ՇՄՆ
Կարմիր Կատար հրաբուխը ներառվելու է բնության հուշարձանների ցանկում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է եղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ Կառավարության համապատասխան որոշումը ներկայացվել է հանրային քննարկման։ Այս նախագիծը հնարավորությունը կտա «Կարմիր Կատար» հրաբուխի համար ապահովել բնության հուշարձանի՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական…
Իրաքից Հայաստան տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ ջերմաստիճանը կհասնի +40-ի
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-ից 30-ը աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ ջերմաստիճանը բարձրացումը կապված է Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։ Ըստ աղբյուրի՝ ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է ցածրադիր գոտիներում, օրինակ՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում։…
Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը. ՇՄՆ
Հուլիսի 27-ին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը և հայտնում է, որ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ. Մարտիրոսյանը, Արարատի մարզպետ Ռ. Թևոնյանը և Արմավիրի…
Արարատի և Հրազդանի օդում փոշու պարունակության գերազանցել է թույլատրելի կոնցետրացիան
Արարատ և Հրազդան քաղաքներում հուլիսի 11-ից 17-ն ընկած հատվածներում գրանցվել է մթնոլորտային օդում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ Հրազդանում այն գրանցվել է հուլիսի 11-ին, 14-ին ու 15-ին։ Իսկ Արարատում գրանցվել է հուլիսի 12-ին։
Գետերում ջրի ելքերի էական փոփոխություն չի դիտվել
Գետերի ելքերի դիտարկումը ցույց է տվել, որ հուլիսի 19-ից 20-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջից։
Առաձին գետերում ջրի ելքերի նվազում է դիտվել
Հուլիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջից։ Նշվում է, որ առանձին գետերում էլ դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։
Գետերի մեծ մասում ջրի ելքերի փոփոխման ռեժիմ է դիտվել
Մեկ օրվա ընթացքում գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Խոսքը վերաբերվում է հուլիսի 15-ից 16-ն ընկած հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի ելքերի մեծացում:
Այսօր Օձերի համաշխարհային օրն է
Ամբողջ աշխարհում հուլիսի 16-ը ճանաչված է որպես Օձերի համաշխարհային օր։ Այս մասին հայտնում են Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունից։ Նշվում է, որ Հայաստանում տարածված 23 տեսակի օձերից թունավոր են համարվում իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակը` Երևանյան լեռնատափաստանային իժը, Դարևսկու իժը, Հայկական կամ Ռադդեի իժն ու Կովկասյան գյուրզան: ՇՄՆ-ից նշում են, որ պահպանելով օձերին` կկանխենք հիվանդություններ, որոնք…
Մեկ շաբաթում Սևանի մակարդակն իջել է 2 սմ-ով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սանտիմետրով և կազմել` 1900,76 մետր (11.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սանտիմետրով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սանտիմետրով։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Facebook-ի էջից։ Նշվում է, որ ոռոգման նպատակով Սևանա լճից…
Կենտրոնում փոշու պարունակությունը ողջ շաբաթ գերազանցել է կոնցենտրացիայի թույլատրելի սահմանը
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հուլիսի 1-ից 7-ը Երևանի որոշ շրջաններում օդի մեջ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նշվում է, որ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում է գերազանցել, իսկ Արաբկիրում՝ հուլիսի 1-ին, 2-ին, 4-ին և 7-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 2-ին, 4-6-ը, Շենգավիթում՝ հունիսի 2-ին, 6-ին և 7-ին:…
Հայաստանի գոհարը՝ Սևանա լիճը. ՇՄՆ-ն լուսանկար է հրապարակել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել։ «Հայաստանի բնության չքնաղ գոհարը՝ Սևանա լիճը», – գրված է ՇՄՆ-ի հրապարակումում։
Ահազանգեր են ստացվել, որ փողոցներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Ջրաշուշան է վաճառվում․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում։ Նշվում է, որ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ…
Գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին բջջային հավելված
Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի էջից։ Հավելվածը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակներում։ Այն նախատեսված է iOS կամ…
Ներկայացվել է ջրամբարների լցվածությունը հունիսի 1-ի դրությամբ
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 193.0 միլիոն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 7.3 միլիոն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 10.3 միլիոն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 9.0 միլիոն մ³-ով: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է նաև, որ Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը ավելի է 25.5 միլիոն մ³-ով նախորդ…













