նավահանգիստ
ԱՄՆ-ի նավերը կժամանեն Գազա. Ո՞րն է նպատակը
Ամերիկյան մասնագիտացված նավերը կժամանեն Գազայի հատված՝ ժամանակավոր նավահանգիստ կառուցելու համար, որով ապրիլի առաջին շաբաթներին մարդասիրական օգնություն կհասցվի Պաղեստին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան: «Հիմա այդ նավերից հինգը ծով են դուրս եկել։ Այս ամենը պետք է հասնի այնտեղ ապրիլի առաջին մի քանի շաբաթների ընթացքում»,- ասել է նա։
ԵՄ-ն դեմ է Համբուրգի նավահանգստում չինական ներդրումներին
Անցյալ տարվա գարնանը Եվրահանձնաժողովը Գերմանիայի կառավարությանը նախազգուշացրել է՝ չհաստատել Համբուրգի նավահանգստում չինական Cosco ընկերության ներդրումները, գրել է գերմանական Handelsblatt թերթը՝ հղում տալով իր աղբյուրներին: Նավագնացության հսկա Cosco-ն անցյալ տարի հայտ է ներկայացրել Գերմանիայի հյուսիսային Համբուրգ քաղաքի ամենամեծ նավահանգստի երեք տերմինալներից մեկի բաժնետոմսերի 35%-ի համար: Գերմանիայի կառավարության աղբյուրները նշել են, որ այս հարցում մարմնում երկու իրարամերժ…
Տեսախցիկը ֆիքսել է նավահանգստի հացահատիկային պահեստի մի մասի փլուզման պահը
Բեյրութի նավահանգստի հացահատիկի սիլոսների մի մասի փլուզման պահը ֆիքսվել է տեսախցիկների կողմից՝ վերջին հրդեհներից և պաշտոնյաների նախազգուշացումներից հետո: Շենքերը մեծ վնաս են կրել 2020 թվականին նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որից զոհվել է ավելի քան 200 մարդ։ Հաջորդ շաբաթ մոտենում է աղետի երկրորդ տարելիցը: Պայթյունի պաշտոնական հետաքննությունը երկու անգամ դադարեցվել է, ինչի արդյունքում ընտանիքներն ու…
Բեյրութի նավահանգիստը կվերականգնվի․ ծրագիրը կարժենա 5 մլրդ դոլար
Անցած տարի Լիբանանի մայրաքաղաք Բույրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո որոշում է կայացվել վերականգնել նավահանգիստը ու հաշվարկվել է, թե որքան այն կարժենա։ Այս մասին խոսել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը: Նա ասել է, որ վերակառուցման շնորհիվ նավահանգիստը կդառնա ավելի ժամանակակից ու կստեղծվի 50 հազար նոր աշխատատեղ։ Ամբողջական ծրագրի իրականացումը կարժենա…
Բեյրութի նավահանգստի տարածքում մինչ օրս պայթյունավտանգ նյութեր կան
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Բեյրութի նավահանգստի տարածքում մինչ օրս կան պայթյունավտանգ նյութեր։ Ծովային նավահանգստի տնօրեն Բասեմ Քեյսին հայտնել է, որ մաքսային ծառայությանը դրանք Լիբանանի մայրաքաղաքից հանելու հայտ է ուղարկվել։ «Մինչ այժմ նավահանգստում պայթյունավտանգ նյութեր են մնում: Մենք նամակ ենք ուղարկել իրավասու մարմիններին և պահանջել ենք մաքսային ծառայությունից դրանք դուրս բերել», – Քեյսիի խոսքերն է մեջբերում «Էլ…
Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական ներկայացնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական ներկայացնել։ Բերյութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյուններից մեկ շաբաթ չանցած՝ Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական ներկայացնել։ https://www.facebook.com/azatutyun/videos/3641241112573798/?v=3641241112573798 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայան-ի։
Բեյրութում պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորած է համարվում: «Մահվան դեպքերի թիվը հասել են 154-ի, այդ թվում` 25 մարդ, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել: Բացի այդ, ավելի քան 60 մարդ դեռ անհայտ կորած է համարվում»,- հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարը։ Հիշեցնենք, որ…
Հայաստանը 3 ինքնաթիռով հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ «Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն…
Լիբանանի մեր հայրենակիցներին զորակցելու կոչ
Պէյրութի նաւահանգիստին մէջ Օգոստոս 4-ին տեղի ունեցած աղիտալի պայթումին հետևանքով յառաջացած մարդկային և ընկերա-տնտեսական ճգնաժամին հետևանքով, Արևմտեան Ամերիկայի Համահայկական Խորհուրդը (PAC-WUSA) որոշած է անյապաղ ձեռնարկել շտապ օգնութեան աշխատանքներու, յատուկ դրամահաւաք յայտարարելով Լիբանանի տուժած մեր հայրենակիցներուն և համայնքային կարիքներուն հասնելու համար: Բոլոր նուիրատուութիւնները անյապաղ և ուղղակի պիտի փոխանցուին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի հովանաւորութեամբ ստեղծուած համայնքային շտապին,…
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
Al Hadath-ի հաղորդմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է շուրջ 2700 մարդ։ Նախարարի խոսքերով՝ տուժել են տասնյակ բուժաշխատողներ, առնվազն 7 բուժաշխատող մահացել է։ Մինչ այս հայտնել էինք, որ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը…
Լիբանանում օգոստոսի 5-ը հայտարարվել է սգո օր․ կա առնվազն 10 զոհ
CNN-ի հաղորդմամբ՝ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Երկրի առողջապահության նախարարը հրահանգել է տարածքի բոլոր հիվանդանոցներին պատրաստ լինել ընդունելու մեծ թվով վիրավորների: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր: Huge blast in Beirut just now! pic.twitter.com/hId8JhZMKV — Tobias Schneider (@tobiaschneider) August 4, 2020 Մինչ այս ՀՀ…
Բեյրութում նավահանգստի մոտ հզոր պայթյուն է եղել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Բեյրութում նավահանգիստներից մեկի մոտ հզոր պայթյուն է եղել։ Պայթյունից առաջ կրակոց է հնչել, 5 րոպե անց սև ու սպիտակ ծուխ է հայտնվել: Երկնքում կարմիր ծուխ է բարձրացել: Մոտակա տներում, ինչպես նաև շենքերում, որոնք գտնվել են էպիկենտրոնից մի քանի կմ հեռավորության վրա, պայթյունի հետևանքով վնասվել են, որոշները շարքից դուրս եկել: Հայտնի…
Մեծ Բրիտանիան 790 միլիոն եվրո կծախսի ԵՄ սահմանային հսկողության նոր համակարգերի համար
Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Brexit-ի սահմանային նոր ենթակառուցվածքի համար մոտ 800 միլիոն եվրո ֆինանսավորելու մասին, որն իրականացվելու է հունվարից հետո։ Կաբինետի գրասենյակի նախարար Մայքլ Գովն ասել է, որ 705 միլիոն ֆունտ ստեռլինգ (788 միլիոն եվրո) ներդրումը կապահովի, որ սահմանները պատրաստ լինեն «լիակատար անկախության, ․․․երբ Մեծ Բրիտանիան հետ վերցնի վերահսկողությունը 2021 թվականի հունվարի 1-ին», – հրապարակված…
Հունաստանում նավահանգիստների շահագործման համար միջազգային մրցույթներ կհայտարարվեն
Հունաստանը 2020 թվականին միջազգային մրցույթներ կհայտարարի 10 շրջանային նավահանգիստների շահագործման համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի նավագնացության և կղզային քաղաքականության նախարար Յանիս Պլակիոտակիսը Կրուիզային նավերի սեփականատերերի միության հետ հանդիպման ժամանակ։ «2020 թվականին փոփոխություններ կմտցվեն նավահանգիստների կառավարման համակարգում, քանի որ ժամանակն ապացուցել է, որ ներկայիս մոդելը չի կարող օգտագործել ամեն նավահանգստի ներուժը: Մեր երկրի 10 խոշոր…
Երևանի համար նախատեսված 2 ավտոբուս մաքսատանն են, 2-ն էլ` Բուրգասի նավահանգստում
«Բուս վոյաժ» ընկերության կողմից բերված երկու ավտոբուսը, որոնք նախատեսված են Երևանի երթուղիների համար, դեռ մաքսազերծման փուլում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը՝ նշելով, որ ևս երկու ավտոբուս այս պահին գտնվում են Բուլղարիայի Բուրգաս քաղաքի նավահանգստում: «Ավտոբուսները հիմա դեռ պետական գրանցում են ստանում: Այս պահին մաքսազերծվում են: Դրանք երկուսն են, երկուսն…