ՇՄ նախարար
Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Նևյան միջազգային բնապահպանական համաժողովին Պետերբուրգում
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։ Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի ենթակայության ներքո, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ: 2008 թվականից անցկացվող համաժողովը տարիների ընթացքում ձեռք է բերել բարձր հեղինակություն…
Ռոմանոս Պետրոսյանը միջազգային համաժողովին բարձրաձայնել է 44-օրյա պատերազմում իրականացված ռազմական հանցագործությունների մասին
Սանկտ Պետերբուրգում Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովի բարձր հարթակից Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին։ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։ Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Բնական պաշարների և…
Սևան ազգային պարկի ստորաբաժանումը ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի ոչնչացման գործընթացին
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրել է. «Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացին: Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել…
Արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Իրականացվող գործողությունների շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի…
Հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրել է, որ այսօր ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ «Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ․ Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը։ Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, շնորհակալություն հայտնեցի գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատերազմի ընթացքում առաջնագծում և…
Շրջակա միջավայրի նախարարն այցելել է «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ
Աշխատանքային այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանի ուղեկցությամբ այցելեց «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ: Նախարարն այստեղ ևս աշխատանքային քննարկում անցկացրեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, քննարկվեցին առկա հիմնախնդիրները, դրանք ճգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը: Նախարարը ներկայացրեց Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում…
Դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանը կդադարեցվի․ Ռոմանոս Պետրոսյան
Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել «Սևան» ազգային պարկ» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր։ «Սևան» ազգային պարկում»նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։ Քննարկվել են սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք…
Այսուհետ ոչ մեկի մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ տիրանալ քաղաքական իշխանության․ Ռոմանոս Պետրոսյան
Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի և սխալի, բարու և չարի, ոգեղենի և նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Հոգեվիճակ.…
Մղարթի ոսկու հանքավայրի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն. Ռոմանոս Պետրոսյան
«Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ ««Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն։ Իմ անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք…
Անտառպահպանության ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն առկա վիճակի բարելավմանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-իի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ հյուրընկալել է բելգիահայ ձեռնարկատեր, «My Forest Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանին և կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Մարտիրոսյանին։ Քննարկել են երկուստեք համագործակցության և համատեղ նախագծերի օրակարգը։ Պետրոսյանը տեղեկացնում է, որ կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել…
Հարսանիք Նորաշենի արգելավայրի տարածքում․ նշանակվել է ծառայողական քննություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է՝ հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր Facebook-ի էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։ «Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների…
Պետությունը ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը․ ՇՄ նախարար
Առավոտյան աշխատանքային օրը սկսեցի Գեղարքունիքի մարզում Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան այցով, որտեղ նախատեսվում էր նաև պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ Գեղարքունի իշխանի բացթողումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական…