Շոլց
Արևմտյան գերտերությունները հակված են օգնելու Արցախին և Հայաստանին. մեր գործոնը մեծ դեր ունի
Երկրների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները երկու կարևոր հասկացություններ են միջազգային իրավունքի և քաղաքականության մեջ։ Տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետության իրավունքին՝ պահպանել իր սահմանները և կանխել արտաքին միջամտությունը իր ներքին գործերին, մինչդեռ ինքնորոշումը վերաբերում է այն գաղափարին, որ մարդիկ իրավունք ունեն ընտրել իրենց քաղաքական կարգավիճակը և որոշել իրենց զարգացումը: Գիտական տեսանկյունից ինքնորոշումն ավելի կարևոր…
Շոլցն ու Մակրոնը կփորձեն վերականգնել անհանգիստ հարաբերությունները
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը կայանալիք արարողության ժամանակ կփորձեն վերականգնել իրենց անհանգիստ հարաբերությունները՝ կապված ԱՄՆ նոր օրենքի վերաբերյալ ընդհանուր հիասթափության հետ, որն օգնում է նրանց հաղթահարել տարաձայնությունները, գրում է Politico-ն։ Վերջին ամիսներին Փարիզի և Բեռլինի միջեւ տարաձայնություններ են բորբոքվել պաշտպանության, էներգետիկայի և ֆինանսների, ինչպես նաև էներգակիրների գների իջեցման վերաբերյալ…
Գերմանիան ձգտում է կանխել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումը․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ Բեռլինն ամեն կերպ աջակցում է Կիևին, սակայն ձգտում է կանխել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումը։ Շոլցը նշել է, որ դաշնակիցների հետ բանակցություններ է վարում ծանր տանկերի հնարավոր տեղափոխման շուրջ Կիև՝ ընդգծելով, որ ցանկացած հայտարարություն պետք է համաձայնեցվի Գերմանիայի գործընկերների հետ։
Շոլցն իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ուկրաինային աջակցելու պլանների մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ուկրաինային աջակցելու պլանների մասին՝ չնայած Գերմանիայի քաղաքացիներին սպասվող հետեւանքներին։ Քաղաքական գործիչը հայտարարել է նաեւ ՆԱՏՕ-ի հետ Եվրամիության (ԵՄ) միասնության մասին։ «Ուկրաինացիները խիզախորեն պաշտպանում են իրենց հայրենիքը, այդ թվում՝ մեր օգնության շնորհիվ։ Եվ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է նա։ Շոլցը հավելել է, որ Գերմանիայի քաղաքացիները պետք…
Էրդողանը կոչ է արել Շոլցին չեզոք դիրքորոշում պահպանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ասել է, որ Անկարան Գերմանիայից ակնկալում է չեզոք դիրքորոշում Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերություններում, գրում են թուրքական ԶԼՄ-ները։ Նա նաեւ նշել է, որ հատուկ նշանակություն է տալիս Գերմանիայի կանցլերի հետ սերտ երկխոսությանը՝ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար։ Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարների միջև հեռախոսազրույցը տեղի…
Շոլցը հրաժարվել է Ուկրաինա ուղարկել հակաօդային պաշտպանության համակարգեր
Գերմանիայի առաջարկը՝ Western Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Լեհաստան, ուժի մեջ է, սակայն Բեռլինը մտադիր չէ այդ համակարգերը Լեհաստանի փոխարեն ուղարկել Ուկրաինա, ինչպես ավելի վաղ առաջարկել էին լեհական ներկայացուցիչները։ Գերմանիայի իշխանությունների որոշումը հաստատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է The Independent-ը։ «Մեր առաջարկը Լեհաստանի կառավարությանը՝ պաշտպանելու իրենց երկիրը փոխանցված հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ դեռ…
Գերմանիայի կանցլերը Չինաստանում է
Ֆրանսիայի նախագահը Գերմանիայի կանցլերին առաջարկել էր միասին այցելել Պեկին՝ ԵՄ միասնության ուղերձը հղելու համար, սակայն Շոլցը մերժել է առաջարկը, գրում է Reuters-ը։ Հոդվածում նշվում է, որ կանցլերի այցը Չինաստան տեղի է ունեցել, երբ Գերմանիայի իշխանությունները թույլ են տվել չինական պետական ընկերությանը բաժնետոմս ձեռք բերել Համբուրգի նավահանգստի տերմինալում՝ չնայած կոալիցիոն գործընկերների առարկություններին և ԱՄՆ-ի մտավախություններին։ Մասնագետների…
Շոլցը և Մակրոնը պլանավորում են հանդիպել Բեռլինում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կհանդիպեն Բեռլինում, որտեղ աշխատանքային ընթրիքի շրջանակներում կքննարկեն երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայի իրադրությունը: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը: «Մամուլի ասուլիս պլանավորված չԷ»,- հավելել է նա: Շոլցը երկուշաբթի օրվանից գտնվում է կարանտինում կորոնավիուսի դրական թեստից հետո: Ինչպես ասել…
Շոլցը կոչ է արել խուսափել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև էսկալացիայից
Գերմանիան կոչ է անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև լարվածության. Թեեւ Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Մոսկվան պատրաստ չէ բանակցել, սակայն նրա հետ ուղղակի առճակատում չպետք է թույլ տալ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Մենք աջակցում ենք ուկրաինացիներին ամբողջականության և ինքնիշխանության համար նրանց պայքարում: Իսկ դա…
Շոլցը հրաժարվել է Ուկրաինային Leopard 2 տանկեր մատակարարել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ բանակցությունների ընթացքում բացասական դիրքորոշում է պահպանել Կիևին Leopard 2 տանկերի մատակարարման վերաբերյալ։ Ուկրաինական կողմ գերմանական տանկեր ուղարկելու հավանականությունը փոքր է։ Նշվում է, որ այս հարցի շուրջ քաղաքական գործիչների բանակցությունները եղել են ընդհանուր և ոչ կոնկրետ։ Շմիհալն առաջարկել է գերմանական արդյունաբերությանը ուղղակիորեն Ուկրաինային Leopard 2 տանկեր մատակարարել,…
Մակրոնը և Շոլցը կքննարկեն էներգետիկ ճգնաժամը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է սեպտեմբերի 5-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել էներգետիկ ճգնաժամը։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ կողմերը կքննարկեն Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի կարգավորման հնարավոր գործողությունները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման և գների կարգավորման հարցերը։ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները կքննարկեն նաև Եվրոպայում տնային տնտեսությունների և բիզնեսի…
Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ժամանակակից սպառազինության խմբաքանակ․ Շոլց
Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ժամանակակից սպառազինության խմբաքանակ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Պրահայի Չարլզի համալսարանում։ «Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Ուկրաինան մեզանից կստանա նոր գերժամանակակից սպառազինություն, մասնավորապես հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադիոտեղորոշիչ համակարգեր, հետախուզական անօդաչու սարքեր», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Նա նաև հայտարարել է, որ…
Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող մատակարարումների շուրջ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադա կատարած այցի ժամանակ մտադիր Է համաձայնություն ձեռք բերել ռուսականի հումքին փոխարինող մատակարարումների շուրջ: Այս հայտարարությամբ նա հանդես Է եկել Մոնրեալ ժամանելուց հետո: «Կանադան նույնպիսի հարուստ օգտակար հանածոներ ունի, ինչպես և Ռուսաստանը, միայն այն տարբերությամբ, որ սա հուսալի ժողովրդավարություն Է»,- մեջբերում Է կանցլերի խոսքը DPA գործակալությունը: «Այս կերպ մենք մեզ համար…
Պուտինը և Շոլցը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ ՊուտինԸ և Գերմանիայի կանցլեր Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ է արել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական լուծման ուղիներ փնտրել՝ լրագրողներին ասել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Կանցլերը և ՌԴ նախագահը քննարկել են նաև պարենային գլոբալ իրավիճակը, որը վատթարացել է հատկապես…
Շոլցն հայտարարել է ռուսական ածխից և նավթից ԵՄ-ի հրաժարվելու ժամկետը
Եվրամիության երկրներն ամռանը կհրաժարվեն ռուսական ածուխ ներկրելուց։ Այդ ժամկետն է նշել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Indian Express-ին տված հարցազրույցում: Կանցլերի խոսքով՝ Եվրոպան նախատեսում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից։ Բացի այդ, ԵՄ-ն պատրաստվում է կտրուկ նվազեցնել ռուսական գազի ներկրումը, նշել է նա։ Շոլցը հավաստիացրել է, որ շատ երկրներ միացել են ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցներին՝ չնայած…










