Նապոլի
Ովքե՞ր են Յուվենտուսի գլխավոր մարզչի թեկնածուները
Այս մրցաշրջանի ավարտից հետո Անդրեա Պիռլոն կազատվի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ պայմանավորված թիմի վատ ելույթներով։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Նշվում է, որ այդ պաշտոնին հավակնում են 3 թեկնածուներ․ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը, «Նապոլիի» մարզիչ Ջենարո Գատուզոն և «Յուվեն» նախկինում մարզած Մասիմիլիանո Ալեգրին։ Ըստ աղբյուրի՝ Գատուզոյի գործակալի ու «Յուվենտուսի» նախագահի մտերմության շնորհիվ իտալացի մասնագետի մասով համաձայնության…
Այսօր Ռոմային ծանր հանդիպում է սպասվում․ Մխիթարյանը չի օգնի թիմակիցներին
Այսօր Իտալիայի Ա Սերիայի առաջնության շրջանակներում ծանր հանդիպում է սպասվում «Ռոմային»։ Հռոմեական ակումբն այսօր՝ մարտի 21-ին, ուժերը կչափի «Նապոլիի» հետ։ Թիմերը միմյանց հետ կիսում են 5-ից 6-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 50 միավորով։ Բայց պետք է հաշվի առնել, որ «Նապոլին» մեկ խաղ քիչ է անցակցրել «Ռոմայից»։ Եթե այսօր հռոմեական ակումբին հաջողվի հաղթել, ապա վերջինս միանգամից…
Գատուզոն կարող է գլխավորել Ֆիորենտինան
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշվում է, որ այդ հարցով «Ֆիորենտինայի» նախագահը կապ է հաստատել Գատուզոյի գործակալի հետ, որ քննարկի ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։
Գատուզոյին կրոնական հայհոյանքի համար տուգանել են
Որոշում է կայացվել տուգանել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին։ Այս մասին հայտնում է ShowSport.me-ն։ Որպես պատճառ նշվում է Գատուզոյի կրոնական հայհոյանքը։ Տուգանքի չափը կազմում է 3 հազար եվրո։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրին «Կրոտոնեի» դեմ խաղի ժամանակ, երբ Գատուզոն անթուլյատրելի արտահայտություն էր արել։
Սա մեզ չի կոտրի․ Ռոնալդուն՝ Նապոլիից կրած պարտության մասին
«Յուվենտուսը» Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի շրջանակներում նվազագույն՝ 1-0 հաշվով պարտություն կրեց «Նապոլիից»։ Պարտության վերաբերյալ թուրինյան ակումբի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում գրել է․ «Այս պարտությունը մեզ չի կոտրի: Եկեք բարձրացնենք գլուխներս ու մտածենք չեմպիոնության մասին»: Նշենք, որ այս պահին «Յուվեն» 42 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է։ https://www.instagram.com/p/CLP-HN9AP0i/?utm_source=ig_embed
Հայտնի է Միլիկի հրաժարագինը
«Նապոլիի» ղեկավարությունը սահմանել է թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկի հրաժարագինը: Նշվում է, որ ակումբը պատրաստ է հրաժարվել 26-ամյա հարձակվողի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 15 միլիոն եվրոյի առաջարկ: Միլիկի տեղափոխությամբ հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու Մադրիդի «Աթլետիկոն»: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:
Նապոլիի մարզադաշտը կանվանափոխվի Մարադոնայի անունով
Իտալիայի Նեապոլ քաղաքում գտնվող «Սան Պաուլո» մարզադաշտը, որում իր խաղերն է անցկացնում «Նապոլին», կանվանափոխվի Դիեգո Մարադոնայի անունով։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մադժիստրիսը։ Վերջինս ասել է, որ մի շարք հիանալի գաղափարներ կային, բայց իրենք կանգ են առել «Ստադիո Դիեգո Արմանդո Մարադոնա» անվանման վրա։ Նշենք, որ Մարադոնան 1984-ից 1991 թվականների ընթացքում հանդես…
Ռոման հրապարակել է Նապոլիի հետ խաղի համար հայտացուցակը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր «Նապոլին» կընդունի «Ռոմային»։ Հանդիպումը նախատեսված է Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի շրջանակներում։ Հռոմեական ակումբն արդեն հրապարակել է այս խաղի համար իրենց հայտացուցակը։ Դրանում ընդգրկված է նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին։
Նապոլիի մարզադաշտը կանվանափոխվի Մարադոնայի անունով
Երեկ կյանքից հեռացավ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան։ Սրա կապակցությամբ՝ իտալական «Նապոլին» որոշում է կայացրել իրենց մարզադաշտն անվանափոխել Մարադոնայի անունով։ Այս մասին հաղորդում է TASS-ը։ Նշվում է, որ որոշումը պետք է իրագործվի հնարավորին չափ շուտ։ Հիշեցնենք, որ Մարդոնայի մահվան պատճառ է հանդիսացել սրտի սուր անբավարարությունը։
Մոուրինյոն Տոտենհեմի ղեկավարությանը խորհուրդ է տվել գնել Կուլիբալիին
SkySports-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիին։ Ակումբը 29-ամյա պաշտպանի համար «Նապոլիին» առաջարկել է 70 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մինչ այս հայտնի էր, որ Կուլիբալիով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։ «Նապոլիի» հետ պաշտպանի պայմանագիրը ուժի մեջ…
Էդին Ջեկոն մնալու է Ռոմայում․ նա պատրաստվում է Յուվենտուսի դեմ խաղին
Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոմայի» ավագ, 34-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն մանլու է ակուբում։ Մինչ այս սպասվում էր, որ Ջեկոն տեղափոխվելու է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»։ Սակայն թուրինյան ակումբը Մադրիդի «Աթլետիկոյից» վերադարձրել է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, իսկ «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի տեղափոխությունը «Ռոմա» տեղի չունեցավ։ Իտալիայի առաջնության առաջին տուրում Ջեկոն չի խաղացել «Վերոնայի» դեմ։ Հանդիպումն…
Նապոլիի կիսապաշտպան Ալանը տեղափոխվել է Էվերտոն
«Նապոլիի» կիսապաշտպան Ալանը տեղափոխվել է «Էվերտոն»։ 29-ամյա խաղացողի հետ անգլիական ակումբը եռամյա պայմանագիր է կնքել: «Էվերտոնը» Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 25 մլն եվրո։ ✍️ | Morning, Blues! 👋 We have completed the signing of @CBF_Futebol international Allan, with the midfielder penning a three-year deal until the end of June 2023. #BemVindoAllan — Everton…
Մանչեսթեր Սիթին Կուլիբալիի համար պատրաստ է վճարել 70 մլն եվրո
Լրագրող Նիկոլո Սիրան Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Լրագրողը նշել է, որ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: «Մանչեսթեր Սիթին» արդեն անձնական պայմանագրի շուրջ համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ պայմանագիրը նախատեսված է լինիելու 5 տարով՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով: Կուլիբալիի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 70 մլն եվրո…
Նապոլին պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Ֆիորենտինայի պաշտպանի համար
Sky Sport-ի հաղորդմամբ՝ «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլինկովիչով հետաքրքված է «Նապոլին»։ Ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել 22-ամյա պաշտպանի համար: Կողմերը արդեն սկսել են բանակցությունները: Նշվում է, որ Միլինկովիչը համաձայնեցրել է պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ:














