նստացույց
Գոյ թատրոնը դադարեցրել է նստացույցը և անցնում նոր քայլերի
«Գոյ» թատրոնը դադարեցրել է իր մեկամսյա նստացույցը՝ հայտարարելով նոր փուլ անցնելու մասին: Թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 8-ին, թատրոնի 36-ամյակի միջոցառման ընթացքում, ազդարարվել է նստացույցի ավարտի մասին։ «Մեկ ամիս շարունակ մեր հաստատակամությունը ցույց տվեց պայքարի կարևորությունը, սակայն պայքարը պահանջում է փոփոխություն և զարգացում: Այժմ անցնում ենք նոր փուլ՝ կենտրոնանալով ավելի…
25 օր բողոք․ Գոյ թատրոնի աշխատակիցները պահանջում են անկախություն
«Գոյ» թատրոնի աշխատակիցներն արդեն 25 օր է՝ նստացույց են անցկացնում թատրոնի մուտքի մոտ՝ պահանջելով պահպանել թատրոնի անկախ գործունեությունը։ Նոյեմբերի 7-ից թատրոնի դերասանները բողոքի ակցիա են իրականացնում՝ ԿԳՄՍ նախարարությանը կոչ անելով առաջարկել միջանկյալ լուծում, որը թույլ կտա «Գոյ» թատրոնին շարունակել իր գործունեությունը՝ մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից վերջնական որոշման ընդունումը։ Վարչական դատարանը նոյեմբերի 25-ին և…
Գոյ թատրոնի նստացույցը շարունակվում է վեց օր
«Գոյ» թատրոնի դերասանները հոկտեմբերի 7-ից նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։ Նրանց հիմնական պահանջն է՝ ԿԳՄՍ նախարարությունը միջանկյալ լուծում գտնի, որպեսզի թատրոնի աշխատանքները վերսկսվեն մինչև դատական գործի ավարտը։ Թատրոնի անձնակազմը օրերս հերթական ակցիան անցկացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի դիմաց։ Այսօր՝ ժամը 12:00-ին, նախատեսվում է ևս մեկ ակցիա՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի…
Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել. Արտակ Բեգլարյան
Լաչինի միջանցքը մնում է ամբողջովին փակ, որևէ փոփոխություն չկա, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է անցկացնում: «Այսինքն՝ հույս կա, որ կարող է բացվել, բայց մենք չենք կարող ասել,…
Մենք գիտենք՝ ով է մեր երեխաներին սպանել. Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը
Զոհված զինծառայողների հարազատները մինչ վաղը կսպասեն, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործն հանձնվի ԱԱԾ-ին, հակառակ դեպքում իրենք քայլեր կձեռնարկեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Եղիազարյանի հայրը՝ Էդուարդ Եղիազարյանը: «Մինչև վաղն իրենք ժամանակ ունեն պատասխան տալու համար: Եթե չեղավ մեր ուզածով, մենք արդեն մեր քայլերը կանենք: Մենք գիտենք՝ ով է…
Գերեվարվածների հարազատները վարչապետի հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ունեն․ վարչապետի խոսնակ
ՀՀ կառավարության շենքի դիմաց երեկ նստացույց էին իրականացնում Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատները՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրա վերաբերյալ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հարց է ուղղել Armenpress-ը։ Գևորգյանը նշել է, որ կոնկրետ Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատների հետ վարչապետը վերջին 9 ամսում ունեցել է 9 հանդիպում, որոնցից 2-ը Շիրակի մարզում։ Նա ասել է,…
Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը. Նրանք կառավարությունում քննարկում են ունեցել
Ժամը 16։30-ին ակցիան նախաձեռնող Տիգրան Ամբարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նստացույցը դադարեցնում են, քանի որ կառավարությունից ներս են հրավիրել, ունեցել են հանդիպում, քննարկել իրենց առաջարկած պայմանները։ Մասնավորապես, ըստ Տիգրան Ամբարդարյանի, պայմանների կետերից մեկով ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ։ Տիգրանը նշել է նաև, որ եթե…
Ոստիկանները ուժ գործադրելով դադարեցրին ԲՀԿ պատգամավորների նստացույցը
ԲՀԿ-ի պատգամավորները փակել էին Խանջյան փողոցը, սակայն ոստիկանները ուժ կիրառելով հեռացրին նրանց փողոցից: Պատգամավորների թվում էին Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Կարինե Պողոսյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը։ ԲՀԿ պատգամավորներից Կարինե Պողոսյանը և Արման Աբովյանն ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ են ստացել, իսկ Ջանիկբեկ Հայրապետյանին, նրանց խոսքով, բերման են ենթարկել։ Պատգամավորներն ասացին, որ Հայրապետյանի հետ կապ հաստատել չեն…
Դասադուլ անող ուսանողները հավաքվել են ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դիմաց
ԵՊՀ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողների «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամներն, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի դեմ, այսօր` նոյեմբերի 27-ին, հավաքվել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ: Նրանք նախօրեին հայտարարել էին, որ աշխատանքային ժամերին նստացույց կանեն նշված վայրում, մինչև Գեղամ Գևորգյանը ընդունի իրենց: Պատճառը ռեկտորի ԺՊ-ին ուղղված նամակն…
ՀՅԴ երիտասարդները դադարեցնում են նստացույցը
ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ 15 օր նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամները դադարեցնում են նստացույցը։ Այս մասին նրանք հայտարարել են նախարարության առջև հրավիրած ասուլիսի ժամանակ։ «Մենք մտածում ենք, որ նստացույցով դրված խնդիրը այս պահի դրությամբ լուծված է, և երկուշաբթի օրվանից հետո այլևս կարիք չկա նստացույց անել»,-ասացին նրանք։ ՀՅԴ երիտասարդները կսպասեն, մինչև նախարար Արայիկ Հարությունյանը կվերադառնա…
Վարչապետը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց անող երիտասարդներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդներին ու զրուցել նրանց հետ։ Երիտասարդները վարչապետի հետ խոսքում ասել են, որ Արայիկ Հարությունյանը «տապալել է կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը»: «Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը, և ես երեկ…
Իրաքում ցույցերը ցրելու ժամանակ առնվազն 18 մարդ է զոհվել
Իրաքի Քերբելա քաղաքաու նստացույցը ցրելու հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրների։ Նրանց տվյալներով՝ իրավապահները, փորձելով ցրել բողոքողներին, որոնք հանդես են գալիս երկրում կոռուպցիայի և տնտեսական խնդիրների դեմ, հրազեն են կիրառել: Այս տեղեկությունը, սակայն, չի հաստատվել պաշտոնապես։ Նախօրեին Mavasin News լրատվական պորտալը, հղում անելով Մարդու…
Կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիա Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգի վրա
Վենետիկի կինոփառատոնի վերջին օրը կարմիր գորգի վրա կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիա են իրականացրել բնապահպան ակտիվիստները: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ Փառատոնի փակման արարողությանը նստացույց են կազմակերպել Իտալիայի և Գերմանիայի հարյուրավոր ակտիվիստներ: Նրանք պահանջել են քաղաքային իշխանություններից արգելել զբոսանավերի նավարկությունը Վենետիկում: Ըստ ակտիվիստների՝ այդ տրանսպորտն արագացնում է գլոբալ տաքացումը: Ցուցարարները նաև կոչ են արել…
Առնվազն ութ մարդ է զոհվել Սուդանի մայրաքաղաքում բախումների պատճառով
Սուդանի զինված ուժերը այսօր լուսադեմին փորձել են ցրել մայրաքաղաք Խարթումի կենտրոնում մի քանի ամիս շարունակվող նստացույցի մասնակիցներին: Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով՝ բանակային ստորաբաժանումները ցուցարարների ուղղությամբ անկանոն կրակ են արձակել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել: Ցուցարարները պահանջում են իշխանությունը Սուդանում հանձնել քաղաքացիական կառույցներին` վերջ տալով զինվորականների տասնամյակներ շարունակվող կառավարմանը: Իրադրությունը Սուդանում սրվեց ապրիլին, երբ բանակը պաշտոնանկ…
Սուդանի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ցույցերը անցումային կառավարության ստեղծումից հետո
Սուդանի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել նստացույցը միայն անցումային կառավարության ստեղծումից հետո: Այդ մասին ուրբաթ հայտարարել են «Ազատության և փոփոխությունների համար» միության ներկայացուցիչները Խարթումում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը: «Մենք կլքենք բարիկադները, երբ Գերագույն խորհուրդը կատարի մեր պահանջները, այսինքն` ձևավորվի անցումային կառավարությունը,-ասել են նրանք: Ընդդիմադիրների խոսքերով՝ նրանք հույս ունեն ստանալ դրական պատասխան Գերագույն…














