fbpx
Սպորտ

Համառ պայքար Հայաստանի առաջնությունը․ հայտնի է չեմպիոնի անունը

Ավարտվեց Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնությունը, որը կոչվում է նաև Բարձրագույն խմբի առաջնություն։

Մրցապայքարի մեջ էին 10 կանայք, ովքեր խաղացին 9 տուր՝ շրջանաձև մրցակարգով։

Առաջին հորիզոնականի համար պայքար ընթացավ մինչև վերջին տուրը։ Այսպես, 9-րդ տուրից 6 միավորով առաջին հորիզոնականում էր Մարիա Գևորգյանը, ով իր վերջին խաղում սպիտակներով մրցում էր Սիրանուշ Ղուկասյանի հետ։ Նրանից կես միավոր քիչ էր վաստակել Սուսաննա Գաբոյանը, ով կրկին սպիտակ խաղաքարերով մրցում էր Վերոնիկա Խաչատրյանի հետ։

Ի վերջո, եղավ մի փոքր անսպասելի վերջաբան․ Գևորգյանը պարտվեց Ղուկասյանին, իսկ Գաբոյանը հաղթեց Խաչատրյանին։ Արդյունքում՝ 6,5 միավորով Հայաստանի չեմպիոն հռչակվեց Սուսաննա Գաբոյանը։ Ինչ վերաբերվում է Գևորգյանին, ապա նա 2-րդ տեսը կիսեց Մարիամ Մկրտչյանի հետ, ում նույնպես հաջողվեց 6 միավոր վաստակել։

Հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ