Մարիա Գևորգյան
Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամները հաջողությամբ հանդես են եկել Հունաստանի Հռոդոս կղզում կայացող Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում, որտեղ Մարիա Գևորգյանը հաղթել է թուրք Եկատերինա Աթալիկին, իսկ Աննա Խաչատրյանը՝ ադրբեջանցի Այան Ալլահերդիևային
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվում է շախմատի փառատոն, որի շրջանակներում արդեն իսկ կայացել են արագ և բլից տեսակի շախմատների միջազգային մրցաշարարեր։ Երկու մրցաշարերին էլ իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը ու հրաշալի հանդես եկել։ Մարիային հաջողվել է հաղթել և արագ շախմատի, և բլից մրցաշարերում՝ դրանցից յուրաքանչյուրում վաստակելով 8,5 միավոր։
Ավարտվեց Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնությունը, որը կոչվում է նաև Բարձրագույն խմբի առաջնություն։ Մրցապայքարի մեջ էին 10 կանայք, ովքեր խաղացին 9 տուր՝ շրջանաձև մրցակարգով։ Առաջին հորիզոնականի համար պայքար ընթացավ մինչև վերջին տուրը։ Այսպես, 9-րդ տուրից 6 միավորով առաջին հորիզոնականում էր Մարիա Գևորգյանը, ով իր վերջին խաղում սպիտակներով մրցում էր Սիրանուշ Ղուկասյանի հետ։ Նրանից կես միավոր…
Կորոնավիրուսի համավարակը շարունակում է աշխարհում իր սև գործն անել: Տարվա գլխավոր մարզական իրադարձությունների չեղարկումներից և հետաձգումներից հետո մարզաշխարհը կարծես հետզհետե փորձում է ուշքի գալ նոկաուտից: Շատ մարզաձևերում դեռևս անորոշ են միջազգային մրցաշարերի անցկացման ժամկետները: Ի տարբերություն այլ մարզաձևերի, շախմատն այն եզակիներից է, որը մարզիկներին հնարավորություն է տալիս օնլայն կարգով զբաղվել սիրելի մարզաձևով, և ինչ-որ չափով…
Օրերս Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը տեղի ունեցած շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը ավարտվեց Մարիա Գևորգյանի հաղթանակով: Վերջինս առաջին տուրում կրած պարտությունից հետո տարավ 5-րդ, 6-րդ, 7-րդ հաղթանակը, իսկ 8-րդ անընդմեջ հաղթանակից հետո դարձավ Հայաստանի չեմպիոն: Azat.tv-ն զրուցել է չեմպիոնի հետ, տեղեկացել հետագա անելիքների, ինչպես նաև 2020 թվականին կայանալիք օլիմպիադայից սպասումների մասին: Դուք այս տարի…
Հայաստանի կանանց առաջնությունում կայացավ 7-րդ տուրը, որում սպիտակներով հանդես եկող բոլոր շախմատիստները առավելության հասան իրենց մրցակիցների նկատմամբ. Մարիա Գևորգյանը հաղթեց Աստղիկ Հակոբյանին, Մարիա Կուրսովան՝ Աննա Խաչատրյանին, Սուսաննա Գաբոյանը առավելության հասավ Մարիամ Ավետիսյանի նկատմամբ, Նարե Առաքելյանը՝ Սիրանուշ Ղուկասյանի, իսկ Վերոնիկա Խաչատրյանը ուժեղ գտնվեց Թերեզա Ամբարջյանից: 7-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 6 միավորով գլխավորում է աղյուսակը, Սուսաննա…
Կանանց Հայաստանի 75-րդ առաջնությունում կայացավ 5-րդ տուրը։ Տուրի երկու կենտրոնական պարտիաներում 4 առաջատարները մրցում էին միմյանց դեմ։ Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց Նարե Առաքելյանի նկատմամբ, մյուս առաջատարների՝ Սուսաննա Գաբոյանի և Աննա Խաչատրյանի, պարտիան ավարտվեց հաշտությամբ։ Մարիա Կուրսովան հաղթանակ տոնեց Սիրանուշ Ղուկասյանի նկատմամբ, Մարիամ Ավետիսյանը հաղթեց Թերեզա Ամբարջյանին, իսկ Աստղիկ Հակոբյանը հաղթեց Վերոնիկա Խաչատարյանին։ 4-րդ տուրից հետո…
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց առաջնության 4-րդ տուրի պարտիաները։ Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց մրցաշարի առաջատար Սուսաննա Գաբոյանի պարտիայում։ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթեց Մարիամ Ավետիսյանին, Սիրանուշ Ղուկասյանը առավելության հասավ Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ, Նարե Առաքելյանը հաղթեց Մարիա Կուրսովային, իսկ Աննա Խաչատրյանը հաղթեց Թերեզա Ամբարջյանին։ 4-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե…
Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով հաղթել է Նորվեգիային: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով է ավարտել պարտիան: Կանանց Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի նկատմամբ։ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը…
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գևորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը: «Թուրքիայի մրցաշարում իմ մասնակցության հետ կապված միջադեպն արդեն լայն արձագանք է ստացել և մեծ իրարանցում առաջացրել համաշխարհային շախմատում, ինչպես նաև…
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Հունաստանի միջազգային մրցաշարում: Կավալա Օփենի 5-րդ տուրում հայ գրոսմայստերներից հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը, իսկ Զավեն Անդրիասյանը և Սիրանուշ Ղուկասյանը կիսեցին միավորը: 5-րդ տուրից հետո Զավեն Անդրիասյանը մրցաշարի առաջատարներից մեկն է: Նա ունի 4,5 միավոր: Մարիա Գևորգյանը և Էլինա Դանիելյանն ունեն 3,5-ական միավոր:
Թուրքիայում ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը լրացրեցին կանանց միջազգային գրոսմայստերի նորմաներ: Մարիա Գևորգյանի համար այս նորման արդեն 3-րդն է: Կանանց գրոսմայստեր կոչում ստանալու համար, բացի 3 նորմաներից, անհրաժեշտ է ձեռք բերել 2300 վարկանիշ: Գևորգյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2299 կետ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Թուրքիայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտություն են կրել: 6.5 միավոր հավաքած Էլինա Դանիելյանը գրավել է 29-րդ տեղը, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդ, Մարիա Գևորգյանը՝ 32-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդ: Աննա Սարգսյանը 4 միավորով հայտնվել է…
Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Մարիա Գևորգյանը: Նա սև ֆիգուրներով ուժեղ է գտնվել վրացի Նինո Բացիաշվիլիից՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Դա Մարիա Գևորգյանի 5-րդ հաղթանակն էր 8 տուրերում: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը…
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է: Տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Մեր թիմը հանդես կգա Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, իսկ ընտրանու կազմում հանդես կգան` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը և Սիրանուշ Ղուկասյան: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հայաստանի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը:…