մարտի 1
Կներառվե՞ն Մարտի 1-ի դեպքերը պատմության դասագրքերում
Այսօր կառավարության նիստից հետո լրգարողների հարցերին պատասխանելիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դասագրքերն արդեն հրատարակվել են երկու փուլով: Նախարարը հավելեց, որ այժմ քննարկվում է Պատմության դասագրքերի բովանդակության հարցը: «Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ: Որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բան են գրում: Դա քննարկվում է, մնացած…
Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 13-ին, իրենց պահանջներով նամակ հանձնեցին Բարձրագույն դատական խորհրդին։ Հիշեցնենք, որ երեկ նրանք բողոքի ակցիա էին իրականցնում ԲԴԽ-ի դիմաց՝ պնդելով, որ Քոչարյանի գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ ապօրինություններ են իրականացվում, և ԲԴԽ-ն ցուցաբերում է հանցավոր անգործություն։ Երկու ժամ բողոքի ակցիայից հետո ցուցարարներին մոտեցավ ԲԴԽ մամուլի ծառայության պետ Արման…
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-ին կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին: Դիմելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.…
Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել․ Մովսես Հակոբյանը՝ 2008-ին ԼՂՀ-ից Երևան զորք բերելու մասին
«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»․ 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես արձագանքել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Ինչպես պարզ դարձավ գեներալ Սամվել Կարապետյանի հրապարակված ցուցմունքից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել նախ 300, այնուհետև ևս 400 զինծառայող: Հարցաքննության հրապարակումից հետո հնչեցին…
Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա. Մարտի 1-ի մասին BBC-ի հոդվածի հեղինակի հարցազրույցը
Մարտի 1-ի գործով բրիտանական BBC-ի ռուսական ծառայության կայքում աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո դրա հեղինակը հարցազրույց է տվել ու ներկայացրել, թե ինչ տեղեկություններ ունի և՛ գործի, և՛ հոդվածի արձագանքների մասին։ «Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա»,- ասել է հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանը՝ ավելացնելով, որ ներկայացվածը միայն մեկ վարկած է եղել, որի հերքման կամ հաստատման…
Մի հատ հետաքրքրվեք, թե Ալումյանն ու Սահակյանը դեռ պնդում են իրենց ասածը. Գասպարի
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին իր Facebook-ի էջում գրել է. «Մի հատ հիշենք էլի, որ քոչարյանն ու իրա պաշտպանները ինչպես էին պնդում, որ բանակը ՈՉ ՄԻ մասնակցություն չի ունեցել Մարտի 1-ի իրադարձություններին… Ավելին՝ պնդում, որ նույնիսկ 1 զինվոր Երևան չի բերվել Լեռնային Ղարաբաղից. Լրագրողներ ջան, մի հատ հետաքրքրվեք էլի… թե Ալումյանն ու Ռ. Սահակյանը դեռ պնդում…
ԼՂՀ-ից զինված զորք է եկել․ ինչ է հաստատում և հերքում Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում
Մարտի 1-ի քրեական գործով վկայի կարագավիճակով ՀՔԾ հրավիրված և ցուցմունք տված Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքնությունը ամբողջությամբ հրապարակվել է։ Ծավալուն հարցաքննությունից առանձնացրել ենք գործին վերաբերող մի շարք փաստեր, որոնք հաստատում կամ հերքում է գեներալ-մայորը։ Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում հաստատում է․ 1. Փետրվարի 24-ին ԼՂՀ-ից Երևան է եկել մոտ 300 զինծառայող, այնուհետև՝ ևս 400: Սամվել Կարապետյանի ցուցմունքով՝…
Քոչարյանը Հարությունյանին զայրացած ոտքի է կանգնեցրել․ Սամվել Կարապետյան
Մարտի 1-ի քրեական գործով վկայի կրագավիճակով ՀՔԾ հրավիրված և ցուցմունք տված Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքնությունը ամբողջությամբ հրապարակվել է։ Ըստ ցուցմունքի՝ Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է 50-60 բարձրաստիճան զինորական, այդ թվում նաև ինքը՝ Սամվել Կարապետյանը, այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, 2008-ի դեպքերի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը…
Սամվել Կարապետյանի (Օգանովսկի)՝ Մարտի 1-ի գործով ցուցմունքն ամբողջությամբ
Օգոստոսի 7-ին Բրիտական «BBC»-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին՝ դրանք անվանելով Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը: «BBC»-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ: Սակայն Սամվել Կարապետյանը, անդրադառնալով հրապարակմանը, հայտնել է, որ նման բան…
Վահե Գրիգորյանը անդրադարձել է Մարտի 1-ի մասին BBC-ի նյութին
Վահե Գրիգորյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, թե BBC-ի մարտի 1-ին վերաբերող հրապարակումը տեղադրվել է իր միջնորդությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հրապարակված նյութն ապատեղեկատվություն է: BBC-ի ռուսական ծառայության կողմից 07/08/2019թ.-ին հրապարակված «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» հոդվածի կապակցությամբ կամ առնչությամբ ես ոչ մինչև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը,…
Արմեն Գրիգորյանը խոսել է BBC-ի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հրապարակման մասին
«Մենք ամեն ինչ անում ենք, որ որևիցե արտահոսք չլինի, դրա համար մեխանիզմներ ու օրենքներ կան, որ բացառեն դա, բայց աշխարհում չկա երկիր, որտեղ այդ հարցը ընդհանրապես լուծված է»,- օգոստոսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով BBC-ի ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերիn, ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գաղտնի փաստաթղթերի արտահոսքին վերաբերող հարցերով Արմեն Գրիգորյանը հորդորեց…
Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ՝ կրակել ցուցարարների վրա. Սամվել Կարապետյան
Գեներալ-մայոր, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը հերքել է 2008թ.-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրաման արձակելու մասին տեղեկությունները։ «Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրամանամ տամ՝ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին…
ԱԱԾ անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերում է Մարտի 1-ին․ Վանեցյան
ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերել է Մարտի 1-ին։ «Դեպքով իրականացվել է ծառայողական քննություն»,- հավելեց նա։ Ազգային անվտանգության տնօրենը նշեց նաև, որ ծանոթ չէ…
Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվողն այսօր կարող է ազատվել կալանքից
Մարտի 1 -ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ու այժմ կալանքի մեջ գտնվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանն այսօր կարող է ազատ արձակվել կալանքից։ Նա մեղադրվում է մարտի 1-ի դեպքերի ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Այսօր լրանում է Պետրոսյանի 2-ամսյա կալանքի ժամկետը, որ սահմանվել էր դատարանի կողմից՝ ՀՔԾ քննիչի միջնորդության հիման վրա։ Սակայն մեր տեղեկություններով, ՀՔԾ…
Մեկ տարի է՝ իմ իրավունքները ոտնահարվում են լկտի ձևով․ Քոչարյան
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դատախազության բողոքի քննությունը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտնեց, որ իր իրավունքները ոտնահարվում են: «Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով: Իրավունք ունեմ բարձրաձայնել դրա մասին»,-ասաց Քոչարյանը:…















