Նիգերիա
Հորնիմանի թանգարանը Նիգերիային կվերադարձնի 72 արտեֆակտ
Լոնդոնի թանգարանը հայտարարել է, որ համաձայնել է վերադարձնել Նիգերիային Բենինի Թագավորությունում 19-րդ դարում թալանված արտեֆակտները: Հորնիմանի թանգարանը հայտարարել է, որ 72 օբյեկտի սեփականության իրավունքը փոխանցվելու է Նիգերիայի կառավարությանը: Ցուցանմուշների թվում են 12 պղնձե ցուցանակներ, որոնք հայտնի են որպես բենինյան բրոնզներ, պղնձե աքաղաղ և թագավորական պալատի բանալին: Սա հետևում է հունվարին Նիգերիայի թանգարանների և հուշարձանների ազգային…
Նիգերիայում եկեղեցու վրա գրոհայինների հարձակման հետևանքով 50 մարդ է զոհվել
Կիրակի պատարագի ժամանակ Նիգերիայի հարավ-արևմուտքում գրոհայինները հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, զոհվել է առնվազն 50 մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին: Դեպքը տեղի է ունեցել Օնդո նահանգում: Ոստիկանությունը հետաքննում է հարձակման պատճառը: Նահանգապետ Արակունրին Ակերեդոլուն, ով այցելել է հարձակման վայր և հիվանդանոցներ, տեղի ունեցածն անվանել է մեծ սպանդ:
Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը
Կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել Նիգերիայում։ Ընդհանուր առմամբ երկրում հիվանդացել է 21 մարդ, հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման տեղական կենտրոնը: Նիգերիայի բնակչությունը գերազանցում է 210 միլիոնը։ Այս ցուցանիշով Աֆրիկայի ամենամեծ երկիրն է, իսկ աշխարհում՝ վեցերորդը։ «2022 թվականի մայիսի 29-ի տվյալներով՝ երկրի ինը նահանգներում հաստատվել է ընդհանուր 21 դեպք, որոնցից մեկը՝ մահացու… նա…
Նիգերիայում նավ է պայթել․ ներսում եղել է 10 մարդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նիգերիայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել SEPCOL ընկերության Trinity Spirit նավթարդյունահանող նավում։ Այս մասին հայտարարություն է տարածել հենց ընկերությունը։ Նշվում է, որ մինչև պայթյունը նավի մեջ եղել է 10 անձ, բայց զոհերի ու տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ընկերությունից հայտնում են, որ հրդեհին նախորդել է պայթյուն։ https://www.youtube.com/watch?v=lV3dqS3N-WQ
Նիգերիայում լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է խեղդվել
Դեկտեմբերի 1-ին Նիգերիայում ավելի քան 20 մարդ, այդ թվում մի քանի դպրոցականներ են զոհվել լաստանավի խորտակման հետևանքով: Այս մասին հայտնել Է Dailytrust թերթը: Միջադեպը տեղի Է ունեցել վաղ առավոտյան երկրի հյուսիսում՝ Կանոյի նահանգում: Խեղդվողների թվում եղել են Բագվայի մուսուլմանական դպրոցի աշակերտներ: Լաստանավը շրջվել Է և ջրասույզ եղել Վատարի գետով անցման ժամանակ: Ընդամենը լաստանավում եղել Է…
Նիգերիայում 11 տարում ահաբեկիչների ձեռքով զոհվել է մոտ 2300 ուսուցիչ
Նիգերիայում գործող «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման անդամների ձեռքով վերջին 11 տարիների ընթացքում շուրջ 2300 ուսուցիչ է սպանվել, ևս 19 հազարը տեղահանվել են։ Այսպիսի տվյալներ է հրապարակել Leadership թերթը։ Նշվում է, որ վերջին 7 տարիների ընթացքում մոտ 1500 դպրոց ուղղակի ոչնչացվել է։ «Բոկո հարամի» ահաբեկիչները մտնում են դպրոցներ, երեխաներ են առևանգում հետ փրկագին պահանջում նրանց բաց…
Նիգերիայում 240 կալանավոր Է փախել
Նիգերիայում 240 կալանավոր Է փախել։ Դեպքը կատարվել Է Նիգերիայի հյուսիսային Կոգի նահանգի բանտի վրա զինված հարձակման արդյունքում: Այդ մասին հաղորդել Է Channels Television հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի ուղղիչ հաստատությունների ծառայության ներկայացուցչին։ Ըստ աղբյուրի՝ անհայտ զինված անձինք սեպտեմբերի 12-ին հարձակում են կատարել, որի արդյունքում փոխհրաձգություն է սկսել պահակախմբի հետ: Նշվում է, որ բանտում պահվում Էր 294 մարդ:
Զինյալները Նիգերիայում առնվազն 45 մարդ են սպանել
Նիգերիայում զինված ավազակախումբը մոտոցիկլետներով մտել է Ֆարո քաղաք ու անկանոն կրակ բացել բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է առնվազն 45 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ի կեսօրին։ Ավելի վաղ, կրկին ինչ-որ ավազակախումբ, մոտոցիկլետներով մտել էր Ադամավա նահանգ ու նորից անկանոն կրակ բացելով սպանել շուրջ 20 մարդու։ Նիգերիայում քաղաքացիների անվտանգության…
Նիգերիայի հակամարտությունը արդեն դարձել է շուրջ 350 հազար մարդու մահվան պատճառ
Նիգերիայի հյուսիս-արևելքում, 2009 թվականի «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ապստամբությունից հետո, արդեն 12 տարի ձգվող հակամարտությունը շուրջ 350 հազար մարդու կյանք է խլել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի նոր զեկույցում։ Նշվում է, որ ապստամբությունից հետո տեղահանվել է ավելի քան 2 միլիոն մարդ, որը ստեղծել է աշխարհի ամենասարսափելի մարդկային ճգնաժամերից մեկը։ Ըստ…
Նիգերիայում հարձակվել են դպրոցի վրա ու առևանգել 80 երեխայի
Նիգերիայում կրկին հարձակում է եղել դպրոցի վրա, որի արդյունքում՝ առևանգվել են շուրջ 80 դպրոցականներ ու մի քանի մեծահասակներ։ Այս մասին հայտնում է Lenta-ն։ Նշվում է, որ ահաբեկիչները, հարձակվելով գյուղերից մեկի դպրոցի վրա, սպանել են անվտնագության աշխատակցի ու մեկ երեխայի։ Ըստ ուժայինների ենթադրության՝ առևանգողները փրկագին են պահանջելու։
Twitter-ը ջնջել է Նիգերիայի նախագահի գրառումը, Նիգերիայում էլ արգելափակել են Twitter-ը
Նիգերիայի նախագահ նախագահ Մուհամմադ Բուհարին Twitter-ում գրառում էր կատարել, որ հաշվեհարդար է տեսել այն մարդկանց նկատմամբ, որոնց ինքը մեղադրում է տարբեր ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ։ Սա Նիգերիայում միանշանակ չի ընդունվել և քաղաքացիները սկսել են բացասական բովանդակությամբ մեկնաբակություններ թողնել նախագահի թվիթի տակ։ Այս ամենը չի վրիպել Twitter-ի ներկայացուցիչների աչքից ու նրանք հեռացրել են Բուհարիի գրառումը։ Սա…
Նիգերիայում դպրոցից մոտ 200 աշակերտի են առևանգել
Նիգերիայի Թեգինա քաղաքի դպրոցը ենթարկվել է զինված հարձակման։ Այս մասին հայտնում է Punch-ը։ Նշվում է, որ հարձակման ժամանակ արձակված կրակոցների հետևանքով մեկ հոգի մահացել է, մյուսն էլ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Հարձակման նպատակը դպրոցականների առևանգումն է եղել։ Ըստ պարբերականի՝ չարագործները առևանգել են մոտ 200 աշակերտի։ Չնայած սրան՝ տեղի իշխանությունները հայտնել են, որ առևանգվածների թիվը…
Նիգերիայում զինված հարձակման արդյունքում 16 մարդ է զոհվել
Նիգերիայի Տարա գյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում 16 մարդ զոհվել է, ևս 9-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ զինյալները եղել են հարևան նահանգից։ Նրանք նաև գողացել են 100 գլուխ անասուն։
Պատմության մեջ առաջին անգամ ԱՀԿ-ն գլխավորել է աֆրիկացի
Պատմության մեջ առաջին անգամ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը գլխավորել է կին։ Վերջինս նաև դարձել է Աֆրիկայի առաջին քաղաքացին, ով ստանձնում է կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ Խոսքը Նգոզի Օկոնջո-Իվեալայի մասին է։ Նա Ծնվել է Նիգերիայում` 1954 թվականին։ Ավարտել է Հարվարդի համալսարանը, իսկ հետո դոկտորի կոչում է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում։ Օկոնջո-Իվեալան մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նա մինչ այդ արդեն…
Նիգերիայում հարձակվել են դպրոցի վրա ու առևանգել աշակերտներին
Նիգերիայի Կացինա նահանգի Կանկարա քաղաքում զինված մարդիկ անկանոն կրակ են բացել փողոցներում, որից հետո՝ դիմադրություն ստանալով իրավապահներից, նրանք շարժվել են դեպի Government Science Secondary School դպրոցի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է նիգերիական Vanguard պարբերականը։ Նշվում է, որ դպրոցում սովորում է ավելի քան 800 մարդ։ Երկրում կրթության ոլորտի պատասխանատուներից Բադամասաի Չարանչիի տվյալներով՝ դպրոցի վրա հարձակումից հետո…















