Յուրա Մովսիսյան
Մովսիսյանը մեծ վարպետ էր ու ուժեղ ֆուտբոլիստ․ Ռեբրով
Մոսկվայի «Սպարտակի» նախկին դարպասապահ Արտեմ Ռեբրովը խոսել է իր նախկին թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է Sports-ը։ Ռեբրովն ասել է, որ Յուրան հիանալի է։ Նրա խոսքով՝ Մովսիսյանը մարզումներին երբեք առանձնահատուկ բան ցույց չէր տալիս, բայց խաղադաշտում նա միանում էր ու պարզ է, որ նա մեծ վարպետ է և…
Այս կիրակի մեծ խաղ ունենք Գերմանիայում․ Յուրա Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ մրցափուլի՝ Գերմանիայի հետ կայանալիք խաղից առաջ գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ աջակցություն հայտնելով մեր ընտրանուն: Մովսիսյանը նշել է, որ այս կիարկի մեծ խաղ է լինելու։ «Այս կիրակի մեծ խաղ ունենք Գերմանիայում, տղաներ։ Եկե՛ք անենք դա»,- գրել է Մովսիսյանը:
Մովսիսյանն ու Պաչաջյանը անվանական մարզաշապիկներ են նվեր ստացել
Հայաստանի ազգային հավաքականի հետ Շվեդիայում են գտնվում նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքսբեկյանը, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանն ու Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը։ Նրանք Մելիքսբեկյանից նվեր են ստացել ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի էջից, որտեղ նաև լուսանկար է հրապարակվել։ Հիշեցնենք, որ ընդամենը ժամեր անց մեկնարկելու է Շվեդիա-Հայաստան…
Պատիվ էր միանալ հավաքականին Շվեդիայում. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, այժմ ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը Շվեդիայում հյուրընկալվել է Հայաստանի ազգային հավաքականին: Մովսիսյանը լուսանկարներ է հրապարակել Շվեդիայի մայրաքաղաքից և գրել. «Ինձ համար պատիվ էր միանալ Հայաստանի հավաքականին Շվեդիայում ու ցույց տալ իմ աջակցությունը առաջիկա ընկերական խաղից առաջ»,- գրել է Մովսիսյանը:
Սպարտակը շնորհակալություն է հայտնել Յուրա Մովսիսյանին
Մոսկվայի «Սպարտակը» շնորհակալություն է հայտնել թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին, ով երեկ հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Ակումբը Facebook-ի իր էջում գրել է․ «Յուրա Մովսիսյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Սպարտակի» կազմում Յուրան անցակցրել է 66 հանդիպում ու փխել 27 գոլ։ 12/13 մրցաշրջանում Յուրան դարձել է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն՝ 13 գոլով։ Շնորհակալություն ամեն ինչի համար,…
Յուրա Մովսիսյանը ԱՄՆ-ի հայությանը կոչ է անում աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հրավիրելով ԱՄՆ-ի հայության ուշադրությունը: «Իմ ընտանիքին ու ընկերներին եմ դիմում, այս կիրակի միացեք զոհված զինծառայողների ընտանիքների օգնության դրամահավաքին»,- ասվում է Մովսիսյանի տարածած հաղորդագրության մեջ: Դրամահավաքը կկայանա Լոս Անջելեսում: «Ուժն ամբողջ աշխարհում մեր միասնության և թվի մեջ է: Հայ զինվոր, մենք քո կողքին ենք»,-…
Մենք մեր զինվորների թիկունքին ենք․ Յուրա Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարկել, որին կից նաև գրառում է կատարել։ Նա դրանցով իր աջակցությունն է հայտնել հայ զինծառայողներին։ «Մենք կանգած ենք, որ մեր զինվորների թիկունքին, ովքեր խիզախաբար պաշտպանում են Հայաստանի սահմանները», – գրել է Մովսիսյանը։ https://www.facebook.com/MovsisyanOfficial/posts/4777302695629378?__cft__[0]=AZV47E5pKaxq3zVUzCdpmbx-MwhkueM-LA_AkFGiLd0zoPaGeihk29Wf4KC4kyYhH4mj2sd9fQULfr6t3JW76-FF5TrGaRks9zdgDfnxG3EKxZOmpOR28B4DJkKUbDAQQwqtc4TXAQcmDGj_SaYMLDlXB7b6nKtNdoETg9CR3lgnrg&__tn__=%2CO%2CP-R
Յուրա Մովսիսյանը կարող է ճանաչվել «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստ․ եկեք քվեարկենք նրա օգտին
Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը հավակնում է դառնալ ռուսական ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Այդ պատվավոր կոչման համար Մովսիսյանը հետ մրցակցում են ևս 8 ֆուտոբլիստներ։ Այս պահին հայ ֆուտբոլիստը միայն 4-րդն է ու նրան անհրաժեշտ է հայրենակիցների աջակցությունը։ Ստորև ներկայացնում ենք քվեարկության կարգը։ Մովսիսյանի օգտին տրված ցանկացած ձայն կարող է օգնել հայ…
Մխիթարյանը շատ աշխատասեր է, նա միշտ հասել է իր ուզածին. Գարիկ Հովհաննիսյան
Գարիկ Հովհաննիսյանը հայտնի ֆուտբոլիստ չդարձավ։ Նա, ընդհանրապես, հանդբոլով է զբաղվել։ Բայց առանձնապես ոչ մի բանով աչքի չի ընկել։ Սակայն սպորտի հանդեպ սերը պահպանել է ողջ կյանքում։ Այն նրան օգնել է գտնել իրեն սպորտում՝ մերսող-ֆիզիոթերապևտի ամպլուայում։ Այս ոլորտում Հովհաննիսյանը միշտ մեծ պրոֆեսիոնալ է եղել, նա միշտ պահանջված է եղել ու աշխատել է շատ աստղերի հետ և…
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին: «Շնորհավոր եմ, եղբայր: Գիտեմ, որ սա միայն սկիզբն է» իր Ինստագրամյան էջում գրել է Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սասուոլո»-ին և հաղթեց 4:2 հաշվով: Մխիթարյանն իր նորամուտը տոնեց գոլով: Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ…
Եթե կարմիր քարտը չլիներ, մեր հավաքականը հաստատ հաղթող կդառնար. Մովսիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանը խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Իտալիայի հավաքականի հետ խաղի մասին: Հիշեցնենք, որ խաղը ավարտվել էր 1:3 հաշվով ՝ հօգուտ իտալացիների։ Մովսիսյանը նաև հորդորել է հայ երկրպագուներին ավելի մեծ խանդավառությամբ երկրպագել մեր հավաքականին: Հիշեցնենք, որ Մովսիսյանը այժմ հավաքականում ազատ գործակալի կարգավիճակ ունի: Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղը կկայանա այսօր Երևանի ժամանակով 17:00-ին: Տեսանյութը՝…
Յուրա Մովսիսյանը 9 տարի առաջ հեղինակեց իր առաջին գոլը հավաքականում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուղիղ 9 տարի առաջ այս օրը՝ 2010թ․-ի սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը մրցեց Մակեդոնիայի հետ։ Խաղը կայացավ Եվրո 2012-ի ընտրական փուլի շրջանակներում։ Արտագնա խաղում մեր հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց խաղաց։ Այդ օրը, սակայն, նշանակալի էր այն առումով, որ հավաքականի կազմում իր առաջին գոլը խփեց Յուրա Մովսիսյանը։ Նշենք, որ մեր հավաքականը Եվրո 2012-ի ընտրական փուլուն զբաղեցրեց 3-րդ…
Յուրա Մովսիսյանն այսօր դարձավ 32 տարեկան
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծննդյան տարեդարձն է: Ֆուտբոլիստը տոնում է իր 32-ամյակը: Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 35 խաղի և դարձել 14 գոլի հեղինակ: Մովսիսյանը հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Իրանի հետ խաղում (1:3): Իր առաջին գոլը նա խփել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Մակեդոնիայի…
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է թիմին Հունաստանի ընտրանու դեմ տոնած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեր տղաներին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հունաստանում տոնած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Յուրա Մովսիսյանը: https://www.facebook.com/MovsisyanOfficial/posts/3370104459682549?__xts__[0]=68.ARC0738yaGj5vTpyWGx88a7P-JkmF0wANQnMRjUpecz5Bqo8gDqRY-Ad_Z5nocdVPdY4mCsrKzOS47lJnpInDadIwE2xvIiRmFZrl1o7_v1nBPIofhZyxxLos-Lycdjo2GolTI8so98M730_2ISi9LyXQbUiYRU1-v1ymaulTMV6B4RzZCyrpc16coosEhC85T_Ym-hkPxj_LeyYEECkEiCL22-j74sAW9EAbPg–YW5Oo6qAIqumOwu-5qEDJFeab8KjHIyuf-WkF_O9AP34-HMOtjtXtbCfmHmIhwdlcL58-obYP0F22VNL7vlxxfAFKCHSLJizTT4BuyCllGkCw&__tn__=-R Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է «Թիմակիցները» նախագիծը
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է «Թիմակիցները» հումորային նախագծը։ Հաղորդման ընթացքում հավաքականի ֆուտբոլիստները բացահայտում են, թե ովքեր են ամենաշատակեր, ամենակատասեր,ամենաթիթիզ, ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը և ամենաշատախոսը ֆուտբոլիստները ընտրանու կազմում: Հաղորդմանը մասնակցել են Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիսը, Տիգրան Բարսեղյանը, Հովհաննես Համբարձումյանը, Յուրա Մովսիսյանը, Կամո Հովհաննիսյանը, Գևորգ Ղազարյանը և Արտակ Եդիգարյանը: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/videos/584331085381892/ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/videos/444249156319602/