Նարեկ Բաբայան
Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ
Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը գաղտնի քվեարկության ընտրեց Հայաստանի նոր նախագահին։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրության 2-րդ փուլի արդյունքները, տեղեկացնելով, որ քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ։ Արդյունքում՝ 71 կողմ ձայնով նախագահ ընտրվեց Վահագն Խաչատուրյանը։ Նշենք, որ Խաչատուրյանն ընտրվել է 7 տարի ժամկետով։
Տիգրան Ավինյանը կնշանակվի Երևանի փոխմարզպետ․ աղբյուր
Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։ Այս մասին գրում է Radar Armenia-ն։ Նշվում է, որ Ավինյանի փոխարեն ԶՄՊԿ տնօրենների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ կնշանակվի Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հայաստանի նոր ՄԻՊ-ին
Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ ընթացավ ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը։ Ընտրության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկության մասնակցել են 107 պատգամավորներից 68-ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը, ով որոշ ժամանակ առաջ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նշենք, որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությունը։ Այսպիսով, ՀՀ նոր մարդու…
Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Նարեկ Բաբայանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Բաբայանը Facebook-ի գրառման միջոցով։ «Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ…
Lույս աշխարհ է եկել Նարեկ Բաբայանի և Լենա Նազարյանի առաջնեկ որդին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հուլիսի 21-ին լույս աշխարհ է եկել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առաջնեկ որդին։ Զույգը առաջնեկին տվել է Զավեն անունը։
Սյունիքի մարզպետը ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է
Այսօր` հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ մարզում կորոնավիրուսով վարակված է 60 մարդ, որոնցից 18-ը բուժում են ստանում Կապանի ԲԿ-ում, իսկ մնացածը մեկուսացված են տներում: «Ուրախալի է, որ Սյունիքում դեռ կորոնավիրուսի հետևանքով որևէ մահ չենք ունեցել»,- ասաց Բաբայանը։ Հարցին՝ ինչու մարզպետը չի եկել ԱԺ, փոխմարզպետն ասաց, որ Հունան Պողոսյանը…
Ամեն ապատեղեկատվություն չէ, որ դիվիդենտ է ապահովում․ Նարեկ Բաբայան
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նարեկ Բաբայանը գրառման մեջ անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի այսօրվա «հակակոռուպցիոն» պոռթկմանը։ «Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի այսօրվա «հակակոռուպցիոն» պոռթկմանը, ուզում եմ արձանագրել, որ Երևանի Իսրայելյան 41 հասցեի գույքի օտարման մասին գրառումը գրեթե ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, մասնավորապես՝ 1.Նշված գույքն օտարվել…
«Գոլդեն Փելես» հյուրանոցի այսօր նախատեսված աճուրդը չի կայանա
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի այսօր նախատեսված աճուրդը չի կայանա: Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նշենք՝ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հյուրանոցի համար նախատեսված աճուրդը չի կայանում: Ինչպես նախորդ դեպքում, այնպես էլ հիմա պատճառն այն է, որ գնորդ չի հայտնվել: Առաջին անգամ աճուրդի չկայանալուց հետո արդեն մեկնարկային գինը 5…
Հայտնի է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդի օրը․ գինը նվազել է
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին: Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նշենք, որ հյուրանոցն աճուրդի հանելու մասին արդեն երկրորդ անգամ է հայտարարվում: Առաջին անգամ նախատեսված էր դեկտեմբերի 19-ին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնորդ չէր հայտնվել: Բաբայանի խոսքով՝ սպասվող աճուրդին մասնակցելու համար հետաքրքրվողներ կան: «Այս անգամ…
«Գոլդեն Փելես» հյուրանոցը աճուրդի կհանվի 16,5 միլիոն դոլար մեկնարկային գնով
Վերջնական որոշում է կայացվել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի հանել 16.5 մլն դոլար մեկնարկային գնով: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Հիմա վերջնական հանձնման-ընդունման և գրանցման աշխատանքներն ենք իրականացնում: Մի քանի օրվա գործ է մնացել»,- ասաց Բաբայանը: Նա նշեց, որ արդեն իսկ հետաքրքրվող անձինք կան, սակայն անուններ չտվեց:…
Խորհրդարանն առաջին ընթեցմամբ ընդունեց մասնավորեցվող ընկերությունների ցանկը հստակեցնող նախագիծը
Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով հստակեցվում է մասնավորեցվող ընկերությունների ցանկը: Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում, մասնավորապես՝ ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲ ընկերությունները: Նախագիծն ԱԺ-ում զեկուցելիս ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ներակայցրել է այդ նախագծի հիմնավորումները: Նշենք, որ նախագիծն ընդունվել է…
«Հայփոստն» անարդյունավետ և թանկ ծառայություններ է մատուցում. Գևորգ Պապոյան
Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքոըմ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ««Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում, մասնավորապես՝ ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲ ընկերությունները: Անդրադառնալով այս նախագծին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության…
«Գոլդեն Փելիս»-ը գնահատվում է շուրջ 16,5 մլն դոլար
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը շարժական և անշարժ գույքի հետ միասին գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Հարցին՝ ինչպես է պետությունը պատրաստվում հյուրանոցը տնօրինել, Նարեկ Բաբյանն ասաց. «Պետք է քննարկել, կարող են շահավետ տարբերակներ լինել։ Համենայն դեպս, հիմա որոշման ստորագրումից…
ԱՄՆ-ն արժևորում է Սյունիքի բնակիչների հետ կապերը․ Լին Թրեյսին Սյունիքում է
Քառօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մարզպետարանում նրան հյուրընկալեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ու խորհրդական Գոռ Թադևոսյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Մեթյու Փթիթը։ Լին Թրեյսիի սյունիքյան այցի հիմնական նպատակը սեպտեմբերի 17-ին Մեղրու Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու…
Մեթոդական ու գործնական օգնություն և ուսումնավարժություն՝ Սյունիքի մարզում
Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հանդիպում ունեցավ այս օրերին մարզում գտնվող՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ փ/ծ գնդապետ Մ.Մարտիրոսյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ: Նրանք քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկեցին, նաեւ խոսեցին բնագավառի խնդիրներից եւ առաջիկա անելիքներից: Նարեկ Բաբայանը նշեց, որ մարզային իշխանությունները շատ են կարեւորում այս ոլորտը, այն մշտապես…