շրջակա միջավայրի նախարարություն
Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում տնկվել է 1 միլիոն ուռենու և բարդու կտրոններ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ 2021 թ. «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից: «Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043 կգ թափոն և 1107 կգ վերամշակման…
Մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ․ զգուշացում
Շրջակա միջավայրի նախարարությունից զգուշացնում են, որ պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ 8-9 աստիճանով, ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում կանխատեսվում են ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ։ Օգտագործված դիմակը կամ ձեռնոցը չնախատեսված վայրերում մի՜ նետեք․ շրջակա միջավայրի նախարարություն Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել…
Վարչապետը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին: «Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Հակոբ Սիմիդյանին: «Պարոն Պետրոսյանը նոր պաշտոն է ստանձնելու: Գիտեք՝ արդեն նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Պարոն Սիմիդյանն առաջին…
Արփի լիճ և Դիլիջան ազգային պարկերին նվիրաբերել են թռչող անօդաչու սարք և պլանշետ
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին նվիրաբերել է թռչող անօդաչու սարքի (դռոն) և պլանշետ, որը կօգնի անտառպահպանման ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացման հարցում։ «Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար,…
Գործարկվել է կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ նոր կայք
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի, Ֆինլանդիայի և Չեխիայի Հանրապետության հաստատությունների և փորձագետների համագործակցությամբ իրականացվող՝ «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակվել է նոր www.biodiversity.am կայքը։ «Հայաստանում կենսաբազմազանությամբ հետաքրքրված մարդիկ կարող են կայքում ծրագրի, դրանում ներգրավված հաստատությունների և հատկապես ծրագրի նպատակների և գործողությունների մասին մանրամասն…
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ նախարար Ռոմանոս Պետրոսյանն նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ «Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախ շնորհավորել է տիկին Նացվլիշվիլիին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքում կհաջողվի ՄԱԶԾ-ի հետ Շրջակա միջավայրի նախարարության լավ և արդյունավետ հարաբերությունների նշաձողը…
Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հետ
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Ռոմանոս Պետրոսյանն հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի հետ։ «Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար, նախարարը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը…
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է գերմանիացի գործընկերոջը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավար Վ․Կովալյովին և ծրագրի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ն․ Գրիգորյանին։ «Հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Հ․ Մարտիկյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։ Նախարարի տեղակալը ողջունել է գործընկերներին…
Սևան» ազգային պարկը և ԱրմԴայվինգ ակումբը հուշագիր ստորագրեցին
Օգոստոսի 27-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: «Այսուհետ երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից…
Ահազանգ մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի…
Տնօրենի նոր պաշտոնակատար՝ «Սևան» ազգային պարկում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։ Նախարարն ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր, այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախարարը…
Սոսու պուրակ արգելավայրը ՀՀ պետական սահմաններում է և որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել «Սոսու պուրակ» արգելավայրի սահմանների զիջման կամ կրճատման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների շուրջ․ «Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվող «Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին» վերտառությամբ հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը․ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու…
Պետք է բացառել կարմիրգրքյան բուսատեսակները վնասելու դեպքերը․ Ռոմանոս Պետրոսյան
«Անձնական և աշխատանքային տարբեր խողովակներով ինձ և շրջակա միջավայրի նախարարությանը գրեթե ամեն օր գրում են բազմաթիվ նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ: Իմ հանձնարարությամբ այսօր շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն…
Նիկոլ Փաշինյանը խոսել է Էրիկ Գրիգորյանի պաշտոնակնության մասին
Այսօր` ամսի վեցին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը ԱԺ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկության պատճառների մասին հարցրեց: Վարչապետը, նախ, շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի արդյունքների համար և նշեց այն ձեռքբերումները, որոնք ունեցել են այս ընթացքում բնապահպանության ոլորտում: «Ես բազմիցս ասել եմ, որ եթե դուք հարցնեք՝ ես…
2019 թվականին 100 մլն մետր խորանարդ ջուր է տնտեսվել. Էրիկ Գրիգորյան
Այսօր տեղի ունեցած ՀՀ- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառմանն ուղղված խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին: Ներկանները հետաքրքրվեցին, թե ՀՀ-ԵՄ հարաբերությունները ինչպիսի՞ անդրադարձ կունենան ջրերի խնայողության և արդյունավետ օգտագործման վրա, եթե 2019 թվականի ընթացքում նախարարությունը ջրօգտագործման 34 թույտվության ժամկետ է երկարաձգել։ Նախարարը պատասախանեց, որ ջրային տնտեսման…