնաբերվել
Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, «Դրագոն Գարդեն» ռեստորանի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտ պարեկները հայտնաբերել են տղամարդու դիակ։ Այս մասին գրում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դիակը հայտնաբերվել է 10:50-ի սահմաններում։ Նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը հանկարծամահ է եղել։ Ըստ աղբյուրի՝ տղամարդու գրպանում հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյանի անունով անձնագիրը։ Նշանակվել է դատաբժշկական…
Արցախում հրազենային վիրավորումից զինվոր է զոհվել
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թվականի ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ «Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության…
Կյանքից հեռացել է հայտնի երգիչ Ալեքսանդր Գրադսկին
Ռուսաստան մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ Գրադսկին մահացել է գիշերը՝ 02:10-ի շրջանում։ Արտիստը 72 տարեկան էր։ Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ Գրադսկիի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին՝ կաթվածի կասկածանքով։
Մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Չոն Դու Հվանը
Հարավային Կորեայի նախկին նախագահ, ռազմական հեղաշրջմամբ երկրի ղեկը ստանձնած, այնուհետև մահապատժի դատապարտված Չոն Դու Հվանը հեռացել է կյանքից։ Այս մասին հայտնում է Yonhap-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով այս գիշեր։ Ըստ աղբյուրի՝ Հվանը տառապում էր քրոնիկ հիվանդություններով ու ծանր առողջական վիճակում էր։ Նա մահացել է Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում գտնվող իր…
Պատշգամբի ու աստիճանահարթակի փլվելու հետևանքով 3-ամյա երեխա է զոհվել․ ողբերգական դեպք Նոյեմբերյանում
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Նոյեմբերյանի Այրում համայնքի հաղթանակ բնակավայրում։ Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Ոստիկանություն ահազանգ է ստացվեն, որ տվյալ բնակավայրից բուժօգնության են դիմել 7 քաղաքացի, իսկ 3-ամյա Անգելինա Օսիպյանը տեղափոխվել է մահացած վիճակում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ բնակավայրի 5-րդ փողոցի 12-րդ շենքի պատշգամբը և…
Ախալքալաքում հայ զինծառայող է մահացել
Ախալքալաքի զորամասում ծառայող 19-ամյա Սարգիս Սահակյանը մահացել է ստամոքսի խոցի վիրահատությունից հետո։ Այս մասին գրում է Jnews-ը։ Սարգիսը Ջավախքի Փոկա գյուղից էր։ Նա վիրահատության է ենթարկվել նոյեմբերի 11-ին ու դուրս է գրվել հիվանդանոցից նոյեմբերի 16-ին։ Հաջորդ օրը բժիշկները նրան պահանջել են վերադառնալ հիվանդանոց, իսկ արդեն մյուս օրը՝ նոյեմբերի 18-ին, հիվանդանոցից զանգահարել են Սարգիսի ընտանիքի անդամներին…














