ՆԱՍԱ

  • Curiosity մարսագնացը սելֆի է ուղարկել Մարսից

    Curiosity մարսագնացը սելֆի է ուղարկել Մարսից

    ՆԱՍԱ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Curiosity մարսագնացի «սելֆին»: Նկարը վերնագրված է «նայիր, մամ, առանց ձեռքերի եմ»: Լուսանկարում, սակայն, չի երևում մարսագնացի ռոբոտ-ձեռքը: Բանն այն է, որ սա ոչ թե մեկ լուսանկար է, այլ մի շարք լուսանկարների համակցություն, ինչը հնարավորություն է տվել ստանալու այնպիսի պատկեր, որից թվում է, որ այն նկարվել է լայն օբյեկտիվով խցիկով: https://www.facebook.com/NASA/photos/a.67899501771/10157169725756772/?type=3&theater…

  • NASA-ն մտադիր է 2020 թվականից զբոսաշրջիկներ ուղարկել ՄՏԿ

    NASA-ն մտադիր է 2020 թվականից զբոսաշրջիկներ ուղարկել ՄՏԿ

    NASA-ն մտադիր է 2020 թվականից զբոսաշրջիկներ ուղարկել ՄՏԿ։ Զբոսաշրջիկներ ուղարկելու հնարավորությունը նախատեսված է գործակալության 2020 ֆինանսական տարվա բյուջեով։ Ավելի վաղ զբոսաշրջիկներ ՄՏԿ ուղարկում էր Ռուսաստանը։ SpaceX ընկերությունը NASA պատվերով մշակել է առաջին օդաչուավոր Crew Dragon նավը։ Այն նախատեսված է տիեզերագնացներին ՄՏԿ հասցնելու և Երկիր վերադարձնելու համար: Հաղորդում է Ռիա Նովոստին:

  • NASA-ն Լուսնի վրա տիեզերական սարքի վթարի հետքերի լուսանկար է հրապարակել

    NASA-ն Լուսնի վրա տիեզերական սարքի վթարի հետքերի լուսանկար է հրապարակել

    ՆԱՍԱ-ն Լուսնի նկար է հրապարակել, որում տեսանելի են իսրայելական Բերեշիտ տիեզերական սարքի վթարի հետքեր: Սարքը պետք է իջներ Լուսնի վրա և փորձարկումներ իրականացներ, սակայն ապրիլի 11-ին այն վթարվել էր: Լուսանկարներով հնարավոր է եղել պարզել վթարի ճշգրիտ վայրը: Ըստ մասնագետների հարվածի տեղը լուսանկարներում երևացող մուգ հատվածն է:  

  • Թրամփը որոշել է 1,6 մլրդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով

    Թրամփը որոշել է 1,6 մլրդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել պետբյուջեից լրացուցիչ 1,6 մլրդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այդ մասին նա գրել է թվիթերյան էջում, տեղեկացնում է ТАСС-ը: «Իմ նախագահության օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք դեպի Լուսին, հետո կգնանք դեպի Մարս: Ես բյուջեում ճշգրտումներ եմ անում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ…

  • 265 000 գալակտիկա՝ մեկ պատկերում. ՆԱՍԱ-ն լուսանկար է հրապարակել

    265 000 գալակտիկա՝ մեկ պատկերում. ՆԱՍԱ-ն լուսանկար է հրապարակել

    ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է տիեզերքի ամենամեծ և հավաքական պատկերը, որը ստացվել է միևնույն պատկերի մեջ ամբողջացնելով 16 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ստացված լուսանկարները: Լուսանկարներն արվել են Hubble աստղադիտակի միջոցով: Ընդհանուր պատկեր ստանալու համար ՆԱՍԱ-ի մասնագետները 7500 առանձին լուսանկարներ են միացրել: Ընդհանուր պատկերում 265 000 գալակտիկա կա, որոնց տարիքը 500 միլիոնից 13,3 միլիարդ տարի…

  • Տիեզերք արձակված հրթիռը նոր բեռ է տարել Միջազգային տիեզերակայան

    Տիեզերք արձակված հրթիռը նոր բեռ է տարել Միջազգային տիեզերակայան

    Տիեզերք է արձակվել Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության ամենախոշոր հրթիռը: Այն հատուկ բեռներ է տեղափոխել Միջազգային տիեզերական կայան: Տիեզերք են ուղարկվել մոտ 2,5 տոննա ընդհանուր զանգվածով տարբեր սարքավորումներ և իրեր, որոնց շնորհիվ մի քանի տասնյակ գիտափորձեր կիրականացվեն տիեզերքում: Ամերիկյան տիեզերական գործակալությունից (NASA) հայտնել են, որ սա մասնավոր ընկերության կողմից այսպիսի բեռնափոխադրման արդեն 17-րդ դեպքն է։…

  • NASA-ն հերթական օդաչուավոր առաքելությունն է պլանավորում դեպի Լուսին 2028 թվականին

    NASA-ն հերթական օդաչուավոր առաքելությունն է պլանավորում դեպի Լուսին 2028 թվականին

    ԱՄՆ-ը պլանավորում Է հերթական օդաչուավոր առաքելությունը Լուսին կատարել 2028 թվականին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետևում Է Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) բյուջեի՝ մարտի 11-ին հրապարակված նախագծից: «Մենք Լուսին կուղևորվենք հաջորդ տասնամյակում՝ ինովացիոն, նոր տեխնոլոգիաներով և համակարգերով, որպեսզի ավելի շատ վայրեր հետազոտենք Լուսնի մակերևույթին, քան երբևԷ նախկինում,- մարտի 11-ին հայտարարել…

  • Էլոն Մասկը ներկայացրել է SpaceX-ի առաջին ուղևորին, որը կուղևորվի Միջազգային տիեզերական կայան

    Էլոն Մասկը ներկայացրել է SpaceX-ի առաջին ուղևորին, որը կուղևորվի Միջազգային տիեզերական կայան

    SpaceX-ը իր Crew Dragon տիեզերանավի փորձնական թռիչքի շրջանակներում միջազգային տիեզերական կայան կուղարկի սկաֆանդր հագած մանիկենի: Առաքելությունը կիրականցվի մարտի 2-ին, որի ընթացքում նաև որոշակի պաշարներ կուղարկվեն ՄՏԿ-ում գտնվող անձնակազմի համար: Մի շարք սենսորներ, որոնք գտնվում են մանիկենի կոստյումի ներսում, կտրամադրեն հիմնական ինֆորմացիան, որն ահրաժեշտ է այս տարվա վերջին առաջին ուղևորներին տիեզերք ճանապարհելու համար: ՆԱՍԱ-ն պլանավորում է…

  • ՆԱՍԱ-ի նոր աստղադիտակը  1400 նոր մոլորակ կարող է հայտնաբերել

    ՆԱՍԱ-ի նոր աստղադիտակը 1400 նոր մոլորակ կարող է հայտնաբերել

    ՆԱՍԱ-ի նոր աստղադիտակը, որը, ըստ գիտնականների, մարդկանց ցույց կտա տիեզերքի ամենամեծ, ամենախորը և ամենապայծառը պատկերը, կհայտնաբերի մոտ 1400 նոր մոլորակ: Օհայոյի պետական համալսարանի գիտնականները մի ուսումնասիրություն են իրականցրել, որի նպատակն էր պարզել նոր առաքելության հավանական հեռանկարները: Չնայած առաքելությունը դեռ պլանավորման փուլում է գտնվում, ուսումնասիրության մեջ նշվում է, թե ինչքան կարևոր այն կարող է լինել: Աստղագետները…

  • Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը բաց կլինի բոլոր միջազգային գործընկերների համար. NASA

    Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը բաց կլինի բոլոր միջազգային գործընկերների համար. NASA

    Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը կներառի ոչ միայն Gateway լուսնաշուրջ կայանը, այլև մի ամբողջ ենթակառուցվածք, որը Երկիրը կկապի իր բնական արբանյակի հետ, և այդ նախագծին մասնակցությունը բաց կլինի բոլոր շահագրգված միջազգային գործընկերների համար: Փետրվարի 14-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը՝ Վաշինգտոնում՝ NASA-ի կենտրոնակայանում կայացած կլոր…

  • Ultima Thule աստերոիդը ամենևին էլ նման չէ ձնեմարդի

    Ultima Thule աստերոիդը ամենևին էլ նման չէ ձնեմարդի

    Ultima Thule աստերոիդը այդքան էլ ձնեմարդի տեսք չունի: Վերջին լուսանկարները, որոնք ստացվել են ՆԱՍԱ-ի «Նոր Հորիզոններ» տիեզերակայանից ցույց են տալիս, որ հեռավոր մարմինը իրականում ավելի հարթ է, քան գիտնականներն էին կարծում: «Մենք սկզբում այլ պատկերացումներ ունեինք այդ մարմնի մասին, հիմնված այն սահմանափակ նկարների վրա, որոնք ստացել էինք, բայց ավելի շատ տեղեկություններ ստանալով, մեր պատկերացումները փոխվեցին»,…

  • «NASA»-ն փոխել է «Starliner» տիեզերանավի անձնակազմը

    «NASA»-ն փոխել է «Starliner» տիեզերանավի անձնակազմը

    Աստղանավորդ Մայքլ Ֆինքը CST-100 Starliner հեռանկարային տիեզերանավով առաջին օդաչուավոր թռիչքը կկատարի Էրիկ Բոուի փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ԱՄՆ-ի ազգային վարչությունը (NASA) հունվարի 22-ին հայտնել է իր կայքում: «Բոուն չի կարողանա թռիչքը կատարել բժշկական ցուցմունքներով»,-պարզաբանվում է NASA-ի կայքում: Անձնակազմի նոր անդամը՝ Ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գնդապետ Ֆինքը, «անհապաղ ձեռնամուխ…

  • Մարդիկ նախկինում երբեք չէին լսել Մարսում քամու աղմուկը

    Մարդիկ նախկինում երբեք չէին լսել Մարսում քամու աղմուկը

    Ամերիկյան Mars InSight ավտոմատ միջմոլորակային կայանը, որն ավելի վաղ վայրէջք էր կատարել Մարսում, առաջին անգամ կարողացել է գրանցել և Երկիր ուղարկել քամու աղմուկի ձայնը Կարմիր մոլորակի վրա: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնի թվիթերյան գրառումը: «Մարդիկ նախկինում երբեք չէին լսել Մարսում քամու աղմուկը: Մարսում քամու աղմուկը ֆիքսել է Mars InSight-ը»,…

  • Մարսի վրա անհայտ օբյեկտ է հայտնաբերվե

    Մարսի վրա անհայտ օբյեկտ է հայտնաբերվե

    Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» մակերևույթին բնակտորի նման անսովոր օբյեկտ է հայտնաբերել: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում: Little Colonsay անվանումը ստացած անհայտ օբյեկտն ավելի վաղ նկատել էին մարսագնացի տեսախցիկներից արված նկարներից մեկում: «Խումբը ենթադրում է, որ դա կարող է երկնաքար լինել՝ փայլելու պատճառվ», – ասել է դոկտոր Սյուզան Շվենցերը: Նշվում է նաև, որ օբյեկտի…