Մարիա Զախարովա
Կուբայի ափերի մոտ մոտորանավի միջադեպը սրում է տարածաշրջանային լարվածությունը
Կուբայի ափերի մոտ մոտորանավի միջադեպը լարվածություն է առաջացրել, Կուբան և Ռուսաստանը մեղադրում են ԱՄՆ-ին սադրանքի մեջ։
Ալեն Սիմոնյանը հանդիպում կունենա Լավրովի հետ
Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում՝ քննարկելու հարաբերությունները։
Թրամփը ազատ արձակել է ռուսաստանցիներին
Թրամփը ազատ արձակել է «Մարիներա» լցանավի երկու ռուսաստանցի անձնակազմի անդամներին, ինչը ողջունել են Ռուսաստանում։
Նավարկելով ապատեղեկատվական դաշտում. Հայաստանի արձագանքը Հարավային Կովկասում
Հարավային Կովկասում վերջին զարգացումները Հայաստանը դրել են տեղեկատվական դաշտի կենտրոնում, պահանջելով ռազմավարական և բազմակողմանի արձագանք։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտոնյաների հայտարությունները վկայում են համակարգված ջանքերի մասին՝ ներկայացնելու Հայաստանը որպես ագրեսոր և խաթարելու նրա համագործակցությունը արևմտյան գործընկերների հետ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը բազմիցս ներկայացրել է Հայաստանի գործողությունները որպես «ռևանշիստական միտումներ և միլիտարիստական քաղաքականություն»։ Այս ռազմավարական շահարկումը, որը…
Մոսկվան դիմել է Երևանին՝ Զատուլինին և Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելու կապակցությամբ
Ռուսաստանը տարակուսանքով է ընդունել Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանում «անցանկալի անձ» համարվելու վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք դիվանագիտական խողովակներով անմիջապես դիմել ենք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատում և պարզաբանում ստանալու նպատակով»,- նշել է Զախարովան, հավելել՝ Մոսկվայի հետագա գործողությունները կախված են պաշտոնական պատասխանից:…
Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ
Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցեր է ունեցել տարածաշրջան այդ թեմայով խորհրդակցությունների համար»,- ասել է Զախարովան: Զախարովան նպատակահարմար չի համարել խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները մեկնաբանելը՝ ընդգծելով, որ Մոսկվան…
Մարիա Զախարովան շեշտել է Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեծ ներուժը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության բարձր ներուժը: Մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան դրական է գնահատել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունն օրերս Չոլպոն-Աթայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Մարիա Զախարովայի կարծիքով` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենար ողջ տարածաշրջանի համար և…
Ռուսաստանը նախազգուշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն արել է իր բոլոր զգուշացումները Ֆինլանդիային և Շվեդիային՝ թե՛ հրապարակային, թե՛ երկկողմանի ուղիներով։ Զախարովան նշել է, որ այդ երկրներում տեղեկացված են, թե ինչ հետևանքների է հանգեցնելու իրենց անդամակցությունը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել էր,…
Հայ-ադրբեջանական հարաբերությունները եռակողմ պայմանավորվածությունների հիմքով պետք է կարգավորվեն․ Զախարովա
Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա ճեպազրույցի ընթացքում ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է լինեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի վերջին ու 2021 թվականի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա նշել է, որ ՌԴ-ն շարունակելու է բազմակողմանի աջակցություն ցույց տալ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների…
Ռուսաստանցիները նախազգուշացվել են Youtube-ի ամբողջական արգելափակման մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ռուսներին նախազգուշացրել է Youtube-ի հնարավոր ամբողջական արգելափակման մասին։ Այս մասին Զախարովան գրել է Telegram-ի իր ալիքում։ Նա Youtube-ի ռուս օգտատերերին կոչ է արել պահպանել բովանդակությունն ու տեղափոխվել ռուսական հարթակներ։ Նա նաև կոչ է արել շտապել։ «Youtube-ը, ըստ ամենայնի, ստորագրել է իր դատավճիռը», – գրել է Զախարովան։…
Լավրովը Չինաստանում է
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Չինաստանի Թունսի քաղաք։ Այս մասին գրում է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Վաղը նախատեսված է Աֆղանստանի հարևան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպում։ Իսկ այսօր նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ։
Ճապոնիայի պատժամիջոցների տակ է հայտնել նաև Մարիա Զախարովան
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական մի շարք անձանց ու ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ճապոնիայի ԱԳՆ-ն։ Դրանում ասվում է 15 անձանց և 9 ընկերությունների կամ կազմակերպությունների մասին։ Այդ անձանց թվում է նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ինչպես նաև ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կազմակերպությունների ցանկում է հայտնել նաև Միացյալ ավիաշինական…
Դոնբասի Հանրապետությունների սահմանների հարցը հստակեցված չէ․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի սահմանների հարցին։ Նրա խոսքերը փոխանցում է RIA-ն։ Զախավորան նշել է, որ այդ Հանրապետությունների սահմանների հարցը դեռևս վերջնական հստակեցված չէ։ Նա ասաց, որ այդ հարցերը կքննարկվեն Ռուսաստանի և Դոնբասի հանրապետությունների միջև բարեկամության մասին համաձայնագրերի վավերացումից հետո։
Զախարովան Bloomberg-ին կոչ է արել՝ «ապաշխարհել»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի քանի պարբերականներ ավելի վաղ կանխատեսել էին, որ Ռուսաստանը Ուկրաինա է ներխուժելու այսօր կամ վաղը (Bloomberg-ը նշել էր փետրվարի 15-ը, իսկ մի քանի այլ լրատվամիջոցներ՝ փետրվարի 16-ը)։ Այս առիթով Telegram-ում գրառում է կատարել Ռուսաստան ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա խորհուրդ է տվել Bloomberg-ին ջնջել ամսաթիվն ու «ապաշխարհել»։ Զախարովան գրել է, որ…
Հայտնի է, թե երբ և որտեղ են հանդիպելու Բլինքենն ու Լավրովը
Վաղը՝ հունվարի 21-ին, Ժնևում կհանդիպեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ քննարկվելու են «Անվտանգության երաշխիքների մասին» փաստաթղթերը ու կփորձեն որոշակիացնել հնարավոր հետագա քայլերը։












