Մարտունի

  • Հիմնանորոգում՝ Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարրհին

    Հիմնանորոգում՝ Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարրհին

    Հիմնանորոգվում է Մարտունի-Վարդենիս-Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ճանապարհի հատվածներից մեկը (կմ0+000-կմ5+900): Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Նշվում է, որ հիմնանորոգվող հատվածն ունի 5,9 կիլոմետր երկարություն։ Տվյալ հատվածի մի մասում արդեն կատարվել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Ինչպես նաև նորոգվում ու հիմնանորոգվում են ճանապարհի մի շարք կամուրջներ։ Ծրագրի աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

  • Ռուս խաղաղապահները ԼՂ պատասխանատվության գոտում հսկել են հինգ երթուղի

    Ռուս խաղաղապահները ԼՂ պատասխանատվության գոտում հսկել են հինգ երթուղի

    Ռուսաստանի Դաշության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացրել Ասկերանի, Լաչինի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում՝ հինգ երթուղիներիներում՝ Արցախի սահմանագծի երկայնքով՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ իրենց պատասխանատվության գոտում գտնվող սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև՝ ապահովում են տրանսպորտային միջոցների և…

  • Ադրբեջանը փորձում է ձևավորել հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն

    Ադրբեջանը փորձում է ձևավորել հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն

    Սեպտեմբերի 7-ին հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը և հայտնում է, որ ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են 2021թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները: «Ակնհայտ է, որ…

  • Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ

    Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ

    Սեպտեմբերի 6-ին ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ։ «Այցի ընթացքում երկրի ղեկավարը հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների հետ՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։ «Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի…

  • Ադրբեջանցիների կողմից Մաճկալաշենի բնակչին խոշտանգելու դեպքով քրգործ է հարուցվել

    Ադրբեջանցիների կողմից Մաճկալաշենի բնակչին խոշտանգելու դեպքով քրգործ է հարուցվել

    Ինչպես արդեն հրապարակվել էր, այս տարվա հուլիսի 26-ին Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989 թվականին ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազության պաշտոնական կայքից։ Ի՞նչ կա թաքնված…

  • Երկրաշարժ Մարտունի մոտակայքում․ այն զգացվել է նաև Երևանում

    Երկրաշարժ Մարտունի մոտակայքում․ այն զգացվել է նաև Երևանում

    Ասյօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 02:29-ին ԱԻՆ սեյսմոլոգիական ցանցի կողմից՝ Մարտունի քաղաքից 23 կիլոմետր արևմուտք, 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ցնցման օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 4-ից 5 բալ է կազմել։ Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել…

  • Գերեվարված քաղաքացուն շուտով կփոխանցեն հայկական կողմին. Արցախի ՄԻՊ

    Գերեվարված քաղաքացուն շուտով կփոխանցեն հայկական կողմին. Արցախի ՄԻՊ

    Հուլիսի 26-ին Tert.am-ի հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ «Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- ասել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան։ Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989թ.–ին, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ…

  • Քաշաթաղում և Մարտունիում փոխհրաձգության և հարձակումներ չեն եղել

    Քաշաթաղում և Մարտունիում փոխհրաձգության և հարձակումներ չեն եղել

    Հուլիսի 26-ին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունները: «Ինչպես վերոնշյալ, այնպես էլ…

  • Մարտունու օկուպացված հատվածում որոնումների արդյունքում աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

    Մարտունու օկուպացված հատվածում որոնումների արդյունքում աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

    Հուլիսի 12-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն Աշխատանքային խորհրդակցություն Արցախի ԱԻՊԾ-ում «Որոնումներն արդյունք չեն…

  • Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Մարտունու սահմանային գյուղերի բնակիչների հետ

    Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Մարտունու սահմանային գյուղերի բնակիչների հետ

    Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հացի և Նորշեն համայնքներ, որոնք տեղակայված են առաջնագծի անմիջական հարևանությամբ: Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել գյուղերի բնակիչների հետ, ներկայացրել Արցախի ներկային ու ապագային առնչվող պետական որոշ ծրագրեր՝ ընդգծելով, որ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու դերը կարևոր է Հայրենիքի անվտանգ ու զարգացած երկարաժամկետ ապագայի կերտման գործում:…

  • Մարտունու ՇԱԻ բաժինը հրդեհավտանգ շրջանում շարունակում է ուժեղացված ծառայությունը

    Մարտունու ՇԱԻ բաժինը հրդեհավտանգ շրջանում շարունակում է ուժեղացված ծառայությունը

    Արցախի հրդեհավտանգ շրջանում իրականացվում են հացահատիկային մշակաբույսերի պաշտպանությանն ուղղված բոլոր աշխատանքները։ Մարտունու շրջանային ԱԻ բաժինը գործադրել է ամբողջ ներուժը բերքն անկորուստ ամբարելու նպատակով: Մարտունիում բերքահավաքի կազմակերպման գործընթացը և շրջանում գրանցված հրդեհների վիճակագրությունը գոհացնող է: Ինչպես բոլոր շրջաններում՝ Մարտունիում ևս բերքահավաքից առաջ իրականացվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ։ Այսպես, 2021 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկարար մասի…

  • Նոր համարանիշներ ձեռք բերող քաղաքացիների սպասարկումը իրականացվում է էլեկտրոնային

    Նոր համարանիշներ ձեռք բերող քաղաքացիների սպասարկումը իրականացվում է էլեկտրոնային

    Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է. Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ…

  • Արցախում սակրավորները շարունակում են տարածքը մաքրել չպայթած ռազմամթերքից

    Արցախում սակրավորները շարունակում են տարածքը մաքրել չպայթած ռազմամթերքից

    Հուլիսի 2-ին Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունը հուլիսի 2-ին պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Հաղորդագրության մեջ մասնավրոպաես ասված է․ Մատաղիսի ուղղությամբ որոնումներն արդյունք չեն տվել Հարությունյանն ընդունել…

  • Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով

    Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով

    Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հունիսի 25-ին գրառում է կատարել Facebook-ում, և հայտնում է, որ Մարտունի բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով։ «Մարտունու բժշկական կենտրոն կատարած աշխատանքային հերթական այցի ընթացքում ծանոթացա ռենտգեն նորագույն սարքի գործարկման աշխատանքներին: ԲԿ-ն ռենտգեն նորագույն սարքը ձեռք է բերել ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած միջոցների հաշվին : Բժշկակական կենտրոնի միջոցների հաշվին նախօրոք…