Վրաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության 117 դեպք է հաստատվել, որից 23-ն ապաքինվել են:
Կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են երկուսով:
Նոր վարակվածներից մեկը եկել է Վրաստան Հայաստանից: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի՝ նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր չէ:
Էզուգբայան հայտնել է․
«Հետազոտություններ են անցկացվում, վաղը ավելի պարզ կդառնա հիվանդի առողջական վիճակը»։
Երկրորդ հիվանդը Բաթումից է, 10 տարեկան է, ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել ծնողների հետ, որոնց մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Ապրիլի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Վրաստանի մասշտաբով կարանտինում է 5783 մարդ, հատուկ ուշադրության ներքո՝ 301 մարդ:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ Aliq.ge-ն։
